o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօր՝ Հայրապետյանը, վաղը՝ Դուք։ ՀԱՄԱԽՄԲՎԵ՜Ք». Անի Կարապետյան

16.05.2020 20:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
«Այսօր՝ Հայրապետյանը, վաղը՝ Դուք։ ՀԱՄԱԽՄԲՎԵ՜Ք». Անի Կարապետյան

Այսօր քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչը քրեական ոստիկանության միջոցով հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյան֊ին: Այս մասին տեղեկանում ենք նրա փաստաբան Ամրամ Մակինյանի էջից: Փաստորեն, ռեպրեսիաների ալիքը շարունակվում է՝ ներառելով երկրի խոշոր գործարարներին և Նիկոլ Փաշինյանի քիմքին չհամապատասխանող գործիչներին:

Թատրոնի նախկին տնօրենը ինքնամեկուսացել է

Հայրապետյանն ու իր ընտանիքը շարունակաբար ենթարկվում են հետապնդումների: Եթե բոլորը՝ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական ուժերն ու միավորումները, թե՛ քաղաքական կշիռ ունեցող անհատներն ու թե՛ խոցելի բոլոր հնարավոր շերտերն այս պահից սկսած էլի չհամախմբվեն ու չպայքարեն ծավալված անարդարությունների եւ իրավական ամենաթողության դեմ,ուրեմն թող պատրաստվեն՝ հաջորդը թիրախում իրենք են հայտնվելու:

Բոլորին և առաջին հերթին իշխանությանը քաջ հայտնի է, որ բուժման նպատակով Հայրապետյանը գտնվում է արտերկրում և չի կարող վերադառնալ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Սա այն դեպքն է, երբ էժանագին իշխանություններն իրենց կամակատար իրավապահ կառույցների հետ երկու նենգ ծուղակ են պատրաստում Հայրապետյանի համար: Առաջինը՝ նրան կմեղադրեն խուսափելու, երկրորդը՝ նախաքննությանը չներկայանալու համար, մինչդեռ թե՛ առաջինը, թե՛ երկրորդը հարգելի պատճառ ունեն:
Ռուբեն Հայրապետյանի նման կայացած մարդու համար թաքնվելը խորթ ոճ է, դա իրենը չէ և Հայրապետյան ազգանունը շահարկողները պետք է իրենց ականջին օղ անեն, որ նման բլեֆներով քաղաքական դիվիդենտներ հավաքելը ժամանակի անտեղի կորուստ է:

Խնդիրներից փախչելը հատուկ է գործող իշխանությանը և մասնավորապես վարչապետին, ով փախավ թե՛ մարտի մեկին, թե՛ կորոնավիրուսի համաճարկի սկզբում, թե՛ ԱԺ դահլիճում ծավալված ծեծկռտուքի ժամանակ:
Այլևս զարմանալ պետք չէ,այլ համախմբել եւ պայքարել է հարկավոր։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА