o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

14.05.2020 20:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Սերժ Սարգսյանը չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Սերժ Սարգսյանը չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը. Նաիրի Պետրոսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն արձագանքել է Reuters-ում հրապարակված  հոդվածին:

«Փաստ»․ Արցախում հեռուստաալիքները փակելով հանրության տրամադրություններն են ստուգում

«Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար` կցանկանայի տեղեկացնել Մարգարիտա Անթիձեին (հոդվածի հեղինակը), որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ արտասահմանցի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը», - Facebook-յան իր էջում գրել է Նաիրի Պետրոսյանը։

Նշենք, որ հոդվածի հեղինակը գրել էր, թե «Սերժ Սարգսյանը, նախքան հրաժարական տալը, ակտիվ քննարկումներ է ունեցել իր թիմակիցների ու պաշտոնյաների հետ: Նրանք քննարկել են երկրում արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը, ինչն ուժային կառույցներին ցուցարարների դեմ պայքարի ավելի լայն լիազորություններ կընձեռեր»։

«ՀՀ Կառավարության կազմը սարսափելի հիասթափեցնող է»

«ՀՀ Կառավարության կազմը սարսափելի հիասթափեցնող է»

«ՀՀ Կառավարության կազմը սարսափելի հիասթափեցնող է: Այսպիսի փորձարարական կառավարություն կարող էր իրեն թույլ տալ գուցե Մոնակոն կամ Լիխտենշտայնը, բայց ոչ մշտապես պատերազմական վիճակում գտնվող ու բարդագույն սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ ունեցող մեզ նման մի երկիր», - այս մասին գրում է պատմաբան եւ քաղաքագետ, 1993-94թթ. Վիեննայում ԵԱՀԽ /այժմ` ԵԱՀԿ/ ՀՀ պատվիրակության գործող ղեկավար, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ եւ հարց ուղղում. «Ու՞ր են վառ անհատականությունները։ Ու՞ր են բարձրագույն որակավորում ունեցող, փորձառու եւ չկոռումպացված մասնագետները։ Ու՞ր են ազգային արժեքների պահպանման համար վերջին տարիներին պայքար մղած մտավորականները։ Մի՞թե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այդպիսի մարդկանց չեն ճանաչում։ Իսկ եթե չեն ճանաչում՝ շատ ավելի վատ իրենց համար։ Իսկ ինչու՞ պետք է հասարակությունը դարձյալ նախարարական աթոռներին տեսնի արդեն վաղուց փտած կուսակցությունների հոգնեցրած ու վարկաբեկված ներկայացուցիչներին»։

Ա. Այվազյանը շեշտում է, որ հայ ժողովուրդը սրա համար չէր ոտքի կանգնել եւ ընդգծում. «Այսպիսի կառավարությունը չի կարող վայելել ժողովրդի լայն շրջանների սերն ու վստահությունը։ Իհարկե, մեծ գործ է արվել՝ նեխած համակարգի վերին օղակը մերժվել է ու հեռացվել։ Սակայն սա գործի կեսն էլ չէ։ Պետք է շտապ նոր եւ ամուր հիմքեր գցել։ Օր առաջ, օր առաջ, օր առաջ կառավարությունը իր ենթակայության տակ գտնվող ուժային կառույցների միջոցով պետք է սաստի ու նաեւ տարանջատվի կազմակերպված հանցագործ այն ուժերից, որոնք առավել խոշոր չափերով կատարել են պետական ու հանրային ունեցվածքի վիթխարի չափերի հասնող թալան, դրան հարակից բազմաթիվ խոշոր հանցագործություններ ու ցայսօր մնացել են անպատիժ։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ Ոչի՛նչ»։

Եզրափակելով խոսքը՝ Ա. Այվազյանը զգուշացնում է. «Այսպես շարունակելու դեպքում կա՛մ ՀՀԿ-ն է փորձելու վերականգնել իր դիրքերը ու ռեւանշ վերցնել, կա՛մ սահմանին կանգնած թշնամին է օգտվելու ՀՀ թեթեւաքաշ կառավարության հեղհեղուկությունից ու պուպուշությունից, կա՛մ էլ դարձյալ ազգովի ենք իրավիճակը շտկելու»։

«Նիկոլ Փաշինյանը ձախողումը Հայաստանում կստեղծի քաոս». Գ. Իսագուլյան

14.05.2018 15:46 ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Նիկոլ Փաշինյանը ձախողումը Հայաստանում կստեղծի քաոս». Գ. Իսագուլյան

ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ  անդրադառնալով ՀՀ կառավարության նոր կազմի եւ դրա վերաբերյալ հանրության մեջ տարածված տարաբնույթ խոսակցություններին, նշեց, որ 100 օր պետք է կառավարությունը զերծ պահել քննադատություններից, այնուհետեւ տեսնել նրանց աշխատանքը եւ կարծիք հայտնել.«Բոլորիս համար կարեւոր է, որ այս կառավարությունը չձախողի: Աստված չանի, եթե նոր կառավարությունը ձախողի, ապա այն կլինի բոլորիս ձախողումը: Նիկոլ Փաշինյանը ձախողումը Հայաստանում կստեղծի քաոս, որն առաջին հերթին կարող է ծանր ազդեցություն ունենալ Արցախի վրա, ուստի ամեն ինչ պետք է անենք, որ Ն. Փաշինյանը չձախողի»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը եւ նկատեց, որ ամեն ինչ պահվելու է իրենց ուշադրության կենտրոնում: Ըստ Գառնիկ Իսագուլյանի, նոր կառավարությունում «մանր-մունր» սխաներ կլինեն, հաշվի առնելով վարչապետի եւ նրա թիմակիցների փորձառու չլինելը:

Արտակարգ դրությունը հավերժ չենք կարող շարունակել. Տարոն Սիմոնյան

Նորանշանակ ԿԳՆ նախարարը առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները

Նորանշանակ ԿԳՆ նախարարը առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները։

«Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները:

Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք:

Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել», - Facebook-յան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

Առողջպահության նախարար Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրում

Առողջպահության նախարար Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրում

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել, այս առումով Առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասված է. 

«Լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը մշապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս, թյուրըմբռման տեղիք են տվել:

Առողջպահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան լուսանկարները

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան լուսանկարները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 11-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն փոխվարչապետ է նշանակվել Տիգրան Ավինյանը։

Նա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է:

Ներկայացնում ենք նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարները:

 

 

Ցուցարարները կրկին քաղաքապետարանի դիմաց էին

Ցուցարարները կրկին քաղաքապետարանի դիմաց էին

Այս պահին Երեւանի քաղաքապետարանի դիմաց ոչ բազմամարդ «Քաղաքը մերժում է Տարոնին»  բողոքի ցույցը շարունակվում է:Հիշեցնենք, որ ցույցի կազմակերպիչները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը եւ ավագանու ցրումը:  

Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ. Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է տարածաշրջանում որպես ամենամոտ գործընկեր և դաշնակից

Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ. Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է տարածաշրջանում որպես ամենամոտ գործընկեր և դաշնակից. (Տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Հայաստանի նոր կառավարության օրոք Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները զարգանալու են ոչ պակաս դինամիկ, քան՝ նախկինում, հայտնում է ТАСС-ը:

Փաշինյանը կանգնելու է դատարանի առաջ, եւ նույնկերպ իր խափանման միջոց կալանքը չեն փոխելու. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

«Ես ուզում եմ ձեզ հաջողություն մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում, և հուսով եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան դինամիկ, ինչպես դա եղել է մինչ այժմ», - ասել է Վ.Պուտինը՝ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ժամանակ:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է տարածաշրջանում իր ամենամոտ գործընկերն ու դաշնակիցը՝ հավելելով, որ դա վերաբերում է ինչպես տնտեսական համագործակցությանն, այնպես էլ՝ անվտանգության հարցերին:

Պուտինը հույս է հայտնել, որ վերջին ժամանակներում ՌԴ-ի և Հայաստանի միջև գրանցված տնտեսական «շատ լավ արդյունքները ոչ միայն կպահպանվեն, այլև կբազմապատկվեն»:

Ռուսական լրատվամիջոցների անդրադարձը Փաշինյան-Պուտին հանդիպմանը

Ռուսական լրատվամիջոցների անդրադարձը Փաշինյան-Պուտին հանդիպմանը

Ռուսական լրատվամիջոցների անդրադարձը Փաշինյան-Պուտին հանդիպմանը Մայիս 14 Սոչիում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպումը: Այդ հանդիպմանն անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները: Մասնավորապես, Vesti.ru-ն իր հոդվածում հատկապես առանձնացրել է Վլադիմիր Պուտինի խոսքի այն հատվածը, որտեղ վերջինս հույս է հայտնել, որ նոր կառավարության պայմաններում ևս Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները նույնքան դինամիկ կերպով կզարգանան, որքան նախկինում է եղել: Ria.ru-ն մանրամասն անդրադարձել է հանդիպմանը՝ մեջբերելով երկու երկրների ղեկավարների խոսքերը: Կայքը, մեջբերով Փաշինյանի խոսքերը, գրում է. «Ես կարծում եմ, որ մեզանից ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը: Մենք նպատակադրված ենք նոր որակի վրա դնել հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ առևտրա-տնտեսական ոլորտներում»: Այս հանդիպումը RBK-ի գլխավոր լուրերի թվում է, վերնագիրն էլ «Փաշինյանն ու Պուտինն անցկացրին առաջին հանդիպումը»: Այս լրատվամիջոցը ևս մանրամասն տեղեկություններ է հրապարակել հանդիպման մասին՝ մեջբերելով երկու երկրների ղեկավարների խոսքերն ու հետագա համագործակցության կարևորության մասին մեջբերումները: Russia-Today լրատվամիջոցն անդրադառնալով հանդիպմանը` ներկայացրել է միայն ՌԴ նախագահի խոսքերը: «Ես ցանկանում եմ ձեզ հաջողություններ մաղթել վարչապետի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան այնպես, ինչպես եղել են մինչ այժմ»,- ասված է նրա խոսքում:

Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում դարձան իր հրաժարականի պատճառ. Վիգեն Սարգսյան

Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում դարձան իր հրաժարականի պատճառ. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն արձագանքել էՀ Հ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա մեկնաբանությանը։

«Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի և իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ:

Կարևորել և կարևորում եմ արտաքին քաղաքական մոտեցումների շուրջ արհեստավարժ թիմ ձևավորելու խնդիրը` անհատական մոտեցումները որպես երկրի կարծիք ներկայացնելը բացառելու նպատակով: Հատկապես այս պարագայում, երբ վարչապետ ընտրված անձը առիթ չի ունեցել լայն հանրային և նեղ մասնագիտական քննարկումներ անցկացնել արտաքին քաղաքականության հարցերի շուրջ իր հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ: Հենց դրա մասին եմ, առաջին հերթին, խոսել իմ հարցազրույցում:

Հայաստանի ղեկավարությունը, հատկապես իր բանակցային հայտագիրը ներկայացնելիս, պետք է շեշտադրի այն մոտեցումները, որոնք բխում են Արցախի անվտանգության շահերից և ուժեղացնում են իր բանակցային դիրքերը: Հայաստանի` «պատերազմի կողմ» լինել-չլինելու հանգամանքն առաջ մղելուն զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է նաև հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Դա անելու համար մշտապես խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Հակամարտությունը Ադրբեջանի և Ղարաբաղի միջև է:

ԻՍԿԸ ՄԱՆՈՒԿ ՆԱԽԱՐԱՐԱՑ ՏՈՆՆ Է. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Հայաստանը հանդիսանում է բանակցություններում կողմ և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր:

Հայաստանը միշտ շեշտադրել է, որ Արցախյան խնդիրը ժողովրդի ինքնորոշման պայքար է, և, վստահ եմ, շարունակելու է հանդես գալ այդ դիրքից:

Հ.Գ. Երբեք չեմ տառապել այն մոլուցքով, որ պետք է ինչ-որ բանի «հայր» համարվեմ, հատկապես` դարերի խորքից եկած մեր Ազգ-բանակ հայեցակարգի: Միշտ ասել եմ այդ մասին իմ հանրային ելույթներում: Պարզապես արել եմ ինչ իմ ուժերի մեջ էր ազգ-բանակ լինելու իրողությունն արդյունավետ քաղաքականության վերածելու համար: Հպարտ եմ, որ շատ բաներում հաջողել եմ»,-Facebook-յան իր էջում գրել է Վիգեն Սարգսյանը։

Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. Քոչարյանի գրասենյակ

14.05.2018 16:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. Քոչարյանի գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող 2rd.am կայքն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։

«Այսօր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ տարատեսակ գնահատականներ է տվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջերս հնչեցված մտքերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իսկ հայտարարության վերջում նորից կրկնել է իր ավանդական կեղծիքներից մեկն այն մասին, թե իբր Ռոբերտ Քոչարյանի սխալի հետևանքով ԼՂՀ-ն ժամանակին դուրս է մնացել բանակցությունների սեղանից: 

Հիշեցնենք, որ այս թեմայով ՀՀ 2-րդ նախագահի գրասենյաի ղեկավար Վիկտոր Սողմոնյանը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով և փաստացի ապացուցել, որ հենց Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմն են եղել Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու մեղավորները (տես` http://news.am/arm/news/17772.html կամ https://news.am/arm/news/255451.html) : 
Պատմական փաստերն ապացուցում են, որ ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ սկսած 1990 թվականից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և Այազ Մութալիբովի, և Աբուլֆազ Էլչիբեյի, և Հեյդար Ալիևի հետ: Ավելին. միևնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի և Վ. Գուլուզադեի միջև (1995-96թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում): 

Ասվածը հերթական փաստացի ապացուցելու համար մեջբերենք մի հաղորդագրություն, որ տպագրվել է «Հայք» թերթի 1997 թվականի հունվարի 25-ի համարում:

«Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ՝ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովկասի հեռանկարները» խորհրդաժողովում: Պրն. Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ, ինչպես ցույց տվեց Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը» (տես՝ հոդվածին կից լուսապատճենները):

Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. նա կրկին մեղադրում է երկրորդ նախագահին մի բանի համար, որ ինքն է կատարել»։

ՀՀԿ խմբակցության պատգամավորներն առաջարկում են բացառել շարժական արագաչափերը

ՀՀԿ խմբակցության պատգամավորներն առաջարկում են բացառել շարժական արագաչափերը

Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման եւ ապօրինի գործողությունների հոդվածներով

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են բացառել շարժական արագաչափերը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը

«Հարգելի գործընկերներ, այսօր շրջանառության մեջ դրվեց իմ և պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գևորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հիշում եք 2018 թ. մարտի 3-ի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում բարձրաձայնվեց շարժական տեխնիկական միջոցներով ճանապարհային երթևեկության խախտումների արձանագրման փաստի հետ կապված մտահոգությունները և այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Քննարկումների արդյունքում որոշվեց փոփոխություն կատարել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում և ընդհանրապես բացառել ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից ճանապարհային անվտանգությունն ապահովելիս շարժական տեխնիկական սարքերով լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը:

Նախագծի հիմքում ընկած են բազմիցս բարձրաձայնված մտահոգություններ առ այն, որ կա խնդիր Սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության պահանջների հետ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը չի ապահովում պատշաճ ծանուցումը։ Այլ կերպ ասած, այս կարգավորումը ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխաններ տալիս:

Նոր ձևավորված կառավարության կողմից համապատասխան առաջարկների դեպքում (անշարժ տեխնիկական միջոցների կիրառմամբ տեսանկարահանում կամ լուսանկարահանում), պատրաստ ենք դրանք քննարկել և ընդգրկել նախագծի մեջ»,- գրել է Հովհաննիսյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА