o C     05. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկու օրում երեք անգամ բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին

15.05.2020 21:20 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երկու օրում երեք անգամ բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին

Երեւանի Կենտրոն եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանի դիմացից երկու օրվա ընթացքում երեք անգամ բերման ենթարկվեց ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ: Հիշեցնենք, որ արդեն երկու օր է, ինչ դատարանում ընթանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ընդդեմ «ԿԱՄՔ» նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի դատական դռնփակ նիստը: Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ա. Ալեքսանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Ի վերջո, ինչ է կատարվում դատարանում, եւ ինչո՞ւ է ընկերոջը սատարելու եկած Չախալյանն ամեն անգամ բերման ենթարկվում, մանրամասներ պարզեցինք հենց նրանից:

«Ժողովուրդ». Իմքայլականների մի մասը դեմ են ՍԴ դատավորի պաշտոնում Կառավարության և Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուներին

- Ասացին, որ մեզ բերման են ենթարկել ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու համար: Մենք նշեցինք, որ ոստիկանության աշխատակիցները պահանջում էին մեզնից քաղաքական հայտարարություն չանել եւ անջատել իմ ուղիղ եթերը՝ հղում անելով արտակարգ դրությանը: Ուրեմն՝ ասեմ, որ այդ պահանջն օրինական չէրորովհետեւ արտակարգ դրության կարգավորմամբ՝ նման պահանջ, հրաման չկա: Որեւէ հրամանով չի ասվում, որ ուղիղ եթեր մտնելու իրավունք չունենք, առավել եւս՝ քաղաքական  հայտարարություններ անելու: Շեշտում ենք, որ դատարանի դիմաց որեւէ հավաք  տեղի չի ունեցել: Սակայն ես անձամբ ակցիա եմ արել եւ անելու եմ Արթուր Ալեքսանյանի դատի ժամանակ, քանի որ համարում եմ, որ նա ձերբակալված է  քաղաքական պատճառներով: Ես չեմ կարող լինել անտարբեր: Ինձ ասում են՝ եթե գաս դատարանի դիմաց, ձերբակալելու ենք, բայց ՀՀ-ում տասնյակ դատավարություններ են տեղի ունենում, ոչ մի տեղ նման պահանջ չի դրվում, սա աննախադեպ է: Չեն թողնում, որ գանք, իմանանք, թե ինչ որոշում են կայացրել: Ժամանակին երբ ասում էինք՝ դադարեցրեք հանրահավաքները, պարոն վարչապետ, ասում էր՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, հիմա երբ երկիրը սովի է մատնվել, փորձում են կորոնավիրուսով խեղդել, թե` տուն գնացեք, կորոնավիրուս է:

Վթարային ջրանջատում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում օգոստոսի 5-ին

Կարծում եք, որ սա քաղաքական հետապնդո՞ւմ է՝ պայմանավորված նրանով, որ վերջին օրերին «ԿԱՄՔ»-ն ակտիվորեն պայքարում է ԱԺ-ում ընդունված երեխաներին այլասերող Լանզարոտի տխրահռչակ կոնվենցիայի դեմ:

Իհարկե քաղաքական հետապնդում է, բայց ո՛չ բանտերով, ո՛չ քաղաքական հետապնդումներով, ո՛չ ոստիկանների անօրինական հրամաններով մեզ լռեցնելն անհնար է: Մեր պայքարը շարունակվելու է, եւ միանշանակ 79 պատգամավոր վայր են դնելու իրենց մանդատները, քանի որ իրենք մասնակցել են հանցավոր որոշման ընդունմանը (նկատի ունի Լանզարոտի կոնվենցիան,- հեղինակ)՝ դեմ գնալով սեփական ժողովրդին եւ սեփական երկրի շահերին: Իրենք այլեւս իրավունք չունեն ՀՀ պատգամավորներ կոչվելու, արդեն նախկին պատգամավորներ են, եւ ուշ, թե շուտ հասնելու ենք նրան, որ իրենք վայր դնեն մանդատները, եւ այս Ազգային ժողովը լուծարվի: Ամոթի խարանը ձեր երեսներին՝ տուն գնացե՛ք: Իսկ այն պատգամավորները, որոնք խաբեության զոհ են, թող տղամարդկություն ունենան եւ ասեն, որ չիմանալով են մասնակցել մանկապղծության, այլասերման տարածման գործընթացին:

Ո՞վ կլինի Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ կասեք Արթուր Ալեքսանյանի դեմ հարուցված քր. գործի մասին: Ըստ էության, իշխանական պատգամավորը մեղադրում է նրան հեծանիվով իր դեմ վրաերթի փորձ կատարելու մեջ:

Եթե Արթուր Ալեքսանյանը նման ցանկություն ունենար, ապա այն տեղի կունենար: Ի՞նչ է նշանակում վրաերթի փորձ: Արթուր Ալեքսանյանի միակ մեղքն այն է, որ մեզ հետ «ԿԱՄՔ»-ի շրջանակներում պայքարել է հայկական արժեքների պաշտպանության համար, պայքարել է, որպեսզի չօրինականացվի մարիխուանան, միասեռականների ամուսնությունը, ԼԳԲՏ-ականներին չտրվի երեխա որդեգրելու իրավունք մեր երկրում: Երկու տարի շարունակ ՀՀ իրավապահներն ամեն կերպ փորձել են մեզ վրա քրեական գործեր հարուցել, որոնք, հիմք չունենալով, փակվել են: Հավատացնում եմ, որ սա էլ անհիմն է: Ուղղակիխուճապ է տվյալ պատգամավորների մոտ, եւ իրենք հասկանում են, որ սեփական ժողովրդին դեմ են գնացել: Սա չեն կարողացել թաքցնել՝  շնորհիվ Արթուր Ալեքսանյանի պես տղաների:

Մարությանը հաստատեց, որ Արթուր Մեսչյանն առաջիկայում աշխատանքից ազատվելու է

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА