o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե Ոստիկանությունը օպերատիվ իրավիճակին տիրապետելիս լիներ, ապա միանշանակ ի վիճակի էր կանխելու Գավառի ողբերգությունը. Հովիկ Արսենյան.Տեսանյութ

17.05.2020 10:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
 Եթե Ոստիկանությունը օպերատիվ իրավիճակին տիրապետելիս լիներ, ապա միանշանակ ի վիճակի էր կանխելու Գավառի ողբերգությունը. Հովիկ Արսենյան.Տեսանյութ

<<Այն ինչ տեղի է ունեցել, դա հետեւանք է: Խնդիրը կայանում է նրանում, որ ողբերգական դեպքերից մեկ ամիս առաջ Գավառի գիշերային ակումբում անչափահաս երկու անձիք վիճաբանել են: Տարօրինակն այն է, որ պարզաբանումները երկար ժամանակ շարունակվել են եւ այդ ընթացքում չափահասներն են սկսել միջամտել եւ կողմերից բացատրություններ պահանջել, բայց ըստ էության չի հաջողվել: Եվ խնդիրը նրանում է, որ շուրջ մեկ ամիս տեղի ունեցող պարզաբանումների, ռազբորականներին տեղի ոստիկանությունը տեղյակ չի եղել կամ տեղյակ է եղել, բայց  անգործության է մատնված եղել>>,-<<Իրավունք TV>>-ի եթերում անդրադառնալով Գավառի ողբերգական միջադեպին, ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը, հավելելով.

«Կինքնահրկիզվեմ, բայց դա երբեք չի լինի»,- ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ

- Գավառի ողբերգության նախորդող զարգացումներին ոստիկանությունը որեւէ կանխարգելիչ միջոցառումներ չի իրականացրել, ըստ այդմ ոստիկանությունը չէր տիրապետում օպերատիվի իրավիճակին, ինչպես որ սիրում են հայտարարել: Եթե Ոստիկանությունը օպերատիվ իրավիճակին տիրապետելիս լիներ, ապա միանշանակ ի վիճակի էր կանխելու Գավառի ողբերգությունը:

Ուստի կարծում եմ, որ ոստիկանությունը, իրավապահ մարմինները հետայսու պետք է ուշադրություն դարձնեն հատկապես կանխարգելիչ աշխատանքներին: Թե չէ յուրաքանչյուր տարի վերամբարձ համեմատակներն են անցակացնում, բայց այս մոտեցմամբ մենք երբեւիցէ արդյունքի չենք հասնի:

Սյունիքում ոստիկանությունը ձերբակալել և խոշտանգում է անհնազանդ համայնքապետերի մտերիմներին. Արթուր Դանիելյան

Մանրամասները տեսանյութում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА