o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հպարտ եմ իմ պապիկներով եւ Հայրենականի բոլոր մասնակիցներով, որոնց շնորհիվ պարտվեց ֆաշիզմը. Էդ. Անդրեասյան

09.05.2020 01:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Հպարտ եմ իմ պապիկներով եւ Հայրենականի բոլոր մասնակիցներով, որոնց շնորհիվ պարտվեց ֆաշիզմը. Էդ. Անդրեասյան

Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԷԴՎԱՐԴ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ  Վազգեն պապը:

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

- Հայրական կողմից պապիկս՝ Վազգեն Անդրեասի Խուրշուդյանը, 1941 թվականի աշնանը, լինելով Արմավիր գյուղի դպրոցի տնօրեն, կամավոր մեկնել է Սովետական բանակ, պայքարելու ֆաշիստական Գերմանիայի դեմ: Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է մինչեւ 1945թ.-ի ապրիլ ամիսը,  զոհվել է Հունգարիայի ազատագրման մարտերում: Պատերազմի ընթացքում գերեվարվել է, ապա փախել եւ միացել է պարտիզանական ջոկատներին: Մինչեւ 1980 թվականը պապիկիս մասին տեղեկություն չենք ունեցել, միայն նամակներով հայտնի է եղել, որ նա Հունգարիայում է, «Поиск» խմբի միջոցով գտնվել է եղբայրական գերեզմանատանը: Հիմա իմ պապիկիս գերեզմանին տեղադրված է հուշատախտակ նկարով եւ հայատառ գրված է անունը եւ ազգանունը, որը հնարավոր է եղել տեղադրել 1982 թ.-ին: Արմավիրի մարզի Արմավիր գյուղի Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հուշարձանի ցանկում զետեղված է նաեւ իմ հայրական պապիս՝ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԱՆԴՐԵԱՍԻ անունը

Ամեն տարի Մայիսի 9-ի Հայրենական պատերազմի Հաղթանակի օրը մենք ընտանիքով այցելում են Արմավիր գյուղի զոհվածների հուշարձան եւ հարգանքի տուրք ենք մատուցում իմ ու բոլոր պապիկների հիշատակին, ովքեր զոհվեցին հանուն խաղաղության

Մայրական կողմից պապիկս՝ Զիրոյան Հովհաննեսը, այդ թվերին անմիջական մասնակցություն չի ունեցել պատերազմական գործողություններին, քանի որ ապահովել է երկաթգծի փոխադրումները  դեպի թիկունք, ինչը, իմ կարծիքով, ոչ պակաս կարեւոր է եղել: Կատարած աշխատանքների համար, հետագայում արժանացել է Սովետական Միյության Աշխատանքային հերոսի կոչման: Զիրոյան Հովհաննեսը մահացել է 1985թ.-ին, 92 տարեկան հասակում:

Հպարտ եմ իմ պապիկներով, եւ Հայրենական Մեծ պատերազմի բոլոր մասնակիցներով, որոնց շնորհիվ պարտվեց ֆաշիզմը: Մենք երախտապարտ ենք նրանց: Առողջություն եմ ցանկանում մեր բոլոր հերոս պապիկներին եւ տատիկներին, ովքեր մինչ օրս ապրում են մեզ հետ, ցանկանում եմ նրանց առողջություն: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА