o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

5 նշան, որ կինը երկար ժամանակ տղամարդու հետ մտերմություն չի ունեցել

10.05.2020 12:30 ԱԽ ԿԱՆԱՅՔ
 5 նշան, որ կինը երկար ժամանակ տղամարդու հետ մտերմություն չի ունեցել

Երբ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի լինում, նրա ֆիզիկական և հոգեկան առողջությունը սկսում է տուժել:

Բնականաբար, այդ ամենը շատ է ազդում վարքի, ինքնազգացողության և տրամադրության վրա:

Ռ.Քոչարյանի դուստր. Սա այն նկուղն է, որ ազատամարտի տարիներին դարձել էր իմ ընտանիքի ժամանակավոր կացարանն ու ապաստարանը

Հաճախ մարդիկ կարծում են, որ տղամարդու համար է անհնար առանց մերձեցման, իսկ կինը տարիներ շարունակ կարող է լինել միայնակ և դրանից ոչինչ չի լինի: Բայց՝ ոչ։ Կնոջ վրա միայնությունը ազդում է ոչ պակաս, քան տղամարդու: Կամ՝ գուցե նույնիսկ ավելի...

Կան մի շարք նշաններ, որոնց միջոցով շատ հեշտ կարելի է հասկանալ, որ կինը երկար ժամանակ միայնակ է եղել: Այսինքն ՝ առանց տղամարդու:

Ամենաառաջինը՝ ինքնագնահատականի անկումն է:

Կնոջը սկսում է թվալ, թե իր մոտ ինչ-որ բան այն չէ: Որ իր մոտ ամեն ինչ սխալ է: Եվ դա է պատճառը, որ ինքը միայնակ է:

Նա խորասուզվում է ինքն իր մեջ և անընդհատ հիասթափության համար գտնում ավելի ու ավելի նոր պատճառներ: Հաճախ այդ բոլոր  թերությունները երևակայական են, և, եթե ամեն ինչ լավ լիներ անձնական ճակատում, նա երբեք էլ չէր մտածի, որ նման հարցերում խնդիրներ ունի:

Մեկ այլ շատ ակնհայտ ախտանիշ է աճող դյուրագրգռությունը:

Միայնակ կանայք ամեն մանրուքից նյարդայնանում են, թեթևակի պատճառից՝ պայթում: Ընդ որում, հատկանշական է, որ չբավարարված կանայք առանձնակի ագրեսիվություն տածում են հենց ուժեղ սեռի հանդեպ։ Այդպիսի կանայք ավելի հաճախ, քան մյուսները, բողոքում են, որ «նորմալ տղամարդ չի մնացել», «բոլոր տղամարդիկ ոճխար են» և համանման այլ պիտակներ:

Տղամարդ չունենալու մեկ այլ ցուցանիշ է դիմադրողականության անկումը։

Այո, կնոջ առողջությունը ևս սկսում է տուժել: Հաճախակի են դառնում մրսածության հեր կապված կամ քրոնիկ հիվանդությունները, քանի որ կինն անընդհատ գտնվում է սթրեսի մեջ: Իսկ այս ամենը կապված են նյարդերի հետ։...Ինչպես հայտնի է՝ բոլոր հիվանդությունները նյարդերից են:

Մեկ այլ նշան է վատ քունը:

Հաճախ անքնություն է առաջանում, իսկ բուն քունը լինում է ընդհատումներով, մակերեսային և կարճ: Կինը երկար ժամանակ շուռումուռ է գալիս, բայց չի կարողանում քնել, և գիշերն էլ մի քանի անգամ արթնանում է:

Եվ վերջին նշանը համառ ժխտումն է, որ իրեն տղամարդ է պետք:

Կինը փորձում է ավելի խորասուզվել աշխատանքի մեջ, իրեն զբաղեցնում է ամեն տեսակի հարցերվ, փորձում է չմտածել հարաբերությունների մասին և բոլոր հարցերին պատասխանում է, որ իրեն ոչ ոք պետք չէ, որ ինքը մեկ էլ իրեն լավ է զգում:

Եվ երբեմն ինքն էլ է հավատում դրան:

Հայացքը, պահվածքը, ամեն ինչը մատնում է կնոջ միայնակ լինելու մասին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА