o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպանվել է «Իմարաթ Կովկաս» - ի պարագլուխը

17.05.2020 19:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սպանվել է «Իմարաթ Կովկաս» - ի պարագլուխը

Սիրիայում ոչնչացվել է «Իմարաթ Կովկասի» (ահաբեկչական կազմակերպություն) պարագլուխ Աբդուլլահ Ցումադան։ Այս մասին ասված Է զինյալների՝ համացանցում տարածած հայտարարության մեջ։

Բելֆերի կենտրոնի միջազգային անվտանգության ծրագրի գիտաշխատող Վերա Միրոնովան, ով զբաղվում է ահաբեկչական կազմակերպությունների ուսումնասիրությամբ, իր Twitter-ում ճշտել է, որ ահաբեկիչը սպանվել է՝ յոթ փամփուշտ ստանալով Իդլիբի իր տան մոտ:

Արյունալի սպանդ Չինաստանի եւ Հնդկաստանի սահմանին․ տասնյակ զինվորականներ են սպանվել

«Իմարաթի Կովկաս» առաջնորդի մահվան մեջ մեղադրել են «Իսլամական պետության» (ԻԳԻԼ) օտարերկրացի գրոհայիններին։ Ենթադրվում է, որ Ցումադան գիտեր իր մարդասպաններին ։

«Իմարաթ Կովկասը» ահաբեկչական կազմակերպություն է, որը գործում էր Ռուսաստանի հարավում 2007 թվականից։ Լինելով ՌԴ-ում արգելված «Ալ Քաիդա» միջազգային խմբավորման դաշնակիցը՝ նա նպատակ էր դրել Հյուսիսային Կովկասի տարածքում անկախ Իսլամական պետության ստեղծումը։ Գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր իր առաջնորդների զոհվելուց հետո, մնացածը տվել են ԻԳԻԼ-ի երդումը եւ տեղափոխվել Սիրիա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА