o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի են կորոնավիրուսի մահացության հիմնական գործոնները

10.05.2020 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայտնի են կորոնավիրուսի մահացության հիմնական գործոնները

Օքսֆորդի համալսարանի եւ Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի հետազոտողները վերլուծել են ավելի քան 17 միլիոն բրիտանացիների տվյալները եւ բացահայտել COVID-19-ի մահացության ռիսկի հիմնական գործոնները: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են MedRxiv պորտալում։

Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները

Գիտնականները 17,4 մլն բրիտանացիների առողջության մասին տեղեկություններ են հավաքել։ Աղբյուրը դարձել է առաջնային բժշկական օգնության համակարգից էլեկտրոնային քաղվածքները։ Հետազոտության ընթացքում գիտնականները կիրառել են Կոքսի ռեգրեսիոն մոդել՝ մաթեմատիկական մեթոդ, որը թույլ է տալիս կանխատեսել օբյեկտի համար որոշակի իրադարձության առաջացման հավանականությունը եւ գնահատել այդ ռիսկի վրա տարբեր գործոնների նշանակությունը: Այս կերպ հեղինակները գնահատել են կորոնավիրուսից մահվան հավանականությունը։ Հետազոտությունն անցկացվել է այս տարվա փետրվարի 1-ից մինչեւ ապրիլի 25-ը: Այդ ընթացքում COVID-19 հիվանդացածների թվում ուսումնասիրված խմբում մահացել է 5683 մարդ։

Պարզվել է, որ սեւամորթների եւ ասիացիների մոտ ավելի բարձր է կորոնավիրուսից մահանալու վտանգը։ Նախկինում ենթադրվում էր, որ նրանք ավելի հաճախ ունեն հարակից հիվանդություններ: Սակայն ներկայիս ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման պնդումը լիովին չի համապատասխանում իրականությանը: Գիտնականների կարծիքով՝ բժիշկները պետք է ավելի մանրամասն ուսումնասիրեն այդ խնդիրը։ Բացի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներից, կորոնավիրուսից մահացության ավելի բարձր ռիսկ է հայտնվել աղքատների մոտ։ Գիտնականները նշում են, որ այստեղ ռիսկի այլ գործոնների հետ ուղղակի կապ չկա ։

Ի թիվս այլ հանգամանքների, որոնք բարձրացնում են մահանալու հավանականությունը, հետազոտության հեղինակները նշել են արական սեռի պատկանելությունը, տարիքը, անվերահսկելի շաքարախտը եւ բրոնխիալ ասթմայի ծանր ձեւերը:

Կորոնավիրուսի պանդեմիան ընդգրկել է գրեթե ողջ աշխարհը։ ԱՀԿ-ն հայտնել է ավելի քան 3,8 մլն վարակվածների մասին, որոնցից շուրջ 265 հազարը մահացել է եւ ավելի քան մեկ միլիոնը բուժվել: Վարակվածների ու զոհերի թվով առաջատարներն են ԱՄՆ-ը, Իսպանիան, Իտալիան ։

Մեծ Բրիտանիան COVID-19 հիվանդացածների թվով չորրորդ տեղն է զբաղեցնում։ Երկրում գրանցվել է վարակման շուրջ 215 հազար դեպք, որոնցից շուրջ 31 հազարը մահացու ելքով է ավարտվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА