o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը դադարեցրել է ճեպազրույցը լրագրողների հետ ունեցած վեճի պատճառով

12.05.2020 10:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը դադարեցրել է ճեպազրույցը լրագրողների հետ ունեցած վեճի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել է Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցը՝ լրագրողների հետ ունեցած վիճաբանության պատճառով: Այս մասին հայտնում է Известия-ն:

Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետին «ոչ կոմպետենտ» է անվանել՝ սպառնալով դաշնային ուժերի նոր ստորաբաժանումներ մտցնել ԱՄՆ մայրաքաղաք

Մայիսի 11-ին իր ելույթի ժամանակ ամերիկացի առաջնորդը պարծեցել է նրանով, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսն ախտորոշող թեստերն ամենաշատն են անցկացվել՝ ի համեմատություն որևէ այլ երկրի հետ: Սակայն, որոշ լրագրողներ նկատել են, որ Միացյալ Նահանգներում մահացությունը կտրուկ ավելանում է:

Այն հարցին, թե ինչու է նման բան տեղի ունենում, Թրամը կտրուկ խորհուրդ է տվել այդ մասին Չինաստանին հարցնել: Բացի դա, նա այդ հարցը զզվելի է որակել, ինչն էլ բարկացրել է լրագրողին:

Լրագրողի մյուս հարցերին նա հրաժարվել է պատասխանել՝ հայտարարելով, որ վերջինիս խոսքի հնարավորություն տրվել է, սակայն նա դա անտեսել է:

Դրանից հետո Թրամփն ուղղակի դադարեցրել է ճեպազրույցը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА