o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեղադրյալը՝ տուժող, տուժողը՝ մեղադրյալ...». Ամրամ Մակինյան

17.05.2020 12:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
«Մեղադրյալը՝ տուժող, տուժողը՝ մեղադրյալ...». Ամրամ Մակինյան

Ահա թե ինչպես են կախարդական փայտիկի օգնությամբ դատավարական կարգավիճակները փոփոխության ենթարկվում...

Քննչական կոմիտեի «հատկապես կարևոր գործեր» քննող քննիչները ջանք չեն խնայում, որ հանցագործությունից տուժած Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանը դառնա մեղադրյալ, իսկ իրական մեղադրյալը՝ տուժող...

«Հարսնաքարի» նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու առթիվ հարուցվել է քրգործ. Ամրամ Մակինյան

Ինչումն է հարցը... տարիներ առաջ Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող ընկերության տնօրենն առանց նրա գիտության և թույլտվության՝ խարդախությամբ, ընկերության անվամբ ստացել է տասնյակ միլիոնների հասնող վարկ, գումարը կանխիկացրել և ծախսել անձնական կարիքների համար...

Պարզ մի իրավիճակ...

Եվ հիմա, փոխարենը «հատկապես կարևոր գործերով» զբաղվող քննիչները քննեն այդ փաստը և իրերն իրենց անուններով կոչեն, գնահատական տան առերևույթ հանցանքի կատարմանը, միջոցներ ձեռնարկեն արտերկրում գտնվող մեղադրյալին ՀՀ վերադարձնելու և արդարադատության առջև կանգնեցնելու համար, լծվել են հայտնի պերսոնաժի հատկապես կարևոր իղձերի իրականացմանը՝ ամեն գնով Ռուբեն Հայրապետյանից վրեժ լուծելուն...

Նոր բան ասած չեմ լինի, երբ փաստեմ, որ դարերի պատմություն ունեցող մեր գեներում երբևէ չի եղել ծնողի նկատմամբ ունեցած քենը որդուց հանելու մոլուցքը...

Երևի նոր ժամանակների ներքո ոմանց գենն էլ է փոխվել...

Օ մարդիկ, օ ժամանակներ...

Առողջ եղեք...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА