o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիրտուալ ծանոթության գերուհին. 23-ամյա երիտասարդը սոցցանցի միջոցով թակարդն է գցել դպրոցականին

16.05.2020 12:03 ՔՐԵԱԿԱՆ
Վիրտուալ ծանոթության գերուհին. 23-ամյա երիտասարդը սոցցանցի միջոցով թակարդն է գցել դպրոցականին

Այսօր համակարգիչն ու համացանցը մեր կյանքի և աշխատանքի կարևորագույն մասը լինելով, մարդու կենսագործունեության  բազմաթիվ խնդիրներ դյուրացնելուն զուգահեռ նաև լրջագույն խնդիրների առաջ են կանգնեցնում մարդկանց, ընտանիքների…

Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը. «Ժողովուրդ»

Այս համատեքստում հատկապես խոցելի են անչափահասները, որոնց դյուրահավատությունն օգտագործելով պատահական և ոչ բարի մտադրություններով անձինք կարողանում են նրանց վստահությունը չարաշահելով հանցավոր արարքներ  կատարել, սպառնալիքներով և շանտաժով գումարներ և այլ արժեքներ կորզել՝ թիրախ դարձնելով անչափահասներին, ինրպես նաև նրանց՝   ընտանիքները:

Գործ՝ համար…

Հայաստան, մեր օրեր,  դատական նիստ, ուր արագացված կարգով քննվում է   քրեական գործ, որի շրջանակում 23-ամյա  երիտասարդը՝ Բ. Լ.-ն մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է ՝  շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Տուժողները երկուսն են՝  անչափահաս պարմանուհի  Տ. Վ -ն և նրա ընտանիքը:

Նախաքննության մարմնի որոշմամբ երիտասարդը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը նրա նկատմամբ  հայտարարվել է հետախուզում: Իսկ երբ 2 շաբաթ անց նա ներկայացել է իրավապահ մարմիններին և  նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 Համացանցը դառնում է իսկական ցանց

 Ներկայացվող համացանցային  ծանոթությունն իսկական ցանց է դարձել դպրոցահասակ աղջկա համար, քանի որ  ամիսներ  շարունակ 23-ամյա երիտասարդը վախեցրել է նրան՝ իր մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով: Այսպես սպառնալիքներով նա աղջկանից պահանջել և ստացել է մի քանի միլիոնի հասնող թանկարժեք զարդեր և կանխիկ գումար:

Ամեն ինչ սկսվել է հաղորդագրությունից: երիտասարդ իր հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել անչափահաս աղջկան և ծանոթության վերաբերյալ նրա համաձայնությունը    ստանալով՝ սկսել է հեռախոսային հաղորդագրությունների, խոսակցությունների  միջոցով շփվել նրա հետ:

Մի քիչ անց արդեն սկսել է ժողովրդական լեզվով ասած՝ խելքը ուտել, ֆինանսական օգնություն խնդրել, հետագայում վերադարձնելու պայմանով:

Աղջիկը չի մերժել, դրամի փոխարեն՝  իր ոսկյա շղթան և կուլոնն է առաջարկել ու հանդիպման ժամանակ փոխանցել է երիտասարդին:

Եթե ծանոթությունը հետապնդում է զուտ շահադիտական նպատակ, բնականաբար, առաջին անգամ օգնություն խնդրելուն հաջորդելու է երկրորդը, հետո՝ երրորդը…իսկ վերադարձնելը գրվելու է սառույցին, քանի որ կերպարն ինքնին թելադրում է  սցենարը: Նման սցենարով գործող արական սեռի ներկայացուցիչների պակաս, հաստատապես չկա համացանցային տիրույթում:

Եվ ահա,  երիտասարդը նրանցից մեկն է՝ կպչուն և պնդերես, որն առաջին անգամ դրական պատասխան ստանալով հիմա էլ՝ 20000 դրամ  գումար է խնդրում անչափահասից: Խնդրում է և դարձյալ հանդիպում է աղջկան ու իր մեքենայի մեջ ստանում գումարը: Իսկ երրորդ անգամ, երբ փող կամ ոսկեղեն է ուզում և մերժում է ստանում, արդեն շանտաժի է դիմում:

Տես հա, ուզածս  չտաս, ասածս չանես, խայտառակ կլինես

Եվ այսպես, հերթական անգամ  23-ամյա տղան զանգահարել է Տ.Վ-ին և վերջինիցս պահանջել գումար կամ ոսկյա զարդեր, սակայն ստանալով մերժում, սպառնացել է, թե բա՝ նախապես վերցրած ոսկյա զարդերի նկարները  ինտերնետային ծրագրի միջոցով կուղարկեմ  հայրիկիդ… Ապա՝  սպառնալինքների ներքո՝ աղջկանից  պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է նրանց ընտանիքին պատկանող տարբեր տեսակի ոսկյա զարդեր: 

Մի օր էլ՝  չաթի ընթացքում  իմանալով, որ աղջիկը ցանկանում է լողանալ, խնդրել է նրան իրեն ուղարկել կիսամերկ լուսանկարներ՝ համոզելով, թե դա սիրող զույգերի համար նորմալ երևույթ է: Այդպես՝ համոզելով՝ ստացել է  2   այդպիսի լուսանկար:

Երկու օր չանցած՝ երիտասարդ զանգահարել է դպրոացականին և կրկին պահանջել նրանից ոսկյա զարդեր կամ գումար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նրա կիսամերկ լուսանկարները կուղարկի հորը և կտարածի համացանցում…

Այս սպառնալիքների ներքո  «համացանցային սիրահարը» պահանջել և ամիսներ  շարունակ ստացել է մի քանի տասնյակ հազարի հասնող  ՀՀ դրամ գումար, ինչպես նաև՝ Տ.Վ.-ի ընտանիքին պատկանող և շուրջ 5.000000 դրամի հասնող   տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Սոցիալական դժվարություններից դրդված 29-ամյա երիտասարդը նախ փորձել է նետվել կամրջից, ապա բերանը կարել

Արագացված դատաքննություն

Այսօրինակ դատաքննություն անցկացնելու միջնորդությունը ամբաստանյալինն էր, որն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ:

Դատարանի իրավական վերլուծությունների համատեքստում արձանագրվեց, որ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար» ու վերջերս կայացրած դատավճռով նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА