o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես եւ Կարսինէն նրա ոտնահետքերն ենք Երկրի վրա. այսօր Կարո Ժամխարյանի ծննդյան օրն է

17.05.2020 02:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ես եւ Կարսինէն նրա ոտնահետքերն ենք Երկրի վրա. այսօր Կարո Ժամխարյանի ծննդյան օրն է

Սոցցանցում Ֆեյսբուքը հուշում է, որ այսօր նվագախմբի «Դոկտորի» ծննդյան օրն է, այսպես էին նրան դիմում ՀՀ ոստիկանության զորքերի նվագախմբի իր ընկերները։ Պատմական գիտությունների թեկնածու, Ոստիկանության զորքերի նվագախմբի երաժիշտ ԿԱՐՈ ԺԱՄԽԱՐՅԱՆԸ կդառնար 34 տարեկան,  բայց շնորհավորանքներն ուշանում են, լռության մեջ աղմուկ կա՝ շաղախված անասելի մի թախիծով: Արդեն չորորդ տարին է, որ առանց հոբելյարի է գալիս մայիսի 17-ը ու, միեւնույն է, պիտի ասենք՝ ծնունդդ շնորհավոր: Չէ որ մարդն ապրում է այնքան, քանի դեռ հիշում են նրան: Իսկ դժբախտ պատահարն ընդհատեց միայն երկրային կյանքըՉգիտեմ… հարցեր ուղղելն էր ավելի բարդ, թե պատասխանելը, բայց հոբելյարի մասին պարտավոր էինք խոսել, իսկ ո՞ւմ հետ, եթե՝ ոչ նրա տիկինոջ՝ մանկավարժ, լրագրող ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ:

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին

-Կարոյից հետո՝ լույս աշխարհ եկան Ձեր փոքրիկը՝ ԿարսինԷն եւ Կարոյի գիրքը: Ժամխարյանական այլ ծրագրեր կա՞ն, որոնք դեռ կյանքի պետք է կոչվեն:

- Շատ ճիշտ եք, որ հարցադրումն այսկերպ եք ձեւակերպում՝ Կարսինէի անվան կողքին նշելով Կարոյի գիրքը, քանզի ես, ինչպես շնորհանդեսի ժամանակ էլ նշեցի, այդ գիրքը Կարոյի 2-րդ զավակն է, գիտության մարդիկ հատկապես կհասկանան, որ ասածս բնավ չափազանցություն չէ։ Չնայած որ Կարոն սովոր էր տպագրված տեսնել իր պատմագիտական աշխատանքները, բայց «Կրթամշակութային կյանքը եւ հայապահպանության խնդիրները Սիրիայի եւ Լիբանանի հայկական համայնքներում 1920-1930-ական թթ.» գիրքը, իբրեւ հեղինակային մենագրություն, նրա առաջինն էր, որ կառուցեցինք իր դիսերտացիոն աշխատանքի հիմքի վրա։ Թեպետ դեռ դրա շուրջ անելիք դեռ շատ ուներ...

Ժամխարյանական անելիքներ, այո, դեռեւս կան։ Եվս 1 կամ 2 գրքի հրատարակություն կլինի, թեպետ իրենց բովանդակային ուժով չեն հասնի նախորդ տարի տպագրվածին, բայց քանզի մեզ համար Կարոյի գրչի ու մտքի ամեն գրառումը մասունք են, ուստի՝ դեռ կան հրատարակման համար խնամքով պահված արխիվային նյութեր։ Գրքերից մեկն ավելի շուտ անձնական հուշերի, հիշողությունների ամբարում կլինի։

Կարոյի հետագծով էլի 3 անելիք, նվիրական երազ ունեմ, որ ամեն գնով պիտի կյանքի կոչեմ, բայց դրանց մասին թերեւս այս պահին չեմ ուզի խոսել։

- Ըստ Ձեզ, Կարոն ավելի շատ գիտնակա՞ն էր, երաժի՞շտ, թե՞ զինվորական:

- Քանի որ իր մարդկային տեսակով չափազանց պարտաճանաչ, պատասխանատու եւ կազմակերպված էր, իր 3 աշխատանքային դերերում էլ, ըստ իս, հրաշալի էր։ Կարոն ալարել չուներ, ինքը երբեք անհավես ու հոգնած չէր լինում, այս վայրկյանի գործը հետոյին թողնելն իր առօրյայից բացակայում էր։

Բայց վստահաբար կարող եմ ասել՝ ինքն իրեն նախեւառաջ գիտության մարդ կհամարեր. վստահ էր իր պատմագիտական գիտելիքների վրա ու իբրեւ պատմաբան իր արժեքը լավ գիտեր, բայց որպես երաժիշտ իրեն նույնկերպ չէր ընկալում ու այդ ուղղությամբ շատ էր աշխատում իր վրա։ Շա՜տ բծախնդիր էր ինքն իր հանդեպ։ Իմ ու իր պատկերացումները աշխատանքային որեւէ արդյունքի շուրջ չէին համընկնում, եթե նույն գործի արդյունքով ես հեշտությամբ կգոհանայի, ինքը հազար ու մի շտկման կարիք էր տեսնում։ Կարծում եմ՝ մարդու այս որակն է, որ ինքնակատարելագործման է տանում։

«Բեւեռների միացումը» գրասենյակ է բացել Երեւանի կենտրոնում

Այսօր էլ մեր դստեր դաստիարակության հարցում հաճախ կիրառում եմ Կարոյի այս մոտեցումը, եթե, օրինակ, Կարսինէի կատարած որեւէ առաջադրանքի արդյունք ինձ կգոհացներ, երբ Կարոյի աչքով եմ նայում, խնդրում եմ այսինչ ու այնինչ շտկումներն անել՝ գերլիարժեք դարձնելով հանձնարարության կատարումը։ Ու տեսնում եմ, որ այս մոտեցումն իր պտուղները տալիս է, երբ պահանջների նշաձողը բարձր է, մարդ տեսակի կերտումն առավել կատարյալ է, կյանքի հանդեպ ընկալումների բովանդակությունը խիտ է։

Զինվորականի մասով էլ ասեմ, որ Կարոն իր տեսակով ինքնին զինվորական էր, աշխատանքային գրաֆիկում միշտ ժամանակին, միշտ սափրված, միշտ կարճ ու կոկիկ սանրվածքով։ Այս ամենի կողքին բայց եւ նշեմ, որ իր հետ ապրելն այնքա՜ն թեթեւ, այնքա՜ն հեշտ էր, իր պարտաճանաչության ոչ մի դրսեւորումով դիմացինին չէր կաղապարում, չէր ծանրացնում։

Առավոտյան երկար քնել, առանց որեւէ լուրջ զբաղվածության օր գլորել Կարոյի համար գոյություն չուներ, ի դեպ, իր համար լուրջ զբաղվածություններից նաեւ ուտել-խմել, ընկերական, ընտանեկան խելառ ժամանցներն էին։ Կարոն մի տեսակ «արագ էր ապրում», իր 30 տարիները բովանդակությամբ հեչ 30 չէին...

-Էթերի, փորձում եմ հարցազրույցի ստանդարտների մեջ մնալ, բայց չեմ կարող չհարցնել այն, ինչի մասին արդեն 4 տարի խոսում են ծանոթներն ու անծանոթները: Այդքան սեր ինչպե՞ս հասցրեցիք ամբարել, որ մինչև հիմա Ձեր ամեն խոսքում, ամեն հրապարկման մեջ, ասված բառերում այդքան սեր կա ու հուզում է բազում սրտեր:

- Դա ընդամենը Կարոյից կուտակած սիրո պաշարի անդրադարձն է, որն ավարտ չունի, քանի որ Կարոն ինձ սնուցման այնքա՜ն ռեալ աղբյուր է թողել՝ իմ Կարսինէին։ Եվ հետո ես գիտեմ շնորհակալ լինել, ես Կարոյի ձեռքը բռնած քայլել եմ 2011 թվականից, ես Կարոյից սովորել եմ, ես Կարոյով դաստիարակվել եմ։ Կարոյի կերպարում իմ պատկերացումների 3 իդեալական տղամարդկանց եմ տեսել՝ հայր, եղբայր, ամուսին։ Կարոյի հետ ես սավառնել եմ, Կարոյի հետ մենք իդեալականության մոդել ենք կերտել, Կարոյի հետ ես արարել եմ... Ու, ավա՜ղ, հասկացել նաեւ, որ ոչինչ այս կյանքում հարատեւ չէ...

- Տրամաբանությունը հուշում է, որ այս հարցին պիտի հաջորդեր տխուր նոտա, բայց Կարոն զինվորական երաժիշտ էր ու նվագում էր հաղթանակի մասին: Ինչպե՞ս հաղթահարեցիք հույզերն ու շարունակեցիք ապրեցնել Կարոյին նաեւ այսօր:

- Գիտեք այստեղ ոչ մի բան հաղթահարելու հարց չկա։ Առհասարակ չեմ սիրում, երբ ինձ ասում են, որ ուժեղ եմ։ Չեմ սիրում, որովհետեւ ուժեղ չլինելուս դրսեւորումներն արտահայտելու ճիշտ ուղի ու միջավայր ընտրել գիտեմ։ Ըստ իս՝ «ուժեղ կին» արտահայտությունից առավել անհեթեթություն գոյություն չունի։ Եվ հետո գիտե՞ք, Հրանտ, առողջ մտքով մարդու վիշտը ժամանակի ընթացքում բովանդակային փաթեթավորում է ստանում... Իսկ Կարոյին ապրեցնելու ուղիներ միշտ պետք է փնտրեմ, նրա շուրթով խոսելու հավանական առիթները միշտ պետք է օգտագործեմ։ Ես եւ Կարսինէն նրա ոտնահետքերն ենք Երկրի վրա...

Ոստիկանության զորքեր են շարժվել Կապան. Նարեկ Մալյան

- Կարսինէ Ժամխարյանը ֆենոմենալ խելացի փոքրիկ է, ըստ Ձեզ, հայրիկի ո՞ր գիծն է ժառանգել:

- Երաժշտական լսողությունը, որ ամենամեծ երազանքս էր, որ ժառանգի։ Որքան էլ մանկավարժական ու հոգեբանական մեթոդներով ուշադրություն, հիշողություն ու երեւակայություն զարգացնեմ, այս մի ունակությունը ոչ մի հնարքով ներդնել չէի կարող, այն կա՛մ լինում է, կա՛մ չի լինում։ Կարսինէս հրաշալի պոտենցիալ ունի երաժշտական ուղիով քայլելու...

- Անընդհատ փորձում եմ չհարցնել՝ եթե չլիներ չարաբաստիկ գիշերը, եթե տանից այդ օրը դուրս չգար, եթե հնարավոր լինել կյանքը վերսկսել նորից… Բայց սրանք անվերջ «եթե»-ներ են ու բազմակետեր: Դուք ավելի լավ է ասեք՝ եթե այս հարցազրույցը Կարոն տար՝ այն կլիներ իր ծննդյա՞ն, սիրո՞, երաժշտությա՞ն, թե՞, այնուամենայնիվ, հայրենիքի ու Սփյուռքի մասին:

- Իր ծննդյան մասին հաստատ չէր լինի, որովհետեւ իր մասին խոսել Կարոն չէր սիրում, ու նրա հենց այս որակն էր, որ իրեն ամենուր էին սիրում, ինքը դիմացինի մասին էր նախեւառաջ խոսում, մտահոգվում...

Սերն էլ պնդում էր, որ նախեւառաջ գործողություն է, իսկ խոսքային հատվածը միմիայն երկուսի անձնական դաշտի համար է, հայրենիքի մասին էլ, կարծում եմ, չէր լինի, թեպետ այն իր թուլությունն էր, չէր լինի, որվհետեւ խիստ բարկանում էր, որ այս թեման շահարկվում էր։

Երաժշտության ու Սփյուռքի մասին կլիներ, այս 2 թեմայի շուրջ իր ողջ եսը կարտահայտեր՝ երաժշտության շուրջ իր մեղմ ու բարի, ներդաշնակ, ռոմանտիկ ու սիրառատ եսը, Սփյուռքի շուրջ իր մասնագիտական ողջ հմայքն ու գիտելիքները։

Ու գիտեք, Հրանտ, եթե ինձ հարցնեիք, թե ես լոկ մեկ, լոկ միակ ինչ երազանք ունեմ, առանց երկմտելու կպատասխանեի՝թող որ ամեն մարդու տրվեր հնարավորություն օրացույցի օրերից լոկ 1-ի վրայով թռչելու, լոկ առանց որեւէ 1 օրվա ապրելու...

- Կարսինէի անվան ընտրության մասին կպատմե՞ք։

- Այս անունը խտացված բովանդակություն է... Նախ ասեմ, որ այն մտացածին է, հորինված, 2-րդ Կարսինէ գոյություն չունի։ Անձնագրայինում էլ խնդիրներ եղան, որովհետեւ անվանացանկերի շարքում գոյություն չունեցող անուն հրաժարվում էին հաստատել, բայց, ի վերջո, որպես բացառություն, ընդառաջման գնացին։

Այսօր Սասուն Մկրտչյանի մայրիկի ծննդյան օրն է

Այդ անվան հիմքում 4 խորհուրդ կա, բայց միայն 1-ի մասին կուզեմ ասել, որը, թերեւս, ակնհայտ է։ Առաջին ու վերջին տառերի խորհուրդը մեր անվանատառերով՝ Կարո-Էթերի։ Անծանոթները, երբ հարցնում են ինչական անուն է, փոխարենն ասելու, որ հորինված է, պատասխանում եմ, թե հին հայկական անուն է։ Կարոյի հետ անվան ընտրության շուրջ որոշում չէինք հասցրել կայացնել։

- Հավատո՞ւմ եք երջանկությանը։

- Երջանկության դրսեւորումներն այնքա՜ն տարբեր են, այնքա՜ն երկար կարելի է այս թեմայի շուրջ խոսել։ Երջանիկ կնոջ ու երջանիկ մոր կոնտեքստից խոսեմ, ավելի ճիշտ այդ երկուսի տարբերություններից ու Աստվածային միասնությունից։ Երջանիկ մոր երջանկությունը աշխատատար է, աչալուրջ, սթափ, օրինակելի, պարտավորեցնող, իսկ երջանիկ կնոջ երջանկությունը սեթեւեթ է, կույր, արբած, արկածային։ Երանի երկուսը մեկտեղ վայելողներին...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА