o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաղպաղակ ուտելիս դիմակ դնելը պարտադիր չի լինի․ Ավինյանը կոչ արեց ծայրահեղությունների մեջ չընկնել

14.05.2020 18:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պաղպաղակ ուտելիս դիմակ դնելը պարտադիր չի լինի․ Ավինյանը կոչ արեց ծայրահեղությունների մեջ չընկնել

Մայիսի 25-ից հանրային փակ և բաց տարածքներում դիմակների կրումը պարտադիր է դառնալու։ Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացատրեց, որ այս որոշման եկել են դիտարկելով այն, որ ասիական երկրներում դիմակների համտարած կիրառումը արդյունավետ է եղել վարակի տարծումը նվազեցնելու հարցում։

«Իրատես». «Իմ քայլի» նիստում Ավինյանը «գուժել» է՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու

Իսկ թե ինչու է դա պարտադիր լինելու մայիսի 25-ից, Ավինյանը ասաց, որ դրանից առաջ իրենք խիստ ռեժիմ են սահմանելու և պատրաստվելու են 

Ավինյանը նաև բացատրեց, որ եթե մարդը տանից դուրս է գալիս, ապա գնալու է ինչ-որ տեղ, իսկ եթե ճանապարհին դիմակ չունի, ապա գնացա վայրում նույնպես չի ունենալու։ Ըստ այդմ՝ պարետատունը որոշել է դիմակների կրումը պարտադիր դարձնել ամենուր։

Փոխվարչապետը նաև կոչ արեց ծայրահեղությունների մեջ չընկնել՝ այգում մարզվելիս կամ պաղպաղակ ուտելիս դիմակ դնելը պարտադիր չի լինի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА