o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը հայտնել են, թե ինչն է իրենց ամենաշատը «նյարդայնացնում» միմյանց մեջ կարանտինի ընթացքում (տեսանյութ)

18.05.2020 11:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը հայտնել են, թե ինչն է իրենց ամենաշատը «նյարդայնացնում» միմյանց մեջ կարանտինի ընթացքում (տեսանյութ)

Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram սոցցանցի իր էջում երկու տեսանյութ է հրապարակել, որոնցում ինքն ու ամուսինը՝ հայտնի ռեժիսոր, հաղորդավար Տիգրան Քեոսայանը, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին խոստովանում են, թե կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի ընթացքում ինչն է իրենց ամենաշատը «հունից հանում»։

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԼՀԿ-ի դիմումը մերժելու պատճառը

Սոլովյովը եթերում Մարգարիտա Սիմոնյանին և Տիգրան Քեոսայանին հարցնում է, թե ինչն է ամենաշատը բարկացնում իրենց կարանտինի ընթացքում, ինչին ի պատասխան՝ Քեոսայանը կատակով հայտնում է, որ կցանկանար Սիմոնյանին տեսնել նաև վարսահարդարի դերում։

«Բարկացնում է այն, որ այդքան կրթության հետ մեկտեղ վարսահարդարում չի սովորել»,-նշել է Քեոսայանը՝ ցույց տալով իր երկարած մազերը։

Մարգարիտա Սիմոնյանը հաղորդավարի նույն հարցին պատասխանել է՝ ասելով, որ «բարկացնում է այն, որ իր ամուսինն այնքան լավն է, որ նա բարոյական ոչ մի իրավունք չունի որևէ վատ բան անելու»:

Տեսանյութերը՝ այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА