o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շուշիում հաղթանակողը Հայոց ոգին էր, Հայոց գաղափարը, Հայոց խենթությունն ու Հայոց հանդգնելու կամքը». Գագիկ Գինոսյան

09.05.2020 13:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Շուշիում հաղթանակողը Հայոց ոգին էր, Հայոց գաղափարը, Հայոց խենթությունն ու Հայոց հանդգնելու կամքը». Գագիկ Գինոսյան

«Բարձունքը մերն է, տղերքը չկան,

Տղերքը ավելի բարձրում մնացին...»

Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանի հետ եկել է կոմպրոմիսի՞

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի այս տողերով օրվա խորհուրդը մեկնաբանեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, բանահավաք, Արցախյան ազատամարտի մասնակից ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆՆ ու հստակեցրեց. «Արցախի սիրտը, Արցախի հոգին, և արդեն նաև Արցախի վերածնվող ոգին, ու Արցախի ազատագրումը խորհրդանշող, անհավատալի ու խենթացնող հաղթանակը: Շուշին կրկին Հայունն է, և Արցախի սիրտը կրկին բաբախեց Հայերեն, և Արցախը կրկին ապրեց Հայորեն, և մի ամբողջ Արցախ, մի Ամբողջ Հայաստան, և մի ամբողջ Աշխարհի, յուրաքանչյուր Հայ աշխարհի չորս ծեգերուն այդ օրը ցնծաց, այդ օրը վերստին հավատաց  Հայու բազկին, Հայու գաղափարին ու Հայու անպարտ ոգուն»,- ասաց Գ. Գինոսյանն ու անդրադառնալով Արցախի հերոսներին շեշտեց. «Կոմանդոսի՝ հենց այդ օրն արդեն իսկ ազգային լեգենդ դարձած Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ, Հայը կրկին ապացուցեց, որ կարող է լինել աշխարհի ամենալավագույն զինվորը, աշխարհի ամենաոգեղեն, ամենաիմաստուն, բայց և միաժամանակ աշխարհի ամենախենթ զինվորը: Հենց այդ օրը Վալերի Չիթչյանի, Արկադի Կարապետյանի, Սամվել Բաբայանի, Սեյրան Օհանյանի ու Յուրա Հովհաննիսյանի հրամանատարությամբ ազգային ազատարար ոգին, տարբեր ուղղություններով, տարբեր լանջերով հորդեց դեպի վեր, դեպի Արցախի միջնաբերդ՝ Շուշի:

Հաղթում կամ պարտվում է նախ ոգին, ազգային ոգին, ապա նոր զորքերը, բանակները: Շուշիում հաղթանակողը Հայոց ոգին էր, Հայոց գաղափարը, Հայոց խենթությունն ու Հայոց հանդգնելու կամքը: Եվ հաղթանակը ցավոք Հայոց պալատը չհեղինակեց, և ցավոք այդ հաղթանակը մինչ օրս չի կերտել հաղթանակող պալատ, և Հայոց ոգու, Հայոց մտքի հաղթանակներն այդպես էլ Հայոց դիվանագիտության հաղթանակների չվերաձևվեցին»,- արձանագրեց Գ. Գինոսյանն ու որպես Լեոնիդ Ազգալդյանի զինակից վրդովված շարունակեց. «Եվ այսօր էլ երբ պալատը բարձրաձայնում է, կամ Image may contain: 10 peopleբանակցում փոխզիջումներից, երբ խոսվում է երկկողմ  շահեկանությունից, իմ հոգին, իմ միտքը դադարում են հասկանալ Հայոց պալատին, և ոգեկոչելով բոլոր խենթ հոգիներին, ով կերտեց Արցախի ազատագրումը, ուզում եմ իմ հրամանատարի, Հայոց մերօրյա ազատամարտի մարգարե Լեոնիդ Ազգալդյանի շուրթերով, վճռականորեն, հրամանի պես կրկնել՝ Սա Հայաստան է և վերջ: Ուզում եմ լուսահոգի իմ ընկերոջ՝ մեծ Հայի, Սամվել Կարապետյանի շուրթերով ասել. «Արյունով վաստակվածը թանաքով չեն հանձնում»: Իսկ ես իմ պալատին չեմ լիազորում անգամ բանակցել ոհմակի առաջնորդի հետ, այն ոհմակի այն առաջնորդի հետ, ով ոչ միայն չի դատապարտում, այլև խրախուսում, պարգևատրում է անգամ քնած սպայի կացնահարողին, քաջ զինվորի գլուխը կտրող և գլուխը պատեպատ տվող մարդակերներին, կենդանի զինվորի աչքերը հանող, 90-նն անց տատիկին սպանող, և սպանված տատիկին խոշտանգող, դիակապտությամբ տառապող իրեն ենթակա ոհմակներին, ովքեր երբեք իրենց ուժը ի ցույց չդրեցին կռվի դաշտում, այլ միայն գերիների ու սպանվածների նկատմամբ:

Լսու՞մ ես Հայոց պալատ... Ես մեղմ ասած արգելում եմ բանակցել ոհմակի առաջնորդի հետ, քանի ի լուր աշխարհի նա չի դատապարտել իր ոհմակի մարդակեր պահվածքը: Ու՞մ հետ եք բանակցում, և ինչի՞ շուրջ:

Մի ոհմակապետի, ով Արցախն իր կազմում տեսնելուց զատ այլ լուծում չի էլ պատկերացնում, մի ոհմակապետի, որն առնվազն մի քանի բնակավայրերում նոր ցեղասպանություններ է գործել, և որևէ մեղանչելու փորձ անգամ չի արել, և դեռ հոխորտում է, և սպառնում իրեն ջախջախած մի հզոր ազգի, և սպառնում ոչ թե իր ոգով, և անգամ իր գաղափարով, այլ իր աշխարհին կաշառելու ունակությամբ ու անզեն գերիների ու սպանված Հայորդիների նկատմամ իր նենգությամբ»:

Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը․ ովքեր են դուրս մնացել․ «Ժողովուրդ»

Ըստ Գ. Գինոսյանի. «Պատերազմը հաղթեցինք, բայց խաղաղությունը պարտվում ենք... Հայոց հրամայականն է, Հայոց քաջերի, Հայոց անմահների գնդի հրամայականն է Հայոց դիվանագիտությանը՝  բանակցային սեղանին դնել հրեշավոր ու հակամարդկային ողջ հոգեկերտվածքը այդ ոհմակապետության, և մինչ աշխարհի, և ի սկզբանե այդ ոհմակապետության առաջնորդի հրապարակավ դատապարտումը երեք տասնամյակ ձգվող մեր ազգի նկատմամբ ունեցած անմարդկային վերաբերմունքի, այլևս չբանակցել:

No photo description available.Հրամայում եմ, հրամայում եմ, որպես Լեոնիդ Ազգալդյանի զինվոր, որպես Ալեքսանդր Թամանյան կրտսերի գաղափարական զինակից, որպես Ուջանցի բժիշկ Հարութի՝ Հարություն Հարությունյանի կրտսեր ընկեր, որպես Թաթուլ Կրպեյանի և Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի ընկեր, որպես Մովսես Գորգիսյանի ծանոթ, որպես Սիմոն Աչիկգյոզյանի համախոհ, որպես Մոնթե Մելքոնյանի մտերիմ, որպես իմ ընկեր Էրիկ Բաղդասարյանի վրիժառու, որպես... Որպես Արմենակ Ուրֆանյանի համախոհ, որպես Ռոբերտ Աբաջյանի խենթությամբ հիացող ու հերոսությամբ դաստիարակվող, որպես հազարավոր անմահացած տղերքի զինակից, ու... որպես Հայոց զինվոր... Հրամայում եմ՝ չբանակցել...

Չբանակցել, այլ կերտել նոր գաղափարակիր բանակ, վերակերտել ազգային ոգով առաջնորդվող նոր պետականություն, դաստիարակել Հայրենատեր, և ազգային արժանապատվությամբ ապրող ազգային շահերով և ազգային հզոր և ռազմավարորեն անխոցելի Հայրենիք կերտելու կամք ունեցող նոր սերունդ:

Իսկ այս ամենից հետո կարիքը չի լինելու բանակցելու, և կրկին հյուսիսային մայրաքաղաքից մեր ոգու երթը կասեցնող խնդրանքներ կհնչեն: Բայց այլևս Հայոց պալատն ականջալուր չպետք է լինի որևէ մայրաքաղաքի խնդրանք հորդորներին, և այլևս միայն Հայոց մայրաքաղաքից պիտի հնչեն հրամանները, որոնք Հայոց գոռ վաշտերին կհրամայեն՝ Օն Անդր առա՜ջ... »:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА