o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.05.2020 19:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մինչ ամբողջ աշարհում չեն կարողանում կորոնավիրուսը կանգնեցնելու դեղ ու ճար գտնել, այդ հարցի լուծումը զարմանալիորեն գտել է արդարադատության պատանի նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ: Այո՛, անհավատալի է, բայց ակնհայտ: Սակայն այդ զարմանալի հայտնագործության մասին ամեն ինչ հերթով: Մեր թղթակիցը Ռուստամ Բադասյանին վեց հարց էր ուղարկել, որոնցից վերջինս որոշեց պատասխանել միայն մեկին, որը վերաբերում էր բանտարկյալներին: Այն է` արդյո՞ք համավարակով պայմանավորված մտադիր չեն այլ երկրներից օրինակ վերցնելով, ժամանակավորապես  կալանավորներին ազատ արձակել: Եվ ահա Ռուստամ Բադասյանը նշեց, որ այդպիսի պրակտիկա կա միայն  գերծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկներով երկրներում: Իսկ Հայաստանում, ըստ Բադասյանիկորոնավիրուսից պաշտպանվելու ամենաանվտանգ տեղերը քրեակատարողական հիմնարկներն են: Այսինքն` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանրությանն առաջարկում է բանտ գնա՞լ, քանի որ, ըստ նրա, կալանավայրերը համաճարակից պաշտպանվելու ամենաանվտանգ «թաքստոցներն» են: Դե ինչ, քանի որ քաղաքացիները Բադասյանին չհավատալու հիմքեր չունեն, ապա միգուցե կա՞ այդ զարմանալի ելքը` վարակից պաշտպանվելու համար ազգովի բանտ նստել: Ասենք, յուրաքանչյուրը կարող է դնգստել մեկ քայլասերված իշխանավոր, գնալ բանտ եւ դրանով գլուխն ազատել համավարակի գլխացավանքից... ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, նախարարին հիշեցնենք, որ գլուխը ոչ միայն ուտելու ու խոսելու համար է, այլեւ` մտածելու:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, Նիկոլը ինչպես էր հայտարարում, թե կորոնավիրուսն ո՞ւմ շունն է: Դե, զարմանալով հանդերձ, այն ժամանակ մտածեցինք, իսկ միգուցե սրանց իրո՞ք ոչ մի չոռ չի կպնում: Եվ ահա իմանում ենք, որ երկու նախարարներ` ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ եւ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ինքնամեկուսացել են, քանի որ նրանց նախարարություններում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել: Դե ինչ, երկուսի մոտ էլ հին մեղքերն են դուրս գալիս, մեկը, որ զարմանալի անպատասխանատվություն է դրսեւորել քաղաքացիների առողջության նկատմամբ, իսկ մյուսն էլ` գլխավորում էր «օղորմածիկ» հակասահմանադրական հանրաքվեի շտաբը: Ինչեւէ, երկուսին էլ առողջություն ենք մաղթում, թեեւ ինչ մեղքներս թաքցնենք, երկուսն էլ, ու հատկապես` Արսեն Թորոսյանը, մեղմ ասած, հեռու են համակրելի կերպար լինելուց:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Արցախում զարմանալի անհամություն են արել ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ գլխավորած «Արդարություն» կուսակցության նկատմամբ: Ինչպես տեղեկանում ենք կուսակցության տարածած հայտարարությունից. «Կուսակցությունը նամակներ էր պատրաստել արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների, քողարկված գործընթացի եւ իր դիրքորոշման վերաբերյալ` ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին, ԱՀ ԱԳ նախարարին եւ ԱՀ նորընտիր նախագահին: Միջոցառումն իրականացնելուց հետո, երեկոյան պարզ դարձավ, որ կուսակցության իրականացրած միջոցառման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ երեկ պարզ դարձավ, որ 6-7 կուսակցական անդամներով, բոլոր առողջապահական նորմերը եւ սոցիալական հեռավորությունները պահպանմամբ, նամակներ հանձնելու կապակցությամբ, որոշում է կայացվել` հարուցել քրեական գործ»: Զարմանալի է, դուք հո նիկոլական չե՞ք, որ «Արդարություն» կուսակցության նկատմամբ այդպիսի անարդար եւ քաղաքական հետապնդման գարշահոտություն ունեցող քայլ եք անում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА