o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կլինի առանց լրագրողների

19.05.2020 16:36 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կլինի առանց լրագրողների

Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։

Այս մասին սոցկայքի իր էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Իրավունք». «Իմ քայլը» խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին

Նա, մասնավորապես, գրել է.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

տեղեկացնում եմ, որ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն

Արցախի հանրային

Հայաստանի հանրային

Երկիր մեդիա

Կենտրոն

ԱՐ

հեռուստաընկերությունները:

Ապահովվելու է նաեւ լուսանկարների առցանց տրամադրումը:

Լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու, ինչի համար նախապես ներողություն ենք խնդրում բոլորից»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА