o C     14. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդյոք արժե՞ կորոնավիրուսի կանխարգելման համար վիտամիններ ընդունել

14.05.2020 14:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Արդյոք արժե՞ կորոնավիրուսի կանխարգելման համար վիտամիններ ընդունել

Անօգուտ է վիտամիններ խմել ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման համար: Բժիշկ եւ հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին այսպիսի կարծիք է հայտնել Instagram-ի իր էջում:

Կոկորդիլոսագետին ասեք՝որ ապրիլյան քառօրյայի մասնակից Ռոբերտ Աբրահամյանի ընտանիքի գազն անջատել են.մի պարգեւավճար էլ՝Աբրահամյանների համար դուրս գրիր.պարո ՛ն մարզային իշխանիկ

Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ է վիտամիններ խմել ապացուցված ավիտամինոզի դեպքում, այսինքն՝ կոնկրետ վիտամինների անբավարարության դեպքում:

«Եթե ձեզ մոտ որեւիցե վիտամինի անբավարարություն կա, ինչ-որ պատճառով այն չի յուրացվում, կամ եթե դուք չեք կարողանում խմել, ուտել, կլլել, կամ եթե սխալ սնվելու հետեւանքով օրգանիզմն ինչ-որ բան ամբողջությամբ չի ստանում»,- նշել է Կոմարովսկին:

Նրա խոսքով՝ կոմպլեքս վիտամինները կարող են օգտակար լինել, եթե մարդը սխալ է պատրաստվել ինքնամեկուսացմանը եւ վնասակար սնունդի պաշարներ է կուտակել: Սակայն միանգամայն անօգուտ է կորոնավիրուսի կանխարգելման համար վիտամիններ խմելը, շեշտել է մասնագետը:

Բրիտանացի գիտնականներն ավելի վաղ խորհուրդ էին տվել ինքնամկուսացման ժամանակ D վիտամին ընդունել:

Ուրիշ հետազոտողներ պարզել էին, որ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահացությունը հակադարձ համեմատական է օրգանիզմում D վիտամինի պարունակությանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА