o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ են տարիքով մեծ տղամարդիկ ընտրում տարիքով փոքր կանանց

10.05.2020 15:33 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչո՞ւ են տարիքով մեծ տղամարդիկ ընտրում տարիքով փոքր կանանց

Եվ այդպիսով, շատ հաջողակ, գեղեցիկ ու տաղանդավոր, բայց միայնակ կանայք այդպես էլ մնում են մենակ պարզապես այն պատճառով, որ արդեն 25 տարեկան չեն:

Եվ այսպես, ինչո՞ւ են տարիքով տղամարդիկ գերադասում շատ երիտասարդ կանանց:

Տղամարդիկ այս բաներն անում են միայն սիրելի կանանց հետ

Ահա թե ինչպես է դա մեկնաբանում այդ տարիքի տղամարդը:

«Ես ինձ հեռու եմ պահում որոշակի տարիքի կանանցից: 30-ին մոտը տագնապայնության գոտին է, 30-ից հետո` դառնության: Մինչև 30 տարեկան կանայք քայլում են տկտկացող կենսաբանական ժամացույցը միացրած: Նրանք մտածում են, որ եթե հիմա՝ մինչև 30 տարեկանը չհասցնեն իրենց համար ամուսին գտնել, ապա հետո դա այլևս չեն կարողանա անել:

Հասարակությունը նրանց ասում է, որ ընտանիքն իրենց կյանքի հիմքն է: Եվ եթե նրանց բոլոր ընկերուհիներն էլ ,ի հավելումն, ամուսնացած են, ուրեմն այդպիսի կանայք տղամարդուն տեսնելիս մտածում են` արդյո՞ք ամուրի է, լո՞ւրջ է տրամադրված, թե՞ ոչ, պատրա՞ստ է իր հետ ամուսնանալ, ե՞րբ առաջարկություն կանի, ինչպե՞ս ստիպեն դա անել:

Դա հսկայական ճնշում է և ոչ ոքի պետք չէ, քանի որ այդ ժամանակ չի լինում հանդիպման ուրախություն, այլ առանցքում առաքելությունն է ու իրենց առջև դրված նպատակը: Դրան գումարած այն, որ այդ կանանցից շատերը պարզապես չգիտեն, թե ինչ են ուզում: Նրանք պարզապես ուզում են ամուսնանալ:

30-ն անց կանայք ավելի մեծ խնդիրներ ունեն: Նրանք ոչ միայն նախկինի պես շտապում են ամուսնանալ, այլև տղամարդկանց հանդեպ էլ դառնությամբ են լցված: Նրանց արդեն բավականաչափ քայքայել է հարաբերությունների աշխարհը, բայց նրանք դեռևս ձևացնում են, որ լավատեսորեն են տրամադրված, թեպետ իրականում դադարել են հավատալ ու վստահել տղամարդկանց, իսկ միգուցե նաև ատում են նրանց: Իրենց հոգու խորքում նրանք մտածում են, որ բոլոր տղամարդիկ վատն են, երբեք չեն ամուսնանում, իսկ բոլոր քիչ թե շատ նորմալներն արդեն զբաղված են: Ամեն անգամ, երբ նրանք հանդիպում են որևէ տղամարդու, մտածում են` դու նո՞ւյնպես կկոտրես իմ սիրտը, դու ևս մեկ անհաջողա՞կ ես, ի՞նչ խնդիրներ ունես դու, ինչո՞ւ դու դեռևս ամուսնացած չես, կամ ինչո՞ւ ես դու արդեն ամուսնալուծվել:

Նրանք հոգնել են պարզապես հանդիպելուց և ուզում են պարզապես արդեն գտնել մեկին ու թեթևացած շունչ քաշել: Իսկ որոշ կանայք, երբ հանդիպում են նորմալ տղամարդու, փորձում են արագորեն հղիանալ նրանից:

Եվս մեկ գործոն: Շատ կանայք 30-ից հետո արդեն իսկ բավականին հաջողակ են ու կրթված: Եվ նրանք երբեմն ստիպված են լինում ապացուցել իրենց կայացածությունը: Բայց ես կին եմ ուզում, այլ ոչ բիզնես-գործընկեր: Ինձ իմ աշխատավայրի սթրեսներն ու մրցակցությունն էլ բավական են:

Երիտասարդ աղջիկներին հեշտ է տպավորել, զվարճանալ նրանց հետ ու ոչ մի բանի մասին չմտահոգվել: Նրանք չեն ստիպում ամուսնանալ ու երեխաներ ունենալ»:

Եվ այսպես, խնդիրը հարաբերությունների մեջ է: Հատկանշական է, որ իր խոսքի մեջ տղամարդը ոչ մի անգամ չհիշատակեց արտաքին տեսքի, երիտասարդության կամ կազմվածքի մասին: Էականը ճիշտ հարաբերություններ կառուցելն է, եթե ուզում եք գայթակղել ձեր երազանքի տղամարդուն:

Քանի դեռ տղամարդը չի զգում, որ իր կյանքը քեզ հետ ավելի լավը կդառնա, նա չի ամուսնանա քեզ հետ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА