o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԻ ՊԱՊԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

13.05.2020 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԻ ՊԱՊԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

5-oրյա ժամկետից հետո՝ եւս 30 օր խնդրելով՝ վերջապես ՀՀ վարչապետի աշխատակազմից գտան պատասխան «Իրավունքի» պարզ հարցադրմանը, թե ովքեր են եղել Նիկոլ Փաշինյանի պապերը, արդյոք մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչ մարտական ուղի են անցել եւ որտեղ են թաղված:

Նիկոլ Փաշինյանի ծննդյան խնջույքը ձախողվա՞ծ է

Ի պատասխան մեզ` փոխանցեցին, թե մեր բարձրացրած հարցերին ՀՀ վարչապետը պատասխանել է մայիսի 8-ին «Միր» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ նա պատմել է, որ պապը՝ Նիկոլ Փաշինյանը, գնացել է պատերազմ, երբ իր հայրն ընդամենը մեկ տարեկան էր: Ընտանիքում պահպանվել են միայն մի քանի լուսանկարներ եւ փոքրաթիվ պատմություններ նրա մասին: Նիկոլ Փաշինյան ավագի մասին հայտնի է, որ նա 138 դիվիզիայի 554 հրաձիգային գնդի սերժանտ էր: Սակայն փաստաթղթերից մեկում նշված է, որ նա զոհվել է 1943 թվականի փետրվարին, այլ փաստաթղթեր վկայում են, որ նա անհետ կորել է. վարկածներից մեկով՝ Ստալինգրադում, մյուսով՝ Ղրիմում:

Դուք կին ընդդիմադիր գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ռազմաճակատում զոհված, անհետ կորած իմ պապի մի քանի խամրած, հին լուսանկարներ. ահա այն ամենը, ինչ մենք ունենք: Դա շատ արժեքավոր հիշողություններ են մեր ամբողջ ընտանիքի համար: Ես հուսով եմ, որ պատվով եմ կրում պատերազմի մասնակից իմ պապի անունը»- ընդգծել էր վարչապետը:

Այն, որ Ն. Փաշինյանը ոչ թե վստահորեն, այլ հույսով էր նշել, թե պատվով է կրում Նիկոլ Փաշինյան ավագի անունը, բավական լուրջ մտահոգություններ էր առաջացրել հանրության շրջանում, հատկապես, երբ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Նիկոլ Առաքելի Փաշինյանի լուսանկարը: Մինչդեռ հավելյալ պարզաբանման փոխարեն մենք ստացանք ոչինչ չասող պատասխան: Նշենք, որ Մեծ հայրենականի զոհվածների, անհետ կորածների, մահացածների տվյալների ուսումնասիրությունից հետո՝ լայն տարածում գտան Ն. Փաշինյանի պապի մասին տեղեկություններ, ըստ որի, նա համագործակցել է թշնամու հետ ու զոհվել: Համենայնդեպս, նացիստների հետ համագործակցած Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձը ծնվել է նույն օրը, նույն գյուղում, ինչ վարչապետի ներկայացրած պապը: Համաձայնեք, որ նման պատահական զուգադիպություններ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է: Ըստ էության, վարչապետի ներկայացրած Նիկոլ Փաշինյան ավագի մասին տվյալները եւ որոնողական կայքի տվյալները համընկնում են, որ նա ծնվել է ՀԽՍՀ, գյուղ Ենոքավանում, 1913 թվականին եւ մահացել 1943թՀիմա, թե որն էր իրականում վարչապետի պապը՝ «պոլիցայը», թե՝ մյուսը, թերեւս գիտի մեկ ինքը, մեկ էլ՝ հայր Վովա Փաշինյանը: Համենայնդեպս, այլ հերքող փաստ մինչ այս պահը չի ներկայացվել:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՐԻՆ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳԻ ՇԵՄԻՆ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА