o C     14. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչպես տարբերել մրսածության հետեւանքով առաջացած փռշտոցը՝ ալերգիկ փռշոտցից. Ալերգոլոկի ուշագրավ բացահայտումը

10.05.2020 16:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի՞նչպես տարբերել մրսածության հետեւանքով առաջացած փռշտոցը՝ ալերգիկ փռշոտցից. Ալերգոլոկի ուշագրավ բացահայտումը

Գարնան գալուստն ու բնության զարթոնքը, մի կողմից, ուրախացնում ու տրամադրություն է բարձրացնում, մյուս կողմից էլ` անհանգստություն է պատճառում հատկապես բույսերի նկատմամբ զգայուն օրգանիզմ ունեցող մարդկանց։ Փռշտոց, քոր աչքերում ու քթում, քթի փակվածություն, քթարտադրություն, գլխացավ:

Որտե՞ղ են խոշոր կոռուպցիոներները՝ «մկները», «ձկները». Ուշագրավ պատասխաններ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ եթերում

Նոր տեսակի կորոնավիրուսի պայմաններում՝ ի՞նչպես տարբերել մրսածության հետեւանքով առաջացած փռշտոցը՝ ալերգիկ փռշոտցից, ի՞նչպես <<պաշտպանվել>> ալերգիաներից  զրուցել ենք ալերգոլոկ ՀԱՍՄԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

-Գոյություն ունի ալերգիկ հիվանդություն, որը կոչվում է խոտային տենդ:Այն սկսվում է գարնան սկզբից  եւ տեւում է մինչեւ խոր աշուն, այսինքն սեզոնային բնույթ է կրում: Խոտային տենդը արտահայտվում է հետեւյալ ձեւերով.բացի փռշտոցից սկսվում է քթահոսություն, արցունքահոսություն, աչքոր, կոկորդի քոր, բերանի չորություն, քթի փակվածություն եւ նոպայաձեւ փռշտոցներ: Մրսածության ժամանակ լինում է կոկորդի ցավ, իսկ ալերգիայի դեպքում ցավային որեւէ զգացողություն չի լինում:

Այս շրջանում ալերգիան առաջանում է ծառերի ծաղկափոշիներից, տնային փոշուց, կենդանիների մազից: Ալերգիան տեւում է մինչեւ աշուն, եւ հնարավոր է, որ գարնան սկզբից մինչեւ աշնան վերջ ալերգիկ մարդը գտնվի նման իրավիճակում: Ալերգիան կարող է առաջացնել թուլություն եւ տրամադրության անկում:

Հ.Գ.Ալերգոլոկի հետ մեր զրույցը եւ ուշագրավ խորհուրդները կարդացեք <<Իրավունքի>> առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА