o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը նշել է, թե որն է Ռուսաստանի ազգային գաղափարախոսությունը

11.05.2020 10:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը նշել է, թե որն է Ռուսաստանի ազգային գաղափարախոսությունը

Ռուսաստանի ազգային գաղափարախոսությունը հայրենասիրությունն է, սակայն այն պետք է ուղղված լինի երկրի զարգացմանը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի շրջանակներում տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է հաղորդավար Պավել Զարուբինի ինստագրամյան էջում:

Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները

«Այո, հայրենասիրությունն է, կարծում եմ, այստեղ ուրիշ ոչինչ չի կարող լինել:  Սակայն հայրենսիրությունը չպետք է հնացած և խմորված լինի»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է ռուսական գաղափարախոսությունը:

Նախագահի կարծիքով՝ «հայրենասիրությունն այն է, երբ մարդ նվիրվում է երկրի զարգացմանը, առաջխաղացմանը»:  «Դա բնավ չի նշանակում, որ պետք է ողջ ընթացքում գլուխ գովել միայն հերոսական անցյալով, պետք է նայել դեպի մեր ոչ պակաս հերոսական և հաջողակ ապագան: Դրանում է հաջողության գրավականը»,- մեկնաբանել է Պուտինը:

Պատասխանելով մյուսների և ռուսական ազգային բնավորության տարբերության մասին հարցին՝ Պուտինը նշել է, որ «ռուսները տարբերվում են պատմական հիշողությամբ, որն անընդհատ վերադարձնում է ծանր փորձություններին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА