o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արայիկ Հարությունյան. 28 տարի առաջ այս օրն Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին

18.05.2020 10:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արայիկ Հարությունյան. 28 տարի առաջ այս օրն Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին

28 տարի առաջ՝ այս օրը, կատարվեց բոլորիս երազանքը. Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առանձնահատուկ հպարտություն եմ ապրում, երբ հետադարձ հայացք եմ ձգում այդ վճռորոշ իրադարձությանը, որովհետև եղել եմ անմիջական մասնակիցը մեր պատմության այդ փառավոր էջի կերտման և կրողն այն պատասխանատվության, որ հատուկ է հաղթանակած սերնդին:

«Հրապարակ». Սամվել Բաբայանը փորձում է ուժեղացնել դիրքերը. Արայիկ Հարությունյանից պահանջում է մեծացնել ԱԱԽ աշխատակազմը

Բնավ պատահական չէր, որ ուղիղ մեկ տարի առաջ հենց Քաշաթաղում հայտարարեցի Արցախ աշխարհի զարգացման նոր շրջափուլն առաջնորդնելու որոշմանս մասին: Նորից հավաստիացնում եմ, որ այդ համատեքստում մեր կողմից նախանշված բոլոր հավակնոտ ծրագրերը կյանքի ենք կոչելու ողջամիտ ժամկետներում:

Օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/530857017611676

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА