o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պապիկս զոհվել է կերչի մատույցներում». Հայկ Օրդյան

09.05.2020 12:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
«Պապիկս զոհվել է կերչի մատույցներում». Հայկ Օրդյան

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների հայրերի ու պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները:

Արցախում 19–ամյա զինվոր է զոհվել

Հայրենական մեծ պատերազմին իր մասնակցությունն է ունեցել նաեւ ռեժիսոր, օպերատոր ՀԱՅԿ ՕՐԴՅԱՆԻ պապիկը եւս մասնակցել է հայրենական մեծ պատերազմին. «Պապս` ԱԼԵՔՍԱՆ ՕՐԴՅԱՆԸ զոհվել է Կերչի մատույցներում: Նա երկու անգամ է պատերազմ գնացել: Առաջին անգամ` 1941-ին վերադարձել է վիրավոր, իսկ երկրորդ անգամ`1943-ին չի վերադարձել: Ես միշտ ցանկացել եմ լինել այդ կողմերում եւ գտնել այն հուշագիրը, որի վրա կլինի նաեւ պապիս անունը: Հիմա այդ ցանկությունն ավելի է հասունացել: Իմ տղաներին խոստացել եմ, որ մի օր անպայման կգնանք այնտեղ եւ կգտնենք Օրդյան ազգանունը: Սրա մասին երեւի հայրս էլ է երազել, բայց երբեք բարձրաձայն չի արտահայտվել: Ի դեպ, այդ տարիներին զոհվել է նաեւ պապիս եղբայրը` Կարապետ Օրդյանը եւ, փաստորեն, երկու եղբայրների ընտանիքներն իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի ողջ արհավիրքը: Վստահ եմ, որ մեր բոլորի ընտանիքներում կան մարդիկ, որոնք մասնակցել են 2-րդ համաշխարհայինին եւ նվիրել են իրենց սերունդներին կյանք եւ խաղաղություն»,- ասում է Հ. Օրդյանն ու սպա անդրադառնում Արցախյան ազատամարտի մասնակից եղբայրներին. «Հպարտացել եմ ղարաբաղյան պատերազմին մասնակցած իմ եղբայրներով` Հովիկ Աթոյանով, Գագիկ Օրդյանով եւ Կամո Փայտյանով, որոնք իմ պատանեկության տարիներին կենդանի հերոսների օրինակներ էին եւ` են: Նրանց եւ նրանց նմանների շնորհիվ է, որ մենք այսօր հպարտություն ենք ձեռք բերել: Միայն մի բան կասեմ` ՇՆՈՐՀԱԿԱԼ ենք եւ շնորհավոր ՄԵՐ ՄԵԾ ԵՌԱՏՈՆԸ»:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА