o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուս Սպիտակ տանը

11.05.2020 08:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կորոնավիրուս Սպիտակ տանը

Սպիտակ տունը որոշել է ուժեղացնել կորոնավիրուսի դեմ միջոցառումները ամերիկացի պաշտոնյաների շրջանում վարակի բռնկման պատճառով: Այս մասին գրում է The Guardian-ը։ Այդ թվում, ԱՄՆ նախագահի շրջապատից յուրաքանչյուր ոք, ով Դոնալդ Թրամփի հետ շփվելու է, նախապես պետք է կորոնավիրուսի թեստ անցնի եւ բացասական արդյունք ստանա:

Հայաստանյան կորոնավիրուսային դժոխքի սատանաները Նիկոլն ու իր թիմակիցներն են

Թրամփի տնտեսական խորհրդական Քեւին Հասեթը նկատել է, որ Սպիտակ տան Արեւմտյան թեւում, որտեղ գտնվում է նաեւ օվալաձեւ կաբինետը, իսկապես զգալիորեն աճել է կորոնավիրուսով վարակվելու վտանգը: «Չնայած երկրի վրա լավագույն բժշկական թիմի առկայությանը, Սպիտակ տան արեւմտյան թեւը համեմատաբար վտանգավոր վայր է»,- նշել է պաշտոնյան: Նա նաեւ հայտնել է, որ հիվանդությունն արդեն հաստատել են ԱՄՆ-ի փոխնախագահի մամուլի քարտուղար եւ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Սթիվեն Միլլերի կինը՝ Քեթի Միլլերը: Հասեթը հավելել է, որ վարչակազմի մի քանի բուժաշխատողներ, որոնք շփվել են Միլլերի հետ, այժմ գտնվում են ինքնամեկուսացման վրա: 

Մայիսի 10-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է Covid-19 կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1 347 318 դեպք: Մահացածների թիվը 80 040 է, առողջացածներինը՝ 238 080:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА