o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճանապարհային ոստիկանները հրահա՞նգ են ստացել կոնֆլիկտներ հրահրել և բռնի ուժ կիրառել իրավախախտ վարորդների նկատմամբ. AntiFake.am

17.05.2020 17:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Ճանապարհային ոստիկանները հրահա՞նգ են ստացել կոնֆլիկտներ հրահրել և բռնի ուժ կիրառել իրավախախտ վարորդների նկատմամբ. AntiFake.am

AntiFake.am-ի աղբյուրը փոխանցում է, որ երեկ՝ մայիսի 16-ին, հանդիպում է տեղի ունեցել ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ, որոնց հրահանգվել է ճանապարհներին հերթապահություն իրականացնելիս իրավախախտ վարորդների հետ հրահրել կոնֆլիկտներ, պարտադիր կերպով բռնի ուժ կիրառել ոստիկանության «իրական ուժը» ցույց տալու համար։

Ինչու է ՊԵԿ տեսուչը նկատողություն ստացել. 80 մլն դրամի չարաշահման հետքերով. «Ժամանակ»

Մեր տեղեկությունների համաձայն՝ որոշ ծառայողներ անհամաձայնություն են հայտնել այս հրահանգի հետ։ Կան ոստիկաններ, որոնք անգամ պատրաստվում են դիմումներ գրել և ազատվել աշխատանքից, քանի որ պատրաստ չեն և ցանկություն չունեն առանց համապատասխան հիմքերի բռնություն գործադրել և կռիվներ հրահրել վարորդների հետ։

Այս տեղեկության և հրահանգի պատճառների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար AntiFake.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին։

Սակայն որոշ ենթադրություններ կան, թե ինչով է պայմանավորված ՃՈ ծառայողներին նման հրահանգ տալը։ Հրահանգը, ըստ ամենայնի, եկել է «ամենավերևներից»՝ անձամբ Նիկոլ Փաշինյանից, ով վերջին շրջանում և մասնավորապես երեկ տեղի ունեցած ասուլիսից հետո հասկանալով, որ իր գահավիժող ռեյտինգը տարբեր եղանակներով վերականգնելու փորձերը ձախողվում են, իսկ հանրությունը ամեն օր ավելի ու ավելի թերահավատորեն է լցվում իր իշխանության նկատմամբ, որոշել է կազմակերպել ուժի յուրօրինակ ցուցադրություն և ճանապարհներին ՃՈ ծառայողների կողմից վարորդների նկատմամբ ուժ կիրառելով ցույց տալ, որ իր իշխանությունն իրենից ինչ-որ բան դեռ ներկայացնում է։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Աղբյուր՝ AntiFake.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА