o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատերազմի դաշտից գրված պապիս մի քանի նամակներն են մնացել հիշողություն. Նաիրա Զոհրաբյան

08.05.2020 21:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Պատերազմի դաշտից գրված պապիս մի քանի նամակներն են մնացել հիշողություն. Նաիրա Զոհրաբյան

Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ պապերը:

Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է ծառից կախված 30-ամյա տղամարդու դի. նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

- Իմ հիշողությունները պապերիս մասին հատվածական են։ Այն՝ ինչ պատմել են ծնողներս։ Մի պապս՝ Արտավազդ Կարապետյանը, ով հայերենի հրաշալի մասնագետ էր եւ Բռնակոթ գյուղի միջնակարգ  դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչը, զորակոչվել է պատերազմ 1941 թվականին՝ պատերազմի  առաջին օրերին։  Ցավոք, տեղեկությունները նրա մասին քիչ են, եւ միայն պատերազմի դաշտից գրված մի քանի նամակներն են, որ մնացել են հիշողություն։ Ջերմ, հուզիչ ու սիրուն նամակներ՝ իր հարազատներին, սիրելիներին, նոր ծնված մորս ու մորաքրոջս։ Ու պատերազմից մեկ տարի անց նամակները հանկարծ դադարեցին։ Իմ հարազատները կարողացան պատերազմի մասնակից համագյուղացիներից իմանալ, որ պապս գերի է ընկել Լեհաստանում ու  դրանից հետո արդեն ոչ մի տեղեկութուն չեն ստացել։  Այդ մի քանի նամակները մինչ օրս մեր տանն են ու իմ մանկական ամենահետաքրքիր հիշողություններից մեկն այն էր, որ բացում էի այդ նամակները, կարդում ու զարմանում մարգարտաշար ձեռագրի վրա։ Ես երբեք էդպիսի գեղեցիկ ձեռագիր այդպես էլ որեւէ մեկի մոտ չտեսա։ Նայում էի ձեռագրին ու փոքր հասակում փորձում էդպես մարգարիտների նման գրել, բայց  ոչ մի կերպ չէր ստացվում։

ՇՏԱՊ. ՍԿՍՎԵՑ. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը հրաժարական է տվել

Մինչեւ հիմա Բռնակոթի դպրոցում պահպանվել են Հայրենականում զոհված ու անհայտ կորած տաղանդավոր բռնակոթցիների նկարներն ու հուշերը եւ  իմ պապինը եւս։ Գյուղի կենտրոնում մի հուշակոթող կա, որի վրա պապիս անունն է դաջված ու ամեն անգամ պապիս գյուղը մտնելիս մի տարօրինակ ու անբացատրելի զգացողություն եմ ունենում, որի անունը մինչեւ հիմա չեմ գտել։ Պապս անհայտ կորած համարվեց ու արդեն իմ լրագրողական գործունեության տարիներին իմ բոլոր հարցումները՝ ԱԱԾ,  Ոստիկանություն, նաեւ Ռուսաստանի պատերազմական բոլոր արխիվները՝ անցան ապարդյուն։ Արտավազդ Կարապետյանի մասին ոչ մի տեղ ոչ մի տեղեկատվություն զարմանալիորեն չկար։ Ու եթե հիմա այս հրապարակումը  կկարդական մարդիկ, ում հարազատները կամ ովքեր իրենք կհիշեն պապիս կամ կունենան որեւէ տեղեկատվություն, դա մեր ընտանիքի համար հրաշալի նվեր կլինի։

Մարդու կյանքն ավելի անարժեք է մեր երկրում, քան իշխանությունների իմիջը․ «Հրապարակ»

Մյուս պապիս ճակատագիրը շատ ավելի հաջողակ է եղել։ Նա նույնպես պատերազմի հենց առաջին տարին զորակոչվել է ռազմի դաշտ, մասնակցել պատերազմին՝ մինչեւ հաղթանակ ու ստացել գնդապետի կոչում։ Պապս նաեւ ծանր վիրավորվել էր պատերազմի դաշտում եւ իմ մանկական հիշողություններում մնացել է նրա ուսը, որի վրա թշնամու գնդակի թողած մեծ մի սպի կար, որին ես մշտապես նայում էի մի տեսակ հատուկ ակնածանքով։

«Հրապարակ». Ապրիլյանի հանձնաժողովի վերջին հյուրը. այսօր «կքննեն» Բակո Սահակյանին

Այնուհետեւ, արդեն պատերազմից հետո պապս՝ Անագ Ասլանյանը, մինչեւ կյանքի վերջին տարիները  աշխատել է զինվորական ոլորտում եւ կյանքի վերջին տարիներին եղել է ներկայիս Արաբկիր, նախկին՝ 26 կոմիսարների անվան շրջանի զինկոմը։ Ես շատ աղոտ եմ հիշում, բայց պատմում են, որ պապիս տանը մշտապես հավաքվում էին սյունիքցի պոետներն ու գրողները՝ Համո Սահյանը, ով պապիս լավագույն ընկերն էր, Սերո Խանզադյանն ու շատ շատերը եւ հրաշալի երեկոներ էին անցկացնում։

Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր․ Տիգրան Ավինյան

Ես փոքր եմ եղել, երբ պապս մահացել է ծանր հիվանդությունից, սակայն իմ մանկական հիշողության մեջ մնացել են նրա բարի ժպիտն ու ուժեղ ձեռքերը։ 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Նկար 1-ում՝ Արտավազդ Կարապետյանը, նկար 2-ում՝ Անագ Ասլանյանը:

Հ.Գ.- 1 -Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА