o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որտեղ են ռուս օլիգարխները թաքնվել պանդեմիայից

10.05.2020 20:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որտեղ են ռուս օլիգարխները թաքնվել պանդեմիայից

Forbes-ի վարկածով 200 ամենահարուստ գործարարների վարկանիշի ռուս մասնակիցները պարբերականին պատմել են, թե որտեղ են նախընտրում ժամանակ անցկացնել ինքնամեկուսացման պայմաններում: Պանդեմիայի ժամանակ հայտնաբերվել են 78 գործարարներ։

Իրականում որտեղի՞ց է փչում մաքսանենգ ծխախոտի ծուխը

Գործարարների գերակշիռ մասը՝ 50 մարդ մնացել է Ռուսաստանում։ Հիմնականում դրանք արդյունաբերական ձեռնարկությունների սեփականատերերը եւ բաժնետերեր են, որոնք ճգնաժամի պայմաններում ստիպված են սեփական ուժերով վերահսկել բիզնեսը: Երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիան, որտեղ պատսպարվել է 8 խոշոր գործարար, որոնց թվում են Օլեգ Տինկովը եւ Միխայիլ Ֆրիդմանը:

Երրորդ տեղում է Եվրամիությանը։ Այստեղ 7 մարդ է թաքնվել (Սերգեյ Սարկիսով, Դավիթ Յակոբաշվիլլի, Պետր Ավեն եւ այլն)։ Չորրորդ տեղում ԱՄՆ-ն է ՝ 6 օլիգարխներով (Յուրի Միլներ, Վիկտոր Ռեմշա․․․)։ Հինգերորդ տեղում Շվեյցարիան է, որտեղ ինքնամեկուսացման ժամանակ են անցկացնում Անդրեյ Բարոնովն ու Կոնստանտին Նիկոլաեւը։ Իսկ ահա Ալիշեր Ուսմանովը մեկնել է հանգստանալու իր փոքր հայրենիք Տաշքենդում։

Ավելի վաղ Forbes-ը գրել էր ռուս միլիարդատերերի մասին, որոնք օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ: Ընդհանուր առմամբ, նրանք միլիոնավոր դոլարներ են ծախսել արհեստական շնչառության սարքերի գնման, թոշակառուներին ինքնամեկուսացման եւ փոքր ու միջին բիզնեսի աջակցության համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА