o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շուշիի մշակույթի մեկ դարը`5 առանձնահատուկ եկեղեցիները

08.05.2020 17:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շուշիի մշակույթի մեկ դարը`5 առանձնահատուկ եկեղեցիները

Image may contain: outdoorՇուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը իր հարուստ արխիվից ներկայացնում է Շուշիի մշակույթի մեկ դարը` 1820-1920թթ, որն այսօր «Իրավունքը» օրվա ընթացքում կներկայացնի իր ընթերցողների ուշադրությանը:

Զբոսաշրջության ոլորտը փրկելու համար անհրաժեշտ է առանձնահատուկ միջոցառում. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ.«Իրավունք TV»

Շուշիի հայաբնակ թաղամասերից յուրաքանչյուրը ունեցել է իր կենտրոնը և եկեղեցին։ Շուշիում կառուցվել են քաղաքատիպ բնակելի և հասարակական շենքեր՝ տպարաններ, դպրոցներ, ուսումնարաններ, ակումբ, գրադարաններ, խանութներ, հյուրանոցներ։ Ուշագրավ շինություն է «Խանդամիրյան թատրոնի» շենքը՝ 350 տեղանոց դահլիճով։ Բնակելի տները 2-3 հարկանի էին՝ շինված կոպտատաշ կրաքարից, իսկ շենքերի անկյունները, բացվածքների շրջանակները, քիվերը, հարդարանքի տարրերը՝ սրբատաշ քարից, միջհարկային ծածկերը՝ փայտից։ Շուշիի Image may contain: sky and outdoorբնակելի տները 19-րդ դարի հայկական ժողովրդական ճարտարապետական արժեքավոր նմուշներ են։

Սրբատաշ կրաքարից կառուցված եկեղեցիները հինգն էին՝ Կուսանաց անապատի միանավ, թաղածածկ, եռահարկ զանգակատնով Ս Աստվածածինը (1816թ, չի Image may contain: outdoorպահպանվել), նոր կամ Վերին թաղի խաչաձև գմբեթավոր Ս Հովհաննես Մկրտիչը, («Կանաչ ժամ», 1818թ), Ագուլեցոց Ս Աստվածածին (1822թ), Մեղրեցոց Ս Աստվածածին (1838թ) եռանավ բազիլիկները (չեն պահպանվել), Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր տաճարը (1868-1887թթ), որ կենտրոնագմբեթ եկեղեցի է։ Վերջինս իր չափերով հայկական մեծ եկեղեցիներից է։ Ղազանչեցոցը, որպես ճարտարապետական կառույց իր ուրույն տեղն ունի Արցախի շուրջ 60 վանական համալիրների և ավելի քան 500 եկեղեցիների համապատկերում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА