o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան

13.05.2020 23:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան

Ազգային ժողովն ընդունեց Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը: Այս հոդվածում ներառված է նաեւ սեռական կողմնորոշում հասկացությունը, ըստ որի, պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու եւ այդ հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ:

Գործի է դրվել ամբողջ պետական քարոզչամեքենան. հերթը Ստամբուլյան կոնվենցիայինն է (Տեսանյութ)

– Պարոն Շահրամանյան, ըստ էության, այս կոնվենցիան հիշեցնում է հայտնի անեկդոտը, որ երբ երեխան ծնվում է, ծնողներից հարցնում են, թե ի՞նչ սեռի է, ասում են՝ կմեծանա ինքը կորոշի: Այստեղ վտանգ չե՞ք տեսնում՝ առնվազն երեխաների անմեղ հոգին այլասերելու առումով:

– Հոնքը շտկելու փոխարեն՝ աչքն են վնասելու: Մի երեւույթից խոսելուց առաջ պետք է հասկանալ՝ ինչ է այն ընդհանրապես. սեռական կողմնորոշումը բազմաբաղադրիչ հասկացություն է, եւ այդ տարիքի երեխաներին ամենեւին պետք չէ ծանրաբեռնել իրենց տարիքին բացարձակապես չհամապատասխանող, անհարկի ինֆորմացիայով: 

– Օրինակներով խոսենք՝ երբ տատիկը տղա թոռնիկին ասի՝ ուտեմ-ուտեմ էն-էն...Ստացվում է, որ թոռնիկը ոստիկանություն է զանգելու սեռական բռնությունից պաշտպանվելու համար: Էլ չեմ ասում՝ հոր եւ դստեր հարաբերությունների մասին, որտեղ յուրաքանչյուր դրվագ՝ գրկախառնություն, պարզապես, գրկին նստեցնել, հագուստն ուղղել, լողացնել եւ այլն, այսօրվա բնորոշմամբ՝ կարող է դիտարկվել բռնություն: Չե՞ք կարծում, որ սա աբսուրդի ժանրից է:

– Աբսուրդից  զատ, այլ խնդիր էլ կա: Ինչպե՞ս կվարվի երեխան այն բանից հետո, երբ դպրոցում իր գլուխը հետեւողականորեն լցնեն «բռնականխարգելիչ» զգուշացումներով: Խնդիրն այն է, որ ովքեր են իրագործելու այդ դասընթացները: Եվ ամենակարեւորը՝ ինչպես: Երեխաներին սեռական բռնությունից ապահովագրելը, իհարկե, բարի միտում ունի: Բայց ցանկացած բարի միտում սխա՛լ մատուցման դեպքում ու սխա՛լ մարդկանց ձեռքում կարող է լրջորեն վնասել՝ հետագայում հանգեցնելով այլեւայլ սեռական շեղումների: Օտարածին, չտեղայնացված ծրագրերով ներթափանցելով դպրոց եւ «լուսավորելով»` երեխաներին հետագայում կարող ենք լուրջ եւ անդառնալի խնդիրների բախվել: Մերժելի է: 

- Ի՞նչ է հուշում Ձեր փորձը, արդյոք մեր իրականությունում ունենք սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնությունների զոհ երեխաների կատաստրոֆիկ թիվ:

– Խնդիրը, իհարկե, առկա է:  Բացառել, որ Հայաստանում նման դեպքեր չկան, ճիշտ չէ, բայց կարիք չկա գույները խտացնել, մի քանի մարդկային դժբախտություններ ընդհանրացնել ու պիտակավորել մի ամբողջ ազգի: Ուստի՝ խնդրին պետք է նայել ավելի զգոն եւ սթափ աչքերով՝ խուսափելով վտանգավոր ծայրահեղություններից: 

– Ձեր գնահատմամբ՝  ո՞վ պետք է մշակի կրթական այդ ծրագիրը, որովհետեւ նրանք, ովքեր այսօր զբաղվում են նման կրթական հարցերով, հիմնականում ԼԳԲՏ-ականների իրավունքները պաշտպանող կազմակերպություններն են:

– Ընդհանրապես, սեռական դաստիարակության, բռնության հարցերը պետք քննարկվեն մասնագետների մասնակցությամբ, ընդ որում՝ թեմային տիրապետող եւ մասնագիտական ասելիք ունեցող: Սիրողական քննարկումները կարող են տհաճ եւ ճակատագրական հետեւանքներ ունենալ. տարրական եւ միջին դասարանների աշակերտներին դպրոցներում համառորեն տեղեկացնելու են սեռական օրգանների, սեռական հարաբերությունների, սեռական բռնության եւ սեռական շահագործման մասին: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ օրինականացված կատարյալ բռնություն երեխաների նկատմամբ: Ո՞ր տարիքից են երեխաներին ներգրավելու հիշյալ դասընթացներին, որպեսզի նրանց մոտ սեռականի առնչությամբ չձեւավորվի անհարկի եւ անառողջ հետաքրքրասիրություն, որի դեպքում ոչ թե խնդիր կլուծենք, այլ նոր վտանգներ կներմուծենք: Ի դեպ, սեռական դաստիարակությունը ոչ մի կապ չունի երեխաների սեռական բռնության կանխարգելիչ միջոցառումների հետ: Իրականում երկու բացարձակապես տարբեր ուղղություններ են ՝ իրենց յուրահատուկ մեթոդաբանությամբ:

Քանի, որ Նիկոլի դիմակը պատռվել է, ստիպված բժշկական դիմակով է դեմքը թաքցնում. Աննա Մկրտչյան

– Այս մասին շատ է խոսվել, բայց կրկին հստակեցնենք՝ ո՞ր տարիքից եւ ինչպե՞ս է պետք խոսել երեխայի հետ՝ սեռական դաստիարակության մասին:

– Սեռական դաստիարակությունը ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետեւաբար, այն պետք է սկսել  կյանքի առաջին օրերից: Իր ամբողջ կյանքի ընթացքում երեխան տեղեկանում է սեռական կյանքի զանազան երեւույթների մասին՝ յուրաքանչյուր տարիքում՝ համապատասխան չափաբաժնով: Կարեւոր է չափի զգացումը: Եթե երեխաներն այդ մասին չիմանան ազնվորեն, ապա կտեղեկանան անառողջ ճանապարհով: Սեռական դաստիարակությունը շատ ավելի լայն խնդիր է, քան երեխաների աշխարհ գալու հարցը:

– Չե՞ք կարծում, որ «չի կարելիները» փոխարինելով պարտադիր դասավանդման առարկայի՝ արդյունքում կունենանք այն, որ երեխաներին դպրոցում հետաքրքրելու է բացառապես ուսուցչի մարմինը, այլ ոչ թե դասավանդած առարկան: Սա սեռական բռնության ձեւ չէ՞:

– Չի բացառվում: Մի շատ կարեւոր հանգամանք էլ կա. հաշվի չեն առել տարիքային գործոնը, որ անչափ կարեւոր է: Երեխայի զարգացումը երբեք ուղղագծային չէ, այն ունի իր տատանումները, զգայուն շրջանները, հոգեսեռական զարգացման տարիքային առանձնահատկությունները: Այդ տարիքում երեխան դեռ պատրաստ չէ նմանատիպ ինֆորմացիա յուրացնելու: Բացի այդ, սեռական ոլորտի թեմաներից կարող է խոսել  միայն այն մասնագետը, որն ունի համապատասխան որակավորում եւ մասնագիտացում: Հակառակ դեպքում, հոնքը շտկելու փոխարեն աչքն է վնասվելու: Չմտածված քայլերի, այդ տեսակի եւ որակի անառողջ «լուսաբանումների» հետեւանքով կարող է  խաթարվել   երեխայի հոգեսեռական զարգացումը՝  վաղաժամ եւ անառողջ սեռական հետաքրքրությունների տեսքով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА