o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում ոչ աշխատանքային օրերն այսօրվանից ավարտվեցին

12.05.2020 08:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանում ոչ աշխատանքային օրերն այսօրվանից ավարտվեցին

Ռուսաստանում այսօրվանից ավարտվում է ոչ աշխատանքային օրերի ռեժիմը, որը երկրում տեւել է 6 շաբաթ: Այս մասին ռուսաստանցիներին ուղղված ուղերձում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց համաճարակի դեմ պայքարը շարունակվում է։ Չի կարելի հետընթաց թույլ տալ», - ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը՝ հստակեցնելով, որ սահմանափակումների ռեժիմից դուրս կգան հանդարտ տեմպերով։ Ֆեդերացիայի յուրաքանչյուր սուբյեկտում սահմանափակող միջոցների ռեժիմից դուրս գալու կոնկրետ կարգը կընդունեն շրջանների ղեկավարները:

Այսօրվանից դադարեցվում է ԱՎՎ եւ ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը

Նախագահն առանձին ընդգծել է, որ երկրում բոլոր զանգվածային միջոցառումները նախկինի պես արգելված են: Նաեւ շատ կարեւոր է համարել՝ շարունակել պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը տարեց մարդկանց համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА