o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի ու Ադրբեջանի գերխնդիրն է` քայքայել ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական դաշինքը

11.05.2020 13:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի ու Ադրբեջանի գերխնդիրն է` քայքայել ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական դաշինքը

Մեր իրականության մեջ հաճախ հարցեր են հնչում. ի՞նչ է պետական շահը, ի՞նչ է արևմտամետությունը կամ ռուսամետությունը, ի՞նչու է արևմուտքը շահագրգռված դեմոկրատիայի տարածման հարցում, ի՞նչու են բաժանվում դրամաշնորհներ, ի՞նչ է գլոբալիզացիան և ի՞նչ վտանգներ է ներկայացնում ազգային պետությունների համար, ի՞նչ են ուզում մեր հարևանները: Այսօրվա սպառողական հասարակությունը հասկանում է արդյոք ի՞նչ խնդիրների լուծման համար է իրենց տրվել պետություն ունենալու պատմական այս հնարավորությունը:

Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները․ Աննա Նաղդալյան

Վա~յ  հայերին, որ նրսնք երբևիցե ներքաշվեն եվրոպական քաղաքականության մեջ: Շատ ավելի լավ կլիներ նրանց համար, եթե Հայաստանի անունը երբեք չհիշատակվի որևէ եվրոպական դիվանագետի կողմից:

                                                                                                                                        Ֆ. Նանսեն

      Մարդկության պատմությունը ռեսուրսների համար մղվող պատերազմների պատմություն է, որի ընթացքում մարդկանց խմբերը (հոտերը), հետո պետությունները, ելնելով իրենց շահերից, միավորվել են, ստեղծել դաշինքներ և միասին պայքարել ընդհանուր հակառակորդների, թշնամիների դեմ:

      Պետական շահը (պետական գիտակցությունը) պետության նպատակների ամբողջությունն է (տնտեսական, ռազմական, մշակութային), որի իրագործումն ուղղված է պետության զարգացմանը: Դա կարևորագույնն է միջազգային հարաբերություններում: Պետության մրցունակությունը կախված է պետական և ազգային շահերի ճիշտ ձևակերպումից:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, զրկվելով իրենց գաղութների հիմնական մասից, Արևմտյան Եվրոպայի երկրները, գտնվելով ԱՄՆ-ի ազդեցության տակ և վերցնելով նրա տրամադրած հսկայական վարկերը, ընտրեցին տնտեսության զարգացման լիբերալ (ազատական) մոդելը (լիբերալ կապիտալիզմ): Չունենալով սեփական հզոր ԶՈՒ-եր, կախման մեջ լինելով ԱՄՆ-ից և գտնվելով սոցիալիստական ճամբարի հետ գաղափարական, քաղաքական, տնտեսական, ռազմական հակասությունների մեջ, նրանք սկսեցին միավորվել մեկ դաշինքում՝ ստեղծելով իրենց ուժային  կենտրոնները (քաղաքական, տնտեսական, ռազմական): Անցյալ դարի 60-70-ականներից լիբերալ սկսած «էգոիստական»  կապիտալիզմի աճող կարիքները հոգալու համար (էժան ռեսուրս, գերշահույթ) այդ կենտրոնների կողմից սկսվեցին մշակվել գլոբալիստական ծրագրեր և գործընթացներ, որոնց նպատակն էր կազմակերպել երրորդ երկրներից հումքի, կապիտալի, ծառայությունների, մարդկանց, տեխնոլոգիաների, տեղեկատվության ազատ տեղաշարժն ամբողջական տարածաշրջաններով: Այլ կերպ ասած, մատակարարել սեփական տնտեսությունը անհրաժեշտ ռեսուրսներով, բայց նոր ձևերով (գաղութատիրությունից անցում նեոգաղութատիրության):

ԽՍՀՄ փլուզումից հետո Արևելյան Եվրոպայի երկրներում և հետխորհրդային տարածքում, արևմտյան ուժային կենտրոնները՝ որպես սառը պատերազմում հաղթած կողմ, նոր թափով սկսեցին իրականացնել իրենց ծրագրերը՝  նպատակ ունենալով հնարավորինս նվազեցնել ազգային պետությունների դերը և նշանակությունը: Նույնիսկ առաջ քաշվեց տեսություն՝ գլոբալիստական դարաշրջանում ազգային պետությունների վերացման և նրանց ռեսուրսների ու ենթակառուցվածքների վերազգային (транснационал) կորպորացիաների կողմից տնօրինելու մասին: Այդ նպատակով սկզբնական շրջանում քաղաքական համակարգի արդիականացման և դեմոկրատացման համար ազգային պետություններին տրվեցին վարկեր (թե ինչ է դեմոկրատիան՝ ըստ էության, մնում է մինչև վերջ չպարզաբանված իրենց կողմից), հետո մեծ վերապահումներով բոլորին ընդգրկեցին Եվրոպայի Խորհրդում: Հետագայում այս ուղղությամբ վարկերն ու դրամաշնորհները սկսեցին տրվել այն հաշվարկով, որպեսզի դրանք մխսվեն կամ յուրացվեն: Պետք է նշել, որ այդ փողերի զգալի մասը հետ է վերադառնում տարբեր տեսակի խորհրդատվությունների, դասընթացների և այլնի անցկացման ծախսերի տեսքով: Եվ արդեն 30 տարի է, հետխորհրդային տարածքում, թողած տնտեսություն ու գիտություն, զբաղված են մարդու իրավունքներով, դեմոկրատացվելով և հեղափոխություններով: Զուգահեռաբար ազգային պետությունների սպասվելիք դիմադրությունը չեզոքացնելու համար դեմոկրատացման գործընթացներում թերանալու և ետ մնալու պատրվակով (ազատ և արդար ընտրությունների անցկացում, հետընտրական գործընթացներ, մարդու իրավունքներ, խոսքի և խղճի ազատություն, ընտանեկան բռնություն, ԼԳԲՏ համայնք, կոռուպցիայի դեմ պայքար, բնապահպանական խնդիրներ և այլն) նրանց պահում են մշտական ճնշումների տակ:

Կարո Փայլանը՝ Թուրքիայի փոխնախագահին․ «Եթե հարձակումը եկեղեցու փոխարեն մզկիթի վրա լիներ, լուռ կմնայի՞ք»

Պետությունների ներսում այդ նույն խնդիրների բարձրաձայնման, առաջմղման և սեփական իշխանությունների նկատմամբ հավատը խարխլելու համար արևմտյան ուժային կենտրոնների հատուկ ծառայությունների կողմից ստեղծվել և ֆինանսավորվում են տարատեսակ հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ, որոնք էլ տեղերում հիմնել են իրենց մասնաճյուղերն ու գրասենյակները: Սրանց կադրերի ուսուցման, դաստիարակման և նոր անդամների հավաքագրման համար արտասահմանյան հասարակական կազմակերպությունները կազմակերպում են մի քանի օրից մինչև մի քանի ամիս տևողությամբ դասընթացներ, պրակտիկ և տեսական սեմինարներ, իսկ ղեկավար և հեռանկարային անդամների համար այդ գործընթացը տևում է մոտ մեկ տարի՝ արտասահմանյան որևէ ոչ առաջնային ԲՈՒՀ-ին կից: Անդամների ընտրության հարցում մեծ դեր են խաղում նրանց անձնական, գործնական հատկանիշները (ընչաքաղցությունը, հեշտ փողեր վաստակելու մոլուցքը, պաշտոնամոլությունը, փառասիրությունը, ստորա-քաշությունը, սեփական ունակությունների նկատմամբ մեծ պատկերացումներ ունենալը, դժգոհությունը կամ վիրավորվածությունը իշխանություններից) և հոգեվիճակը (փողկապ ծամելու ունակությունը և այլն): Այս գործընթացում հիմնական ուշադրությունը դարձվում է երիտասարդությանը, որը մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դուրս է մնում պետական կառավարման համակարգից (անփորձության, հետևաբար՝ հեշտ կառավարելի լինելու, պրակտիկ գիտելիքների պակասի, ցածր կրթական մակարդակի, ֆինանսների քրոնիկ պակասի և այլն):

Արդյունքում, օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվող կազմակերպություններն ու անձինք, առանց թաքնվելու, տեղեկություններ են հավաքում և փոխանցում երկրի քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ բնագավառների մասին, որոնց ռազմավարական պլանավորումն ու ղեկավարումն իրականացնում են ուժային կենտրոնների ստորաբաժանումները, իսկ օպերատիվ-մարտավարականը՝ դեսպանությունները և նրանց ծածկի տակ գործող ռեզիդենտուրաները: Տիրապետելով երկրի մասին իրենց հետաքրքրող տեղեկատվություններին՝ ուժային կենտրոնները դարձնում են նրանց ձեռնասուն և կառավարում իրենց շահերին համապատասխան: Առավել հասկանալի լինելու համար դիտարկենք գիտության և տնտեսության ոլորտները:

Գիտությունը հսկողության տակ է առնվում բյուջետային հատկացումների պահից և ավարտվում դրամաշնորհներ բաժանելով: Արդյունքում, բյուջեով ֆինանսավորվում և դրամաշնորհներով ապահովվում են այն թեմաները, որոնք իրենց համար վտանգ չեն ներկայացնում (հնացած են) ու չեն ապահովվում տվյալ երկրի գիտատեխնիկական առաջընթացն առաջանցիկ տեմպերով, միևնույն ժամանակ, զտում և իրենց երկիր են տանում այն թեմաներն ու գիտնականներին (բարձր աշխատավարձ, տուն, լաբորատորիա), որոնք անհրաժեշտ են իրենց առաջընթացն ապահովելու համար: Այս պայմաններում համաշխարհային մակարդակի ԲՈՒՀ-ական կրթություն ունենալու մասին խոսելն ավելնորդ է:

Տնտեսության ոլորտում արհեստականորեն ստեղծում են պատճառներ (բնապահպանական, ոչ շահավետ լինելու և այլն) և ստիպում փակել իրենց մրցակից կամ երկրի ողնաշարը հանդիսացող ձեռնարկությունները և, որպես կանոն, սկսում են ռազմարդյունաբերական համալիրից: Այս գործում նրանք առանց խորշելու օգտագործում են այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են՝ կաշառքը, թանկարժեք նվերները (առանձնատներ, բաժնետոմսեր), պետական պաշտոնյաների երեխաների՝ արտասահմանում ուսման և աշխատանքի տեղավորման հարցերի կարգավորումը: Արդյունքում, երկիրը հայտնվում է դրսից կախման մեջ, դառնում հանքահումքային, ագրարային, զբոսաշրջային: Որպես հետևանք, մեծանում է գործազրկությունը և սկսվում բնակչության արտահոսքը: Ազատ աշխատատեղեր են դառնում ոչ ինտենսիվ գյուղատնտեսության և հյուրանոցային ոլորտները, պոռնկությունը:

      Այն երկրներում, որտեղ քաղաքական ղեկավարությունն իրենց կողմից է նշանակված (ընտրված) և վախ չկա վերադարձ դեպի անցյալին, ֆինանսավորում են նույնիսկ անվտանգության մարմինների հետախուզության ու հակահետախուզության ծառայությունները, որովհետև նրանք սկսում են լուծել ուժային կենտրոնների առջև կանգնած խնդիրները:

Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի «միջոցով» փորձում են պայքարել նաև ընդդիմադիր գործիչների և լրագրողների դեմ

Պետական դավաճանությանը «շատ նման» այս գործընթացները քողարկելու համար օտարերկրյա հատուկ ծառայություններն ակտիվորեն օգտվում են տարբեր անհատների և կազմակերպությունների ծավալած գործունեությունից տվյալ երկրում, օրինակ Ջ. Սորոսի հիմնադրամներից: Լինելով բորսայական սպեկուլյանտ և ձգտելով ամեն գնով հնարավորինս շատ փող վաստակել՝ վերջինս հիմնել է իր հիմնադրամները և, որպես տանիք (ծածկ, քողարկում), տվել օգտագործելու այն երկրների հատուկ ծառայություններին, որոնք կվճարեն (ՀՀ-ում գործում են 5-6 նման   կազմակերպություն ու հիմնադրամ): Բացի այդ, նա իր գումարները հիմնականում ներդնում է էներգետիկ ռեսուրսների արդյունահանման և տեղափոխման ոլորտում և այստեղից էլ նրա հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ:

Այն երկրներում, որտեղ ուժեղ է ազգային կամ կրոնական գաղափարախոսությունը և նրանք քիչ են ենթարկվում ուժային կենտրոնների ճնշումներին, պայքարը սկսվում է մարդու իրավունքներից, խոսքի ազատությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, սանկցիաներից և հասնում մինչև քաղաքացիական անհնազանդության և պատերազմի: Որոշ դեպքերում, երբ սփռված քաոսը չի տալիս ցանկալի արդյունքը կամ ուժային կենտրոններին ՙՙչի հերիքում ժամանակըՙՙ, նրանք դիմում են բացահայտ (Հարավսլավիա, Իրաք) կամ քողարկված (Սիրիա-ԻԼԻՊ) զինված ագրեսիայի (ինտերվենցիայի):

ՀՀ  ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը պայմանավորված է.

ա) արտասահմանյան  հզոր պետությունների անմիջական ազդեցությամբ,

բ) Արցախի հիմնահարցով (իր բոլոր հետևանքներով),

գ) թույլ տնտեսությամբ,

դ) սեփական ռազմարդյունաբերական համալիրի գրեթե բացակայությամբ,

ե) սահմանակից երկրների աշխարհաքաղաքական իրավիճակներով, նրանց միջև      առկա և խորացող հակասություններով,

զ) գերտերությունների (դաշինքների) կենսական շահերի բախումներով:

      Տարածաշրջանում իրենց ազդեցությունն են ցանկանում ուժեղացնել (վերականգնել) ԱՄՆ, Եվրոպական Միությունը (ԵՄ), Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ) և նոր-նոր (մոտ 25-30 տարի) մուտք գործող Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ):

      Իրանն ու Թուրքիան, որպես տարածաշրջանի մեծ պետություններ, առավել շատ են ենթարկվում գերտերությունների ազդեցություններին ու ճնշումներին և այս պայքարում հնարավորինս առաջ մղում իրենց շահերը՝ համընկեցնելով դրանք նրանց շահերին (Թուրքիայի մոտ դա բավականին հաջող է ստացվում):

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ԱՄՆ և ԵՄ մեր տարածաշրջանում ունեն միասնական ռազմավարական շահեր: Նրանց խնդիրն է, որպես առաջին քայլ, վերազգային կորպորացիաների միջոցով ներխուժել կասպյան ավազան և տնօրինել այնտեղի էներգետիկ պաշարներին (առաջատար դեր այս նախագծում տրված է թուրք-ադրբեջանական տանդեմին): Հաջորդ քայլով կամ զուգահեռ, ծրագրվում է նախկին սովետական միջին ասիայի տարածքում (պլյուս Աֆղանստանը) կազմավորել պետություն կամ դաշինք (անպայման մահմեդական) և դրա միջոցով վերահսկել իրենց մահացու հակառակորդների՝ ՌԴ-ի հարավը և ՉԺՀ-ի հյուսիսը: Այս ընթացքում նախատեսվում է բոլոր հնարավոր միջոցներով խրախուսել անջատողական շարժումները մահմեդական բնակչության կողմից ՌԴ –ում և ՉԺՀ-ում (Հյուսիսային Կովկաս, Թաթարստան, ույղուրներ): Եվ, որպես վերջին քայլ,  այդ պետության կամ դաշինքի միջոցով խոչընդոտել նրանց զարգացումն ու առաջընթացը: ՌԴ-ին թողնել հանքահումքային, իսկ ՉԺՀ-ին՝ էժան աշխատուժի, ապրանքների և նորագույն տեխնոլոգիաներից կախում ունեցողների կարգավիճակում: Այս նպատակին հասնելու համար դիտարկվում են նաև զինված ընդհարումների սցենարներ ստեղծվելիք պետության և ՌԴ-ի ու ՉԺՀ-ի հետ՝ ոչ մի դեպքում թույլ չտալով նրանց համախմբումը որևէ հարցի շուրջ: Ներկայումս ԻԼԻՊ-ի ձախողումից հետո այս ծրագրի իրագործման միակ գաղափարախոսությունն ու հենքը մնացել են պանթուրքիզմը, պանօսմանիզմը և պանիսլամիզմը: Թուրքիան իր վրա է վերցրել այս ծրագրի առաջմղման գործը և հաճախ քողարկված, որպես առաջին քայլ, առաջ է տանում Ադրբեջանի հետ ցամաքային կապ ունենալու հարցը: Նրան այս գործում օգնում է ԱՄՆ, որը ժամանակ առ ժամանակ տարածքների փոխանակման մասին /Մեղրի-Արցախ/ առաջարկներ ու ծրագրեր է առաջ քաշում և հորդորում հրաժարվել սեփական պատմության «կարծրատիպերից» (Բոլթոնի ՀՀ այցի ընթացքում այս մասին ասվեց բաց տեքստով): Ընդհանուր առմամբ, սա ԱՄՆ-ի «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրի մի մասն է (հեղ. Զ. Բժեժինսկի, Ջ. Բեյքեր), որում ԱՄՆ-ից ու Թուրքիայից բացի շահագրգռված է նաև թշնամաբար տրամադրված արաբական աշխարհում իր դիրքերն ամրապնդել ցանկանող Իսրայելը:

      Ադրբեջանը, լինելով թուրքերի հետ նույն էթնիկ ժողովուրդը, առաջնորդվում է Հ. Ալիևի «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով և ցանկանում է միավորվել Թուրքիային, ինչի արդյունքում ՀՀ-ն պետք է վերանա կամ լավագույն դեպքում, մնա մոտ 20 հազ. քառ կմ տարածքով, որի մի մասին էլ հավակնում է Վրաստանը: Բացի այդ, լինելով քեմալական, «կարմիր» Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի կողմից  արհեստականորեն ստեղծված բազմազգ պետություն, նա լուրջ վտանգներ է տեսնում այդ ծրագրի ձախողումից, իսկ Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման դեպքում, համոզված է, որ անպայման գլուխ կբարձրացնեն ազգությամբ ադրբեջանցի հաշվառված թալիշները հարավում, իսկ լեզգիները՝ հյուսիսում, որոնք թվաքանակով մի քանի անգամ շատ են հայերից:

Արևմուտքը դրդում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ պատերազմի (Տեսանյութ)

ԽՍՀՄ փլուզումից հետո, առաջնորդվելով կայսրություն ստեղծելու, իսկ վրացիներին կայսերապետական ազգ դարձնելու ճանապարհով, Վրաստանի (ՎՀ) ազգայնամոլ իշխանությունները երկիրը դարձրին ազգամիջյան բախումների թատերաբեմ: Իրար հանդեպ բացահայտ թշնամություն էին տածում ոչ միայն մեծաքանակ էթնիկ ժողովուրդները, այլև փոքրամասնությունները: Պրակտիկորեն չէին գործում պետական կառույցները (բանակը, ոստիկանությունը և այլն): Այս իրավիճակում արևմուտքի կողմից կազմակերպված և ֆինանսավորված գունավոր հեղափոխությունից և արդեն նոր իշխանությունների պահանջով երկրից ՌԴ ռազմաբազաների դուրս բերելուց հետո ՎՀ-ին տրվեցին բազմամիլիարդ վարկեր և դրամաշնորհներ, իսկ 2008 թ. օգոստոսյան արկածախնդրությունից հետո դրանց թիվը հասավ 13-14 մլրդ ԱՄՆ դոլարի: «Որպես հատուցում» կորցրած տարածքների և ՙՙռուսական «ագրեսիայի զոհի», ըստ որոշ աղբյուրների, արևմուտքը ՎՀ-ին նվիրեց 4,5 մլրդ ԱՄՆ դոլար: Այս գումարներով երկրում իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց իրականացման մրցույթների ճնշող մեծամասնությունում տարօրինակ կերպով հաղթում են զուտ թուրքական կամ թուրքական կապիտալով աշխատող կազմակերպությունները: Սրանից անմաս չեն մնում նաև ադրբեջանական կազմակերպությունները: Այս գործընթացի հետևանքով ՎՀ-ում աստիճանաբար ավելանում է թրքալեզու էթնոսը, որոնք աշխատանքի անցնելու և բնակարանով ապահովելու հարցում փաստացի ունեն չգրված արտոնություններ տեղացիների նկատմամբ: Արդյունքում, արևմուտքի փողերով տեղի է ունենում Վրաստանի էքսպանսիան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Աշխատանքները տարվում են Բաթում-Թբիլիսի-Ադրբեջան արագընթաց ճանապարհի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղի երկայնքով, ինչը երկիրն արհեստականորեն բաժանում է հյուսիսի և հարավի (թուրքական ազդեցության ոլորտ): Ներկայումս ՎՀ-ն շարժվում է արևմուտքի ուղեծրում, բարձր պահում հակառուսիզմի դրոշը և դրա դիմաց ստանում որոշակի քաղաքական և տնտեսական դիվիդենտներ: Վրաստանի ապագայի մասին սթափ մտածող որոշ քաղաքական գործիչներ տագնապ են հնչեցնում, բայց  իշխանությունները, գտնվելով դրսի ու ներսի մշտական ճնշման տակ, համարժեք չեն արձագանքում այդ սպառնալիքներին կամ էլ մտածում են, որ հերթական անգամ՝ վճռական պահին, Ռուսաստանը կազատի իրենց թուրքական լծից:

Ռուսաստանը 18-րդ դարի վերջին, ներխուժելով մեր տարածաշրջան, միշտ պայքարել է Իրանի,  Թուրքիայի ու նրա դաշնակիցների դեմ, իր ազդեցության ոլորտներն ու տարածքներն ընդլայնելու համար: 20-րդ դարում արևմտյան ուժային կենտրոնների քայքայիչ ազդեցության տակ Ռուսաստանը երկու անգամ դադարել է որպես ամբողջական պետություն գոյություն ունենալուց: Եթե 1917թ.-ի երկու հեղափոխություններից հետո նա արագ (3-4 տարում) կարողացավ լրացնել բաց թողնվածի մեծ մասը, ապա 1991 թ.-ից հետո այդ գործընթացը դանդաղում է, և ստեղծվել է բոլորովին այլ իրավիճակ: Պետք է հաշվի առնել նաև, որ 1991-2001թթ.արևմուտքի կողմից առաջ էր մղվում ՌԴ-ն մասնատելու և մի քանի (3 կամ 5) անկախ պետությունների վերածելու գաղափարը: Տարօրինակ է, բայց ելցինյան Ռուսաստանի պետական և քաղաքական կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մի շարք գործիչներ (հիմա նրանք բարեհաջող բնակվում և դասավանդում են արևմուտքում) ոչ միայն չէին դիմադրում, այլև քողարկված կամ կիսաքողարկված առաջնորդում էին այդ շարժումները:

ՀՀ 168 քաղաքացի Թուրքիայից տեղափոխվել է Հայաստան

Ներկայումս, «համաշխարհային տնտեսության կարգավորիչ» արևմուտքի կողմից ՌԴ-ին վերապահված է հանքահումքային կցորդի դեր: Այդ պատճառով էլ նրա նկատմամբ կիրառվում են տնտեսական և զանազան այլ սանկցիաներ, որոնք, ըստ մտահղացման, պետք է թուլացնեն երկիրը, նվազեցնեն ժողովրդի կենսամակարդակը և վերջին հաշվով հերթական անգամ ոտքի հանեն «ժողովրդական զանգվածներին» իշխանության՝ Վ.Պուտինի «ռեժիմի» դեմ: Արևմուտքի նման քաղաքականությունը դանդաղեցնում է ՌԴ-ի զարգացումը, բայց ցանկալի արդյունք դեռևս չի տալիս, իսկ եթե հաշվի առնենք ԵՄ երկրների կրած տնտեսական վնասները, ապա կարելի է ֆիքսել, որ ՌԴ-ն դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ է շարժվում:

Քաջատեղյակ լինելով տարածաշրջանում արևմուտքի ծրագրերին և հատկապես ՎՀ-ում գունավոր հեղափոխության հետևանքներին՝ ՌԴ-ն այսօր հավասարակշռված (իր համար) քաղաքականություն է վարում ՀՀ-ի և Ադրբեջան (ԱՀ)-ի հետ՝ ձգտելով ամեն կերպ ԱՀ-ին վերադարձնել իր ազդեցության ոլորտ: Հարավային Կովկասում միայն ՀՀ-ում ունենալով ռազմաբազա՝ նա ծրագրեր է առաջ քաշում Արցախի հիմնահարցի միջանկյալ, ոչ հայանպաստ լուծման ուղղությամբ: Միաժամանակ շարունակում է օգնել ՀՀ-ին Թուրքիայից և Նախիջևանյան ուղղությունից համատեղ պաշտպանվելու համար: Անհրաժեշտ է նշել, որ Նախիջևանի մարզը, կտրված լինելով ԱՀ-ից, փաստացի գտնվում է Թուրքիայի վերահսկման ներքո և այնտեղ կիսաքողարկված, կառուցվում է թուրքական ռազմաբազա, որը ԱՀ-ի հետ մեծամաշտաբ պատերազմի դեպքում պետք հարվածներ հասցնի ա) դեպի Երևան – ոչնչացնելով երկրի և զորքերի կառավարման կենտրոններն ու համակարգերը և բ) դեպի Սիսիան– կտրելով Սյունիքն ու Արցախը հիմնական ուժերից: Չի բացառվում, որ Արցախի հարցում ՌԴ-ի նման ակտիվությունը կապված լինի Կասպից ծովի կարգավիճակի և ռեսուրսների օգտագործման, կասպյան երկրների համաձայնագրի ստորագրման ժամանակ ԱՀ-ի կողմից արված հնարավոր զիջումների (ԱՀ-ն երկար ժամանակ չէր ստորագրում) կամ Թուրքիայի հետ օպերատիվ – մարտավարական ծրագրերի իրագործման հետ: Սրան պետք է գումարել նաև  2014-2019թթ. ՀՀ ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք կոպիտ սխալները: Ադրբեջանի նկատմամբ զիջումների գնալու վառ օրինակ է նաև, ադրբեջանական թալիշների անկախության շարժման առաջնորդ Ֆահրադ Աբոսզոդայի արտահանձնումը, ով երկար տարիներ բնակվում և գործունեություն էր ծավալում ՌԴ-ում: Բոլոր դեպքերում ՌԴ քաղաքականության փոփոխությունը կրում է մարտավարական, ոչ թե ռազմավարական բնույթ, և ՀՀ-ն դիվանագիտական աշխատանքով կարող է նվազագույնի հասցնել ներկա վտանգները: 

Ադրբեջանի օմբուդսմանը խեղաթյուրել է Ա. Թաթոյանի խոսքերը և հնչեցրել է քաղաքական հայտարարություններ․ ՀՀ ՄԻՊ

Իրանը, լինելով բազմազգ և հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված երկիր, ցանկանում է Ադրբեջանին (որպես կրոնական առումով նույն երկրներ) պահել իր ազդեցության ոլորտում: Բացի այդ, Իրանի հյուսիսում (ԱՀ-ի հարավում) բնակվում են մոտ  20 մլն ադրբեջանցիներ (թուրքալեզու ժողովուրդ), որոնց հակվածությունն ԱՀ-ի հետ սերտ հարաբերությունները պահելուն, Իրանի ղեկավարությունը չի կարող անտեսել:  Իրանը քաջատեղյակ է Թավրիզ կենտրոնով «մեծ ադրբեջան»ստեղծելու թուրքական ծրագրից, ինչը ոչ միայն չի հակասում, այլև տեղավորվում է արևմտյան ուժային կենտրոնների ծրագրերում: Ավելին, լինելով ածխաջրածիններով հարուստ երկիր, Իրանը շահագրգռված չէ (ավելի շուտ դեմ է) կասպյան նավթի ու գազի տեղափոխման նոր ուղիների փնտրտուքով, եթե, իհարկե, դրանք չեն անցնում իր տարածքով: Գտնվելով ԱՄՆ-ի (Իսրայելի) և ԵՄ-ի տնտեսական ու քաղաքական ճնշումների տակ՝ Իրանին օգտակար է ՀՀ-ի հետ լավ հարաբերություններ պահել և ցանկանալ ԱՀ-ի հետ սահմանագծի կրճատում (Արցախի ԶՈՒ-երը կրճատել են այն 132 կմ-ով): Իրանն առայժմ պահպանում է ռուս-պարսկական պայմանավոր-վածությունները սահմանների և ազդեցության ոլորտների մասին և արտաքուստ (ի տարբերություն Թուրքիայի) չի ձեռնարկում ոչինչ դրանց նոր տեսք տալու համար: Ի լրումն՝ Իրանը պայքարում է Թուրքիայի հետ արաբական աշխարհում իր ազդեցությունն ընդլայնելու հարցում:

Այսպիսով, տարածաշրջանի պետությունների և գերտերությունների շահերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ի կենսական շահերը այս պահին (ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն մնալը և հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն իր հայրենիքում) հիմնականում համընկնում են ՌԴ-ի, Իրանի և ՉԺՀ-ի հետ՝

ա) Թուրքիայի տարածքային, ռազմական, տնտեսական և մշակութային ազդեցությանը դիմակայելու և

բ) կասպյան էներգակիրների՝ դեպի ԵՄ տեղափոխման նոր և անվտանգ ուղիների փնտրտուքի հարցերում:

Եթե առաջին կետի վերաբերյալ հայ հասարակության մոտ կարծես թե հարցեր չեն առաջանում, ապա երկրորդ կետը պահանջում է պարզաբանումներ: Թուրքիան և Ադրբեջանը կտրականապես դեմ են, որ այդ ճանապարհներն անցնեն ՀՀ-ով: Ավելին, գործող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն անցնում է Արցախի սահմանների մոտով, և Ադրբեջանը միշտ շահարկում է այդ հանգամանքը խողովակաշարի անվտանգության համատեքստում: Թուրքիան էլ պահանջում է հրաժարվել Եղեռնից և պահանջատիրությունից (դեռ պարզ չէ, թե համաձայնվելու դեպքում էլ ինչ պահանջներ առաջ կքաշի): Եվ որպեսզի հայ հասարակությանը համոզեն (հերթական անգամ խաբեն), որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի սպառնում Հայաստանի շահերին, արևմտյան ուժային կենտրոններն իրենց պաշտոնական ներկայացուցիչների և երկրի ներսում գործող հասարակական կազմակերպությունների միջոցով աշխատանքները տանում են մի քանի ուղղություններով.

ա) քարոզում են խաղաղություն և բարեկամություն, բայց միայն ՀՀ ազգաբնակչության համար: Պատերազմի ժամանակ, իսկ մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ փաստացի  պատերազմի մեջ, նման քարոզն ազգային, պետական դավաճանություն է: Այդպես էին վարվում բոլշևիկները 1917-1920թթ., ինչի արդյունքում կազմալուծվեց ռազմաճակատը և «կարմիր» թուրքերին հանձնվեց Կարս բերդաքաղաքը. այդպես վարվեցին Ալեքսանդրապոլի բնակիչները՝ աղ ու հացով դիմավորելով թուրքական զորքին: Ադրբեջանում պետականորեն իրականացվում է սրա ճիշտ հակառակը:

Եթե Ադրբեջանի զորավարժությունները սպառնլիք պարունակեն, առանց վարանելու տեղում կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն. ՊՆ փոխնախարար

բ) հեղինակազրկում են ազգային արժեքները և ֆինանսավորում այն ծրագրերը, որոնք քողարկված կամ բացահայտ քարոզում են բռնության, դավաճանության և ցանկացած անբարոյականության պաշտամունք (ավանդական ընտանիքի քայքայում, ԼԳԲՏ և տարատեսակ կրոնաաղանդավորական շարժումների լեգիտիմացում, Հայ առաքելական եկեղեցու հեղինակազրկում, մերժում և այլն):

գ) բարոյալքում են բանակը և հեղինակազրկում նրա հրամանատարությանը: Քայքայում այն ամենը, ինչ կարող է դիմադրություն ցույց տալ: Ժողովրդին և հատկապես երիտասարդությանը ցույց են տալիս, որ մեր ժամանակների հերոսները դասալիքներն ու կրիտիկական պահերին տաքուկ տեղերում թաքնվածներն են:

դ) նրանց, ովքեր հասկանում են կատարվածի էությունը, հեռացնում են կառավարման համակարգից, դնում անօգնական վիճակի մեջ, զրպարտում և հայտարարում հասարակության (ժողովրդի) թշնամիներ (սևեր, նախկիններ, հակահեղափո-խականներ)՝ գլխավոր հաշվարկը մշտապես կատարելով երիտասարդության վրա:

ե) աննկատ, բայց ակտիվորեն նպաստում են չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը և անսկզբունքությանը: Վարկերն ու դրամաշնորհները տրվում են այն հաշվարկով, որպեսզի դրանք փոշիանան, լափվեն և սպասեն հաջորդներին:

զ) պետական պաշտոններին նշանակում են ապազգային, կոսմոպոլիտ, լիբերալ արժեհամակարգին կուրորեն նվիրված, հեղհեղուկ բնավորության տեր կառավարելի անձանց՝ հաշվարկով, որ նրանք ոլորտների աշխատանքները տանեն չհամակարգված, ստեղծեն դեմոկրատիայի և ազատությունների պատրանք:

      Արդյունքում, երկրում աննկատ սփռվում է քաոս: Բոլորը սկսում են պայքարել բոլորի դեմ, բայց միևնույն ժամանակ ոչ մեկի դեմ: Ժողովուրդը դառնում է անտարբեր իր և պետության ապագայի նկատմամբ: Առաջնայինը դառնում է սեփական Եսը և նրա բարեկեցությունը: Պետությունը դառնում է անպաշտպան և բարոյազուրկ:

      Երևանի, Գյումրու և Վանաձորի տարածաշրջաններում այս աշխատանքները տարվում են պլանավորված և ծրագրային հիմքով, իսկ Սյունիքում և Արցախում դրվագներով (առկա է դիմադրություն): Եթե Երևանում այս գործի ջատագովները բազմաթիվ են և գործում են տարբեր ցուցանակների ներքո, ապա Գյումրիում և Վանաձորում դրանք կոնկրետ մարդիկ են՝ արտասահմանյան ֆինանսավորմամբ: Ազատված հարկային պարտավորություններից՝ նրանք առանց արգելքի զբաղվում են քաղաքականությամբ, ինչն արգելված է օրենքով:

      Ի վերջո, ի՞նչ են ուզում արևմտյան ուժային կենտրոնները:

      Ինչու՞ են խոստանում «ոսկե սարեր», կամ այս պայմաններում ի՞նչն է նրանց խանգարում, թեկուզ ճնշումներով, իրագործել իրենց ծրագրերը (նախորդ իշխանություններն էլ միշտ ընդառաջում էին նրանց):

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

      Գլխավոր խոչընդոտը նրանց ծրագրերի իրագործման ճանապարհին ՌԴ ռազմաբազան է ՀՀ-ում, ինչը մեր տարածքից հանելուց հետո մեր գլխին «թափելու են» միլիարդավոր դոլարների վարկեր և «կյանքը դառնալու է դրախտ»: Մի խոսքով՝ թուլացիր և հաճույք ստացիր:

      Տարօրինակ է. ՀՀ-ի համար նման «դրախտի« ձգտում են նաև Թուրքիան ու Ադրբեջանը: Նրանց գերխնդիրն է քայքայել ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական դաշինքը և դա  անում են ՌԴ-ում և այլ երկրներում՝ կաշառելով տարբեր քաղաքական և ոչ քաղաքական գործիչներին: ՌԴ ռազմաբազան ՀՀ-ից հանելը նրանց վաղեմի երազանքն է: Իսկ հիմա դա, կարծես թե, արվում է հայերի ձեռքով, բայց արևմուտքի փողերով:

      Նման բան տեղի է ունեցել մեր հարևանի հետ: Գունավոր հեղափոխություն, ՌԴ ռազմաբազանների դուրս բերում, միլիարդավոր վարկեր, անդառնալիորեն կորցրած տարածքներ, մշակութային և դեմոգրաֆիկ հետընթաց, օտարների կողմից կառավարվող տարածքներ: Դա՞է մեր երազած Հայաստանը:

      Հիրավի, ուզու՞մ ես հաղթել թշնամուդ – դաստիարակիր նրա երեխաներին:

ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Ա.Մ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА