o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կրակոցներ՝ Աչաջուր գյուղում. վիրավորումներ են ստացել նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին ու ազգականները

09.05.2020 13:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Կրակոցներ՝ Աչաջուր գյուղում. վիրավորումներ են ստացել նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին ու ազգականները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել,որի ժամանակ հնչել են կրակոցներ։

ԱԺ պատգամավորը գործ տալո՞վ է զբաղված

Ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ։

Կայքի տեղեկություններով՝ ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, որից հետո Քոքոբելյաններին ծեծի ենթարկողները դիմել են փախուստի։ Այնուհետև դեպքի վայր են ժամանել ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ֆլջյանի և քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։

Իջևանի ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ս. Նազարյանի, նրա հետ գտնվող մյուս զինվորականների ամբողջական տվյալները պարզելու, նրանց, ինչպես նաև հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ Վ. Քոքոբելյանը «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատերն է, Ս. Քոքոբելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին է, ով աշխատում է «Գրին Հաուս» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Յու. Քոքոբելյանը սովորում է Երևանի պետական համալսարանում։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА