o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավստրիան պլանավորում է կինոթատրոնները բացել հուլիսի 1-ից

17.05.2020 14:20 ՄՇԱԿՈՒՅԹ
Ավստրիան պլանավորում է կինոթատրոնները բացել հուլիսի 1-ից

Ավստրիայում կինոթատրոնների բացումը պլանավորվում է հուլիսի 1-ին: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը: Նրա խոսքով, մայիսի 29-ից կթույլատրվեն մշակութային միջոցառումներն առավելագույնը 100 հոգու, հուլիսի 1-ից՝ 250 հոգու մասնակցությամբ:

Կաննի կինոփառատոնը հետաձգվել է. այն կարող է կայանալ հունիսին կամ հուլիսին

Միջոցառումները պետք է անցկացվեն մի շարք պահանջներ ապահովելու դեպքում՝ պաշտպանիչ դիմակների կրում, նվազագույն մեկ մետր սոցիալական հեռավորության պահպանում: Նախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ին արդեն կարող են միջոցառումներ անցկացնել մինչև 500 հոգու մասնակցությամբ, կրկին անվտանգության կանոնները պահելով:

Ավստրիան ապրիլի 14-ից սկսել է մեղմել սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի պատճառով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА