o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2020-ի կորուսյալ գարունը. Մարգարիտ Եսայան

13.05.2020 18:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
2020-ի կորուսյալ գարունը. Մարգարիտ Եսայան

Մեզ բոլորիս մնաց փոքրիկ Իշխանի պես նկարել վարդը եւ գրել՝ սա վարդ է, որ տարիներ հետո չմոռանանք:

Համավարակ, պանդեմիա, թագավարակ, արտակարգ իրավիճակ, մուտացիա, սուր շնչառական, տնից դուրս չգալ, աշխատանքի չգնալ, տրանսպորտի երթեւեկի դադարեցում, դպրոց-մանկարապարտեզ-համալսարան՝ փակել, մոլեր-սրճարաններ-ռեստորաններ՝ փակել, պատարագ-աղոթք-հուղարկավորություն-հարսանիք-ծնունդ-կնունք՝ արգելել, մահ-կյանք-տխրություն-ուրախություն՝ արգելել․․․։ 
2020-ի գարունը եկավ այս արգելքներով եւ մնաց այս արգելքների մեջ խճճված, անտեր, մոռացված ու վախեցած։ Մեզ բոլորիս մնաց փոքրիկ Իշխանի պես նկարել վարդը եւ գրել՝ սա վարդ է, որ տարիներ հետո չմոռանանք սա, կամ, վարդ տեսնելիս, հիշենք, որ դա վարդ է։ Մեզ բոլորիս մնաց տիեզերագնացի համազգեստ հիշեցնող համազգեստավորներից ահի, լարվածության եւ տխրության զգացողությունը։ 
2020-ի գարունը եկավ թագադրված, թագակիր, թագավարակ եւ թագասարսափ տարածելով եւ մեզ բոլորիս մնաց երազանքը՝ գարնան բույրների, բնության զարթոնքի, ծառերի ծաղկման ու պտղավորման, բնության հրաշքների եւ կյանքի մասին սին երազանքների փշրանքներով։
2020-ի գարունը մեզ բերեց հիասթափություն իշխանությունից, անապահովության զգացողություն, անվստահություն իշխանության քայլերից, կարանտինից եւ ինքնամեկուսացում-ներկայացումներից։ Որովհետեւ որքան ինքնամեկուսացանք, վարակակիրների թիվը աճեց, մեծացավ, որքան փորձեցինք կատարել պարետատան հրահանգները, այնքան ավելի շատացան հիվանդները, մահերը, վախերը եւ «նվիրյալների» պարգեւավավճարները։ 
2020-ի գարունը բերեց անկումների տնտեսության, տնտեսությունը հասցրեց կոլապսի, եւ բերեց տնտեսական զրոյական վիճակ։ Աշխատողները դարձան չաշխատողները, իսկ չաշխատողները սնանկացան մինչեւ վերջին թելը եւ հույսը մարեց։
2020-ի գարունը բերեց հուսահատություն եւ գործազրկություն, լարվածություն եւ վաղվա օրվա հանդեպ մեռելային տրամադրություններ։ 
2020-ի գարունը աշխարհը դուրս դրեց տարվա բոլոր եղանակներից։ 
2020-ի գարունը արցախյան հարցի մութ եւ գաղտնի զարգացումները խորը թաքցրեց թագակիր վարակի ճիրանների մեջ,մյուս կողմից էլ, կորոնան դարձավ այն ծածուկ ծառայությունը, որը օգնեց արցախյան հարցի այնպիսի լուծման հրապարակ գալուն եւ ամրանալուն, որը ընդունելի կլինի միայն ադրբեջանցու համար։
2020-ի գարունը մեր կորցրած գարունների մեջ ազդեցիկ դարձավ։ 
Այլեւս ակնհայտ է, երկարաձգելով կարանտինը, իշխանությունը դեռ շարունակելու է իր մութ գործարքը՝ հանուն իր նեղ-անձնական շահի եւ ընդդեմ մեր պետականության։
Ուրիշ ինչ կերպ բացատրես կարանտինի պայմաններում անգամ թագակիր վիրուսի բարգավաճումը եւ տարածումը։ 
2020-ի գարունը եկավ եւ մեզ բոլորիս քշելով տները, զրկելով աշխատանքից, հիվանդացնելով, մեռցնելով եւ վարակելով, կամաց-կամաց արեց իր սեւ գործը՝ էլ ավելի թուլացնելով, քամելով եւ ոչնչացնելով մեր երկրի առանց այն էլ թույլիկ տնտեսությունը, բիզնեսները, կրթական համակարգը, դրանից բխող բոլոր վտանգավոր զարգացումներով։
2020-ի այս գարունը, անշուշտ՝ կհեռանա, եւ թագակիրը այլեւ կհայտարարվի ոչ վտանգավոր, անշուշտ, մի օր կբացվեն դռները, բայց երկրում չի մնա մեկ մարդ անգամ, որ կքաշի ռուբիլնիկը․․.
2020-ի գարունը մեր հույսերի, երազանքների, ակնկալիքների թաղման գարունը դարձավ․․.
Բայց, եկեք չմոռանանք, որ միայն հույսի հույսին մնալը մեր տեսակի համար չէ, մենք ունենք կարեւորը՝ ՀԱՎԱՏ եւ կարող ենք ետ բերել մեր գարունները․․․։
Չկասկածեք՝ 2020-ին հաջորդելու է 2021-ի պայծառ գարունը, առանց վարակի, թագի եւ վախերի․․․
Բարի գարուններ բոլորիս․․.

Այդ լուրը հասե՞լ է ձեզ, որ ձեր ղեկավարած քաղաքը կորոնավիրուսի ամենամեծ օջախն է. Բագրատ Եսայանը՝ Հայկ Մարությանին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА