o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատերազմի բովով անցած մարդիկ այլ հոգեբանություն ունեն

14.05.2020 16:15 ԻՐԱՎՈՒՆՔ
Պատերազմի բովով անցած մարդիկ այլ հոգեբանություն ունեն

Ընդունված է կարծել, որ պատերազմի բովով անցած անձինք ունենում են այլ հոգեբանություն, այլ հոգեկերտվածք, ընդհուպ դժվար են համակերպվում  և, իրավամբ, դեմքերին ու դեպքերին նայում են այլ աչքերով։ Այդպես եղել է վիետնամական պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում, այդպես եղել է աֆղանական պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ում։

92 կողմ, 0 դեմ. ԱԺ-ն ընդունեց դիմակ չունենալու համար 10000 դրամով տուգանելու օրենքը

Այդպես կա Արցախյան հերոսամարտից հետո Հայստանում։ Տարիներ առաջ ԱՄՆ-ում դատում են վիետնամական պատերազմի մասնակցի, ով խաղաղ կյանքում թույլ է տալիս քրեական օրենսգրքով նախատեսված արարք։ Դատավորն ուսումնասիրելով տվյալ գործը, այդ մարդու անցած ուղին, դատապարտում է այդ մարդուն ընդամենը մեկ օրվա կալանքի, ընդ որում դատավորը կալանքն անցկացնում է կալանավայրում այդ մարդու հետ միասին։ Ահավասիկ, սա է արդարադատության շահը, այլ ոչ միայն մեխանիկական եղանակով ղեկավարվել օրենքներով և նման կատեգորիայի անձանց իրենց կատարած արարքների համար դատապարտել։ Բնավ չեմ խրախուսում Սասուն Միքայելյանի գործողությունները օրեր առաջ կատարվածի վերաբերյալ, սակայն վերջինիս արարքի իրավական գնահատականը տալիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև Արցախյան պատերազմի սինդրոմը։ Պատերազմ, որն ավարտվեց մեր հայորդիների թափած արյան ու փայլուն հաղթանակի շնորհիվ։ Անհրաժեշտությոն եմ տեսնում Աժ-ի պատին փակցնել նաև այն պատգամավորների նկարները, ովքեր մասնակցություն են ունեցել արցախյան հերոսամարտին։

Լևոն Բաղդասարյան
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА