o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե իմանայի, որ գեթ մեկ հոգի կլիներ դահլիճում չքվեարկող, ապա ես կլինեի այն միակը, ով դեմ կքվեարկեր. Սոֆյա Հովսեփյան

12.05.2020 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Եթե իմանայի, որ գեթ մեկ հոգի կլիներ դահլիճում չքվեարկող, ապա ես կլինեի այն միակը, ով դեմ կքվեարկեր. Սոֆյա Հովսեփյան

Ազգային ժողովում երեկ ընդունված Լանզարոտի կոնվենցիան, պարզվում է, երեխային սեռական ոտնձգություններից զերծ պահելու փոխարեն՝ դեռ մի բան էլ դրդում է այլասերման: Այս մասին ահազանգում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը՝ մասնավորապես նշելով, որ, օրինակ, 17-ից մինչեւ18 տարեկան երիտասարդը, որոնց մի մասը արդեն 2-րդ կուրսում է սովորում, «փոխադարձ համաձայնությամբ» կարող է սեռական հարաբերություն ունենալ արբունքի չհասած դիցուք 12 տարեկան անչափահասի հետ (ընդ որում՝ սեռն էլ նշանակություն չունի), եւ  իր արարքը չի համարվի անգամ զանցանք: Թե ինչպես ստացվեց, որ մի շարք դրվագներում իրեն սկզբունքային դրսեւորած, անգամ Ստամբուլյան տխրահռչակ կոնենցիային հրապարակավ դեմ արտահայտված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ չմիացավ իր գործընկերներ Սասուն Միքայելյանին եւ Վարդան Աթաբեկյանին եւ դեմ չքվեարկեց այս նախագծին, այլ, պարզապես, բացակա էր, «Իրավունքը» հրապարակային հարց ուղղեց պատգամավորին: Արձագանքելով մեր հարցադրմանը՝ Ս. Հովսեփյանն անկեղծացավ:

Իշխանության մաս չենք կազմելու. Սեւին` սեւ կասենք, սպիտակին` սպիտակ. ԱՀ ՀՅԴ պատգամավոր

Եթե ես իմանայի, որ գեթ մեկ հոգի կլիներ դահլիճում չքվեարկող, ապա ես կլինեի այն միակը, ով դեմ կքվեարկեր, բայց քանի որ կար ի սկզբանե հայտարարություն, որ բոլորը կողմ են քվեարկելու, ես ասել եմ՝ կա՛մ դեմ եմ քվեարկելու, կա՛մ չեմ մասնակցի քվեարկությանը: Մնացածը, եթե բարձրաձայնեին ինչպես ես, ապա ինձ համար որոշումը այլ կլիներ: Ես իմ դիրքորոշումը հստակ արտահայտել եմ եւ մնացել իմ ասածին: Այսքանը:

Անի Սամսոնյանի նախկին ամուսինը խարդախությամբ գումարներ է գրպանել․ ովքեր են տուժել․ «Ժողովուրդ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА