o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՐՑԸ` Ո՞Վ Է ԾԽԱԽՈՏ ԱՐՏԱՀԱՆԵԼ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ՅՈԹ ՓԱԿԻ ՏԱԿ

08.05.2020 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑԸ` Ո՞Վ Է ԾԽԱԽՈՏ ԱՐՏԱՀԱՆԵԼ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ՅՈԹ ՓԱԿԻ ՏԱԿ

Ապրիլի 29-ին, երբ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակի ծխախոտ տեղափոխել, «Ադեկվադ» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայր Հրաչյա Հակոբյանն է կանգնած շուրջ 40 տոննա ծխախոտի մաքսանենգության թիկունքին: Արագորեն այդ վարկածին հրապարակավ նոր մանրամասներ ավելացան, թե իրականում դա Փաշինյանի բիզնեսն է, ապա նաեւ, որ կինը եւս դրան միջամտել է ՊԵԿ-ում աշխատող ընկերուհու միջոցով: Վերջապես, վարկածին միացվեցին այլ անուններ եւս, այդ թվում՝ քրեական եւ բիզնես-դաշտի:

ԿԱՍԿԱԾ ՉԿԱ, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՆԵՆԳ ԾԽԱԽՈՏԻ ԾՈՒԽԸ ՈՐՏԵՂԻՑ Է ՓՉՈՒՄ

Ցանկացած երկրի համար նման պատմությունը կունենար ծանր քրեաքաղաքական հետեւանքներ: Այսինքն, իշխանությունները պարտավորված կլինեին՝ օր առաջ փաստացի, բոլորի համար տեսանելի եւ ընկալելի ձեւով ապացուցել, թե` չէ, դա զրպարտություն է: Հակառակ դեպքում` կլիներ ոչ միայն հրաժարականների, այլ նաեւ հնչեղ քր. գործերի հեղեղ: Մինչդեռ Հայաստանում ողջ քննարկումները միայն հրապարակային դաշտում են, իսկ վերին օղակներից, մի թեթեւ հերքելով, գերադասեցին լռությունը: Այն դեպքում, երբ շատ հեշտ էր անգամ ժամերի ընթացքում պարզել, թե ի վերջո, Հայաստանից դուրս  հանվե՞լ է նման խմբաքանակ, եթե այո, ո՞ր ընկերության կամ անձանց կողմից, ի՞նչ հիմքերով եւ թույլտվություններով, եթե օդային սահմանը փակ է: Այսինքն, բավական է ՊԵԿ-ը ներկայացներ արտահանման հետ կապված համապատասխան տեղեկատվություն, եւ միանգամից ամեն ինչ տեղը կընկներ: Ավելին, հաշվի առնելով հնչեղությունը, տրամաբանորեն Գլխավոր դատախազություն պետք է րոպե առաջ հանձնարարականներ իջեցներ՝ պարզել, եւ եթե հիմքեր կան, քր. գործ հարուցել: Առավել եւս, որ ՊԵԿ-ն այնուամենայնիվ հայտնեց, որ ծխախոտն ունի հայկական ծագում, անցել է մաքսային ձեւակերպումներն ու հսկողությունը եղել են օրենքի համաձայն, սակայն այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որեւէ իրավասություն չունեն եւ, բնականաբար, որեւէ պատասխանատվություն չեն կարող կրել: Միգուցե, բայց եթե արտահանողը դրսում օրենք է խախտել, ապա չմոռանանք, որ այն մեր տեղական ընկերությունն է: Այսինքն, եթե անգամ մաքսայինները դրա հետ խնդիր չունեն, ապա իրավապահների հարցն այլ է՝ պարզել` մեր ո՞ր ընկերությունն է զբաղվել մաքսանենգությամբ, այդ թվում՝ կարողանալով օդային հաղորդակցության արգելքը շրջանցել: Նաեւ հաշվի առնելով, որ առանց կոնկրետ պետական պաշտոնյաների թույլտվության, նման շրջանցումը բացառվում էրեւ այստեղից գործը կարող էր գնալ նաեւ ամբողջական կոռուպցիոն շղթայի ուղղությամբ: Բայց ոչ, ձայն-ծպտուն այս մասին չկա: Ուրեմն, ո՞վ էր արտահանողը: Խոսակցություններ կան, որ այդ ծխախոտն արտադրողը «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն է: Ընկերությունն ի՞նքն է իր ապրանքն արտահանել, թե հենց այստեղ է մեկ ուրիշին վաճառել: Սակայն հարցի պատասխանն ընկերությունից ստանալ դեռ չի  հաջողվում. մեր բազմաթիվ զանգերը ընկերության համարին անպատասխան են մնում: ՊԵԿ-ից եւս օրեր առաջ գրավոր հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե ո՞վ է կոնկրետ արտահանողը: Մեզ միայն պատասխանեցին, որ տվյալ թեմայի շուրջ որեւէ այլ տեղեկատվություն, քան վերը նշված իրենց հայտարարության մեջ է նշված, չեն կարող տրամադրելԻսկ թե ինչո՞ւ է այդ համառ լռությունը, մնում է միայն ենթադրել: Ի դեպ, եթե Հրաչյա Հակոբյանը հերքում է իր մասնակցությունը, ապա առաջին հերթին հենց նա պետք է, որ շահագրգռված լիներ՝ ողջ ճշմարտությունը բացահայտելու հարցում: Սակայն պատգամավորը, ունենալով բոլոր  համապատասխան լծակները, այդ թվում՝ ինչպես ի պաշտոնե ՊԵԿ, այնպես էլ՝ դատախազություն դիմելու լայն հնարավորություններ, կարծես այդպես էլ տեղից չի շարժվում: Չնայած, նրան էլ կարելի է «հասկանալ»:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԾԽԱԽՈՏԸ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА