o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԻՐԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ

11.05.2020 10:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԻՐԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ

Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան խորհրդակցություններ են անցկացնում Սիրիայի հարցով Աստանայի եռյակի ֆորմատով նոր գագաթնաժողով կազմակերպելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման։

Amazon-ի պահեստում ուժեղ հրդեհ է բռնկվել․ 40 աշխատակից հաջողությամբ տարհանվել է կրակի ճիրաններում հայտնված շինությունից (լուսանկարներ)

«Բանակցությունները ընթանում են, խորհրդակցությունները Աստանյան պրոցեսի երաշխավոր երկրների միջեւ շարունակվում են։ Աստանյան պրոցեսը մեռած չէ, եւ ընդմիջարկությունը, որը կա կոնֆերանսների անցկացման հետ կապված, պայմանավորված է կորոնավիրուսային պանդեմիայով, որ այժմ կա ամբողջ աշխարհում»,- մասնավորապես ասել է Մուսավին։

Նա նաեւ հույս է հայտնել, որ համաճարակային իրադրության կայունացումից հետո Թեհրանում կկայանա գագաթնաժողով Սիրիայի հարցով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА