o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի ամենաայցելվող քաղաքը պատրաստվում է ընդունել աղքատ զբոսաշրջիկներին

10.05.2020 12:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Աշխարհի ամենաայցելվող քաղաքը պատրաստվում է ընդունել աղքատ զբոսաշրջիկներին

Աշխարհի ամենաայցելվող քաղաքը՝ Դուբայը, նախատեսում է գրավել զբոսաշրջիկներին մեծ զեղչերով COVID-19 համաճարակից հետո:

The Sun պարբերականի տվյալներով՝ ԱՄԷ-ի խոշորագույն քաղաքը մտադիր է այցելուների համար բացվել հուլիս ամսին: Առաջին զբոսաշրջիկներին, ովքեր կայցելեն քաղաքը, կտրամադրվեն 60 տոկոս զեղչ, ինչը նշանակում է, որ հանգիստը կարող են թույլ տալ իրենց նույնիսկ սահմանափակ բյուջեով ճանապարհորդները։

Սերը. աշխարհի ամենատարեց տղամարդը կիսվել է երկարակեցության գաղտնիքով

Այնուամենայնիվ, համաճարակի ավարտից հետո Դուբայը միջոցներ կձեռնարկի վարակի նոր դեպքերը կանխելու համար: Այսպես, հյուրանոցները կընդունեն ավելի քիչ թվով հաճախորդներ, շվեդական սեղաններ չեն լինի, լողավազանները այցելուների համար բաց կլինեն ժամանակային ընդմիջումներով, իսկ արեւայրուքի համար նախատեսված տախտակամածները կտեղադրվեն ավելի մեծ հեռավորության վրա:

Travelbag-ի ամրագրման գործակալության կառավարիչ տնօրեն Լեսլի Ռոլոն հայտնել է, որ Դուբայի նոր զեղչերը սովորականից 20 տոկոսով ավել կլինեն. «Ես երբեք նման բան չեմ տեսել»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА