o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գործ ունենք ոչ թե իրավունքի եւ արդարադատության, այլ կամայականության հետ»

13.05.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
«Գործ ունենք ոչ թե իրավունքի եւ արդարադատության, այլ կամայականության հետ»

Նախկին չորս վարչապետների անձնական երաշխավորությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի մայիսի 13-ին: Թե ինչ կարելի է սպասել այդ որոշումից, «Իրավունքը» հետաքրքրվեց Ռ. Քոչարյանի աջակիցներից փաստաբան ՎԱՀԵ ԵՓՐԻԿՅԱՆԻ տեսակետը:

Նիկո՛լ, արի ծնողասպան չդառնանք, արի՛ փրկենք երկիրը. Նորայր Նորիկյան

-Հաշվի առնելով Վեհափառ Հայրապետի հումանիստական, մարդասիրական կոչը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ, ՄԱԿ-ի հանձնակատարի կոչը, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը եւ այն, որ նախագահ Քոչարյանը թիրախային խմբում եւ խոցելի տարիքում է գտնվում՝ 66 տարեկան է, իսկ գիտենք, որ քրեակատարողական հիմնարկներում վարակը տարածված է, Աննա Դանիբեյանը պետք է առանց երկմտելու, անհապաղ, նախագահ Քոչարյանին ազատ արձակի եւ, ըստ էության, խափանման միջոց կալանքը փոխի: Բայց հաշվի առնելով նաեւ մեր ունեցած պրակտիկան, կարծում եմ՝ իշխանությունները որեւէ բանի առջեւ կանգ չեն առնում, եւ մաքսիմալիզվացել է այն սեւեռումը, որ նախագահ Քոչարյանը պետք է իրավական, թե բարոյական ամեն նորմի անտեսմամբ ու ոտնահարմամբ՝ շարունակի շղթայված մնալ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Մենք գործ ունենք ոչ թե իրավունքի եւ արդարադատության, այլ  կամայականության հետ եւ մի երեւույթի, որ գործադիր իշխանությունը ամեն կերպ ջանում է դատական իշխանության վրա սահմանել այնպիսի մի վերահսկողություն, որ դատական իշխանությունը, հատկապես` քաղաքական գործերով, ունակ չլինի կայացնել անկախ արդարադատություն:

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА