o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈՐՊԵՍ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԶԻՆՎՈՐ` ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ ՉԲԱՆԱԿՑԵԼ ՈՀՄԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ»

12.05.2020 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՈՐՊԵՍ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԶԻՆՎՈՐ` ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ ՉԲԱՆԱԿՑԵԼ ՈՀՄԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ»

  

Արցախի հարցն արդեն 30 տարի ոսկորի նման մնացել է Ադրբեջանի կոկորդում, սակայն նոր իշխանություններն ամեն ինչ անում են հայերի մեջ սերմանելու հանդուրժողականություն, օրինակներով գովաբանելով, թե ալիեւները որքան լավն են ու քաղաքակիրթ

«Շուշիում հաղթանակողը Հայոց ոգին էր, Հայոց գաղափարը, Հայոց խենթությունն ու Հայոց հանդգնելու կամքը». Գագիկ Գինոսյան

Արցախյան ազատամարտի մասնակից, Լեոնիդ Ազգալդյանի ջոկատի ռազմիկ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, բանահավաք ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այս ամենին, հստակեցրեց.

 

«Հաղթում կամ պարտվում է նախ ոգին, ազգային ոգին, ապա նոր` զորքերը, բանակները: Շուշիում հաղթանակողը հայոց ոգին էր, հայոց գաղափարը, հայոց խենթությունն ու հայոց հանդգնելու կամքը: Եվ հաղթանակը, ցավոք, հայոց պալատը չհեղինակեց, եւ, ցավոք, այդ հաղթանակը մինչ օրս չի կերտել հաղթանակող պալատ, եւ հայոց ոգու, հայոց մտքի հաղթանակներն այդպես էլ հայոց դիվանագիտության հաղթանակների չվերաձեւվեցին»,- արձանագրեց Գ. Գինոսյանն ու, որպես Լեոնիդ Ազգալդյանի զինակից, վրդովված շարունակեց. «Եվ այսօր էլ, երբ պալատը բարձրաձայնում է կամ բանակցում փոխզիջումներից, երբ խոսվում է երկկողմ շահեկանությունից, իմ հոգին, իմ միտքը դադարում են հասկանալ հայոց պալատին, եւ, ոգեկոչելով բոլոր խենթ հոգիներին, ովքեր կերտեցին Արցախի ազատագրումը, ուզում եմ իմ հրամանատարի, հայոց մերօրյա ազատամարտի մարգարե Լեոնիդ Ազգալդյանի շուրթերով, վճռականորեն, հրամանի պես կրկնել: Սա Հայաստան է, եւ վերջ: Ուզում եմ լուսահոգի իմ ընկերոջ` մեծ հայի, Սամվել Կարապետյանի շուրթերով ասել. «Արյունով վաստակվածը թանաքով չեն հանձնում»: Իսկ ես իմ պալատին չեմ լիազորում անգամ բանակցել ոհմակի առաջնորդի հետ, այն ոհմակի այն առաջնորդի, ով ոչ միայն չի դատապարտում, այլեւ խրախուսում, պարգեւատրում է անգամ քնած սպայի կացնահարողին, քաջ զինվորի գլուխը կտրող եւ գլուխը պատեպատ տվող մարդակերներին, կենդանի զինվորի աչքերը հանող, 90-նն անց տատիկին սպանող եւ սպանված տատիկին խոշտանգող, դիակապտությամբ տառապող իրեն ենթակա ոհմակներին, ովքեր երբեք իրենց ուժը ի ցույց չդրեցին կռվի դաշտում, այլ միայն գերիների ու սպանվածների նկատմամբ: Հաագայի մարդու իրավունքների դատարանը Միլոշեւիչին դատելու համար չէր միայն, ընդ որում, վստահ եմ, որ Միլոշեւիչը մեղավոր էլ չէր: Ինչո՞ւ այսօր Հաագայի դատարանում դրված չէ Քյարամ Սլոյանի, Թալիշի տատիկի, Գուրգեն Մարգարյանի հարցը, ինչո՞ւ մենք միջազգային ատյաններում հերթական անգամ այդպես հարմարվողական, կոմֆորմիստական դիրքորոշում ունենք: Վստահ եմ, մենք ավելի զորեղ դիվանագիտություն կարող ենք ունենալ, եթե, իհարկե, պատմություն իմանայինք»,- ընդգծում է Գինոսյանն ու արցախյան հերոսների անունից հայտարարում. «Լսու՞մ ես հայոց պալատ... Ես մեղմ ասած արգելում եմ բանակցել ոհմակի առաջնորդի հետ, քանի ի լուր աշխարհի նա չի դատապարտել իր ոհմակի մարդակեր պահվածքը: Ու՞մ հետ եք բանակցում եւ ինչի՞ շուրջ: Մի ոհմակապետի, ով Արցախն իր կազմում տեսնելուց զատ այլ լուծում չի էլ պատկերացնում, մի ոհմակապետի, որն առնվազն մի քանի բնակավայրերում նոր ցեղասպանություններ է գործել եւ որեւէ մեղանչելու փորձ անգամ չի արել եւ դեռ հոխորտում է, եւ սպառնում իրեն ջախջախած մի հզոր ազգի, եւ սպառնում ոչ թե իր ոգով եւ անգամ իր գաղափարով, այլ իր աշխարհին կաշառելու ունակությամբ ու անզեն գերիների ու սպանված հայորդիների նկատմամբ իր նենգությամբ»:

«Աշխարհը չի ստեղծել ավելի ոգեղեն բան քան Հայոց խենթ պարն է». Գագիկ Գինոսյան

 

«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹԵՑԻՆՔ, ԲԱՅՑ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ... »

Անդրադառնալով Շուշիի ազատագրմանը` Արցախի հերոսը մեկ անգամ եւս վերհիշելով 28 տարի առաջ ռազմի դաշտում ապրածը, բնորոշեց. «Արցախի սիրտը, Արցախի հոգին եւ արդեն նաեւ Արցախի վերածնվող ոգին ու Արցախի ազատագրումը խորհրդանշող, անհավատալի ու խենթացնող հաղթանակն է: Շուշին կրկին հայունն է, եւ Արցախի սիրտը կրկին բաբախեց հայերեն, Արցախը կրկին ապրեց հայերեն, եւ մի ամբողջ Արցախ, մի ամբողջ Հայաստան, մի ամբողջ աշխարհի, յուրաքանչյուր հայ աշխարհի չորս ծեգերուն այդ օրը ցնծաց, այդ օրը վերստին հավատաց հայու բազկին, հայու գաղափարին ու հայու անպարտ ոգուն: Կոմանդոսի` հենց այդ օրն արդեն իսկ ազգային լեգենդ դարձած Արկադի Տեր-Թադեւոսյանի հրամանատարությամբ, հայը կրկին ապացուցեց, որ կարող է լինել աշխարհի լավագույն զինվորը, աշխարհի ամենաոգեղեն, ամենաիմաստուն, բայց եւ միաժամանակ աշխարհի ամենախենթ զինվորը: Հենց այդ օրը Վալերի Չիթչյանի, Արկադի Կարապետյանի, Սամվել Բաբայանի, Սեյրան Օհանյանի ու Յուրա Հովհաննիսյանի հրամանատարությամբ ազգային ազատարար ոգին, տարբեր ուղղություններով, տարբեր լանջերով հորդեց դեպի վեր, դեպի Արցախի միջնաբերդ` Շուշի: Պատերազմը հաղթեցինք, բայց խաղաղությունը պարտվում ենք... հայոց հրամայականն է, հայոց քաջերի, հայոց անմահների գնդի հրամայականն է հայոց դիվանագիտությանը` բանակցային սեղանին դնել հրեշավոր ու հակամարդկային ողջ հոգեկերտվածքը այդ ոհմակապետության եւ մինչ աշխարհի, եւ ի սկզբանե այդ ոհմակապետության առաջնորդի հրապարակավ դատապարտումը երեք տասնամյակ ձգվող մեր ազգի նկատմամբ ունեցած անմարդկային վերաբերմունքի` այլեւս չբանակցել»,- կրկնելով հրամայականը Գ. Գինոսյանն այն թվարկեց արդեն հերոսների անուններով. «Հրամայում եմ, հրամայում եմ, որպես Լեոնիդ Ազգալդյանի զինվոր, որպես Ալեքսանդր Թամանյան կրտսերի գաղափարական զինակից, որպես ուջանցի բժիշկ Հարութի` Հարություն Հարությունյանի կրտսեր ընկեր, որպես Թաթուլ Կրպեյանի եւ Վարդան Ստեփանյանի` Դուշման Վարդանի ընկեր, որպես Մովսես Գորգիսյանի ծանոթ, որպես Սիմոն Աչիկգյոզյանի համախոհ, որպես Մոնթե Մելքոնյանի մտերիմ, որպես իմ ընկեր Էրիկ Բաղդասարյանի վրիժառու, որպես... Որպես Արմենակ Ուրֆանյանի համախոհ, որպես Ռոբերտ Աբաջյանի խենթությամբ հիացող ու հերոսությամբ դաստիարակվող, որպես հազարավոր անմահացած տղերքի զինակից ու որպես Հայոց զինվոր... հրամայում եմ` չբանակցել...

Հայ հայտնիները հիշում են եւ պահանջում (Ֆոտոշարք)

Չբանակցել, այլ կերտել նոր գաղափարակիր բանակ, վերակերտել ազգային ոգով առաջնորդվող նոր պետականություն, դաստիարակել հայրենասեր եւ ազգային արժանապատվությամբ ապրող ազգային շահերով եւ ազգային հզոր ու ռազմավարորեն անխոցելի հայրենիք կերտելու կամք ունեցող նոր սերունդ: Իսկ այս ամենից հետո կարիքը չի լինելու բանակցելու եւ կրկին հյուսիսային մայրաքաղաքից մեր ոգու երթը կասեցնող խնդրանքներ կհնչեն: Բայց այլեւս հայոց պալատն ականջալուր չպետք է լինի որեւէ մայրաքաղաքի խնդրանք-հորդորներին, այլեւս միայն հայոց մայրաքաղաքից պիտի հնչեն հրամանները, որոնք հայոց գոռ վաշտերին կհրամայեն` օն անդր առա՛ջ...»: Թերեւս, այս ամենի վերաբերյալ լավագույն նկարագիրը տվել է բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանն իր վերջին` «Դարավերջի հայը» գրքում. «Վերստին նայեք, նայեք Հայաստանի քարտեզին: Տեսե՞լ եք նման հոշոտված երկիր: Չեք տեսել, չկա: Նույն խաղը ազերի թուրքը խաղացել է Արցախի հետ, համարյա տասը տեղից բռնահատելով հողատարածքներ եւ հայոց այդ փոքրիկ հողակտորը (իհարկե, նաեւ քարտեզը) դարձնելով ցեցակեր եւ ծաղկատար: Իսկ Ալիեւը մեծահոգաբար խոստանում է` Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը անվթար մնալու դեպքում արցախցիներին երանելի կյանք` դրախտո՞ւմ, բռնահանվածների՞ն, թե` դժոխքում, եղեռնվածներին…»:

Երբ արտակարգ իրավիճակում են հայտնիները (տեսանյութ)

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА