o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այ ադրբեջանասեր հարամզադե, մեկ առ մեկ՝ կոնվեցիաներդ հայտնվելու են համապատասխան տեղումդ, պատրաստվի´ր...». Գևորգ Գևորգյան

11.05.2020 21:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
«Այ ադրբեջանասեր հարամզադե, մեկ առ մեկ՝ կոնվեցիաներդ հայտնվելու են համապատասխան տեղումդ, պատրաստվի´ր...». Գևորգ Գևորգյան

Դավաճանություն ազգային գենոֆոնդի և սերունդների դեմ... Նիկո´լ, սա է հաջորդ գրքիդ թեման, շատ ժամանակ ես ունենալու գրելու... Ընդունելով Լանզարոտեի կոնվենցիան, սրանք կանաչ լույս վառեցին ստամբուլյան կոնվենցիա չարիքի առջև: Սա կանաչ լույս է Նիկոլի գովերգած հայ ավանդական ընտանիքի մայր լեզբիների առջև, Նիկոլի հովանավորյալ սեռափոխված մելերի առջև, մանկապիղծ, գենապիղծ քաղաքականության առջև: Այս կոնվեցիայից հետո, Նիկոլի թիմը լծվելու է գրանտային ծրագրերով այս կոնվենցիայի արմատական տարածմանը դպրոցներում և կրթական հաստատություններում: Ամբողջ թափով փորձելու են անցնել գործի:
Իսկ մեծ հաշվով՝ արտաքին և ներքին քաղաքականության մեջ, հետևողականորեն, քայլ առ քայլ, իշխանությունը զավթած ադրբեջանասերը, հարվածում է մեր ազգային, պետական և անվտանգության շահերին:
ա. Հիանում է «կիրթ ալիևով», իսկ հետո հայտարարում է ադրբեջանի կառուցողական քաղաքականության մասին, և սա այն դեպքում, երբ ադրբեջանը Երևանի մասին խոսում է, իբրև իրենց պատմական հողի:
բ. Առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման ադրբեջանի կողմից, պատրաստվում է ադրբեջանցիներին բերել և վերաբնակեցնել մեր ազատագրված հողերում: Սա դեռ հայտարարություններում, իսկ իրականում ոչ միայն ադրբեջանցիներն են գալու, այլև այդ անվան տակ հատուկ պատրաստություն անցած վարձկաններ:
գ. Հետևողականորեն հարվածում է մեր անվտանգության ամենահզոր հենասյանը՝ Բանակին, վարկաբեկելով հերոսներին, գեներալիտետին, սպայակազմին, ազատագրական պայքարի ճանապարհ անցած մարդկանց, փորձում է նվաստացնել մեր ազատագրական պայքարը, հարվածում է մեր անվտանգությանը:
դ. Խաղաղասիրություն է քարոզում մեզ՝ հայերիս, այն դեպքում երբ ագրեսորը ադրբեջանցին է:
Միջնորդավորված կոչեր է հնչեցնում, զենքերը վայր դնելու, փամփուշտներից զարդեր սարքելու և այլնի մասին:
ե. Մեր կրթական համակարգից դուրս է մղում հայագիտությունը, հայագիտական առարկաները դարձնելով հայեցողական:
զ. Հարվածում է Հայ առաքելական եկեղեցուն, դիտորդի դեր ստանձնելով այն դեպքում, երբ մի խումբ վարձկաններ մտնում են վեհարան ու ապականում, երբ արշավ են սկսում մեր եկեղեցու դեմ: Փորձելով վարկաբեկել Վեհափառին, հոգևորականներին, հարվածում է Հայ առաքելական եկեղեցուն, այդպիսով նաև՝ մեր Ազգային ինքնությանը:
Դարեր շարունակ, երբ մենք պետականություն չենք ունեցել, Ազգն ու Երկիրը պահողը մեր Եկեղեցին է եղել:
է. Ազգային, հայ տղամարդու կերպարը ստոորդասում է իր հովանավորյալ սեռափոխվածի կերպարին, միևնույն ժամանակ պղծելով հայ կնոջ, հայ մոր կերպարը:
Երկու տարի շարունակ, քանդում է երկիրը և ներսից, և դրսից:
Պառակտելով հասարակությանը, ագրեսիայի, ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր հնչեցնելով, հարվածում է ազգի միասնականությանը, հային հայի դեմ է հանում, և երկիրը տանում է քաղաքացիական բախումների:
Սա թուրքի մուրազն է, որը մենք միշտ անկատար ենք թողնում, որովհետև մենք կանք ու մենք շատ ենք:
Ա´զգ, համախմբվի´ր:

Ազգային, պետականամետ և քաղաքական հասունությամբ ուժերի կոնսոլիդացիան արդեն ոչ թե անհրաժեշտություն է, այլ հրամայական. Գևորգ Գևորգյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА