o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ

11.05.2020 11:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը կոչ է արել վերջ դնել կուսակցական առճակատումներին եւ միավորվել հանուն կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի։ Ի պատասխան այս հայտարարության, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին նախագահը որեւէ կերպ իրեն չի աջակցել պաշտոնանկության պրոցեսի ժամանակ։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետին «ոչ կոմպետենտ» է անվանել՝ սպառնալով դաշնային ուժերի նոր ստորաբաժանումներ մտցնել ԱՄՆ մայրաքաղաք

Թվիթերյան հարթակում հրապարակած տեսաուղերձում նախկին նախագահն առաջին անգամ անդրադարձել է ԱՄՆ-ում կորոնավիրուսային իրադրությանը։ Բուշը կոչ է արել ամերիկացիներին միավորվել եւ հույս է հայտնել, որ ֆիզիկական հեռավորությունը չի հանգեցնի էմոցիոնալ օտարացման։

Նա հավելել է, որ հավատում է ծառայության եւ ինքնազոհության այն ոգուն, որը հասարակությունը դրսեւորեց սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչությունից հետո։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА