o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուբլուն կարող է արժեզրկում սպասել

10.05.2020 20:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուբլուն կարող է արժեզրկում սպասել

Նավթի շուկայում տիրող բարդ իրավիճակի պատճառով հնարավոր է, որ ռուսական արժույթին սպասի դանդաղ արժեզրկում։ Սակայն հստակ կանխատեսումներ տալ հնարավոր չէ, հայտարարել են տնտեսագետները։ «Նավթի գինն ու պահանջարկը գլխավոր գործոնն է, որն ազդում է ռուբլու վիճակի վրա, քանի որ Ռուսաստանը վառելիքի արտահանումից շատ ուժեղ կախվածություն ունի։ Ուստի ակնհայտ է, որ ռուբլին կվերադարձնի դիրքերը համաշխարհային արժույթի նկատմամբ միայն այն դեպքում, եթե նավթը վերադառնա այս տարվա սկզբի դիրքերին։ Բայց մենք տեսնում ենք, որ նավթային շուկան դժվարությամբ է հարմարվում ներկայիս պայմաններին»,- հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարության նախկին աշխատակից, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Օլեգ Բուկլեմիշեւը: Միևնույն ժամանակ տնտեսագետը չի հերքում, որ տեսականորեն դոլարը կարող է վերադառնալ 60 ռուբլու սահման։ Սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր պատժամիջոցների չեղարկում։

ԱՊՀ երկրների խաղերը կարող են անցկացվել Կազանում

«Նավթը, ածխաջրածինները եւ բոլոր հումքն ընդհանուր առմամբ ծանր վիճակում կլինեն ամբողջ տարվա ընթացքում։ Հնարավոր է՝ վառելիքի գները հաջորդ տարի վերականգնվեն, բայց հիմա պետք է համալրել դաշնային բյուջեները։ Կարծում եմ ՝ դա կարելի է անել միայն արժեզրկման միջոցով»,- կարծում է անկախ ֆինանսական վերլուծաբան Նարեկ Ավագյանը։ Փորձագետի խոսքով՝ այժմ արժեզրկումը զսպում են արհեստականորեն, դա անհրաժեշտ է սոցիալական պայթյուններ թույլ չտալու համար, քանի որ իրավիճակն այժմ առանց դրա էլ ծանր է: «Ռուբլին կարող է վերադառնալ այն դիրքերին, որոնք եղել են տարվա սկզբին, միայն այն դեպքում, եթե նավթն անսպասելիորեն վերականգնվի մինչև 60 դոլար ։ Բայց այդ սցենարը հիմա շատ քիչ հավանական է թվում»,- կարծում է տնտեսագետը ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА