o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Մոսկվայում անորոշության մեջ գտնվող մեր հայրենակիցների համբերության բաժակը լցվում է. քաղաքագետ

08.05.2020 17:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Մոսկվայում անորոշության մեջ գտնվող մեր հայրենակիցների համբերության բաժակը լցվում է. քաղաքագետ

«Վերադառնալով Մոսկվայում անորոշության մեջ գտնվող մեր հայրենակիցներին՝ ուզում եմ ասել, որ մարդկանց համբերության բաժակը լցվում է։ Այսօր արդեն տեղեկություններ եմ ստանում հյուրանոցում գտնվող քաղաքացիներից, որ պատրաստվում են վաղը գնալ ՌԴ-ում ՀՀ Դեսպանության մոտ՝ խնդրելու չմոռանալ իրենց մասին, եւ եւս մեկ անգամ բարձրաձայնելու իրենց խնդիրները», - այս մասին տեղեկացնում է ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ուզում եմ նշել, որ այս քաղաքացիների խումբը բավականին շատ տարբերվում է նախորդներից, եթե նախորդները մի քանի օր պատրաստ չէին սպսասել եւ շարունակում էին գիշերել օդանավակայանում՝ սադրելով եւ հասնելով իրենց ցանկալի արդյունքին, ապա այս մարդիկ շաբաթներ շարունակ սպասում են հյուրանոցներում եւ էլի դեռ կսպասեն, եթե ունենան հստակ տեղեկություն։ Նախկինում ՀՀ Դեսպանության ֆեյսբուքյան էջը հրապարակել էր, որ մայիսի 10-ից հետո են նախատեսվում չվերթեր, այսօր արդեն մայիսի 8-ն է եւ չկա ոչ մի տեղկություն։ Հարգելի ՀՀ Կառավարություն, ԱԳՆ եւ ՌԴ-ում ՀՀ Դեսպանություն ասացեք խնդրեմ՝ փաստորեն, քաղաքացիները, ում ինքս երկար ժամանակ քննադատել եմ, ճիշտ էին, որ մնում էին գիշերելու օդանավակայանում եւ զանգավածային անկարգությունների դիմում։ Ստացվում է, որ դեռ չմեկնածներին, բոլորին տեղավորեցիք հյուրանոցներում եւ մոտավորապես մեկ ամիս մոռացա՞ք իրենց մասին։ Հիշեցնեմ, որ վերջին չվերթը եղել է ապրիլի 23-ին, իսկ հյուրանոցներում կան առողջական լուրջ խնդիրներ ունեցողներ»։

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА