o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբեք պետք չեն այնպիսի բանաձեւեր, որոնցում ՀՀ-ն ներկայանում է որպես հակամարտության անմիջական կողմ. Մանասյան

08.05.2020 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երբեք պետք չեն այնպիսի բանաձեւեր, որոնցում ՀՀ-ն ներկայանում է որպես հակամարտության անմիջական կողմ. Մանասյան

Ազգային ժողովում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հստակ ու կոնկրետ պատասխան ուզեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե ԼՂ հարցով բանակցային սեղանին առկա՞ է փուլային փոխզիջումների ձեւաչափի փաստաթուղթ, որը բանակցվում է, թե՝ ոչ: Սակայն, վարչապետը այո կամ ոչ պատասխանի փոխարեն՝ ասաց, որ արդեն խոսել է այդ մասին ու եւս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն չի տեսնում: Ըստ նրա` կարելի է անընդհատ նույն բանը հարցնել, բայց, մեկ է, իր պատասխանը նույնն է: Ն. Փաշինյանը հորդորում է դադարեցնել նման հարցեր հնչեցնելը, թե ի՞նչ եք բանակցում. «Ինչ որ պետք է՝ բանակցում ենք ու բանակցությունների գնալիս չենք վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից»: Այս եւ ԼՂ հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ պրոֆեսոր, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ:

Օր առաջ հրաժարակա´ն տուր, կյանքումդ գոնե մի անգամ ոչ թե փախիր, այլ հեռացի´ր. Գևորգ Գևորգյանը` Նիկոլին

- Պարոն Մանասյան, չե՞ք կարծում, որ այդուհանդերձ, անհրաժեշտ էր ՀՀ վարչապետի մակարդակով հստակ պատասխանել Լավրովի հայտնի հայտարարությանը՝ առնվազն հերքելով կամ հաստատելով այն:

Անդրադարձի կարիք, իրոք, կար, որովհետեւ ոչ միայն հասարակության լայն շրջանակներում, այլեւ փորձագիտական հանրույթում խնդիրը տարբեր արձագանքներ է ստացել, ու տարբեր կերպ է մեկնաբանվում: Հենց տարամետ այդ մեկնաբանությունների առկայությունը հիմք է տալիս ասելու, որ Ազգային ժողովում ոչ միայն վարչապետի տված բացատրության անհրաժեշտությունը կարՉի բացառվում, որ առաջիկայում նման բացատրություններ տան նաեւ այլ պատասխանատու անձինք, որովհետեւ մեր փորձագիտական շրջանակներում կարծես ամրապնդվում է այն տեսակետը, որ վարչապետի եւ արտգործնախարարի հայտարարություններն այնքան էլ ներդաշնակ չեն:

Նիկոլն ունի երկու ճանապարհ՝ հեռանալ խաղաղ ճանապարհով (հրաժարական տալ), և այնպես, ինչպես հասավ իշխանության 2018թ. Միքայել Գրիգորյան

ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կրկին հնչեցրեց դեռեւս Մյունխենում ասված իր բանաձեւը, թե ԼՂ հիմնախնդրում հնարավոր է իրագործել միայն այնպիսի լուծում, որը ընդունելի է Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Ի՞նչ կասեք այս մասին:

Երեք կողմերի կամ բոլոր կողմերի համար ընդունելի լուծման բանաձեւի որոնման այս միտքը վարչապետինը չէ: 1992 թվականին մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած կարծիքում այդ ձեւակերպումը կար: Նա ասում էր, թե ղարաբաղյան խնդրում բոլոր կողմերի համար ընդունելի լուծումը կլինի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելը՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով: Այնպես որ, «բոլոր կողմերի համար ընդունելի» բանալի այդ բանաձեւը ասպարեզ է նետվել դեռեւս 1992-ին: Հակամարտության կարգավորման այդ ձեւակերպման վերլուծությունը հատուկ թեմայի նյութ է, եւ հիմա ես ձեռնպահ եմ մնում խորքային նման անդրադարձից: Բայց ես ուզում եմ ձեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ այս ամենում կա մի վտանգավոր երանգ: Դա այն է, որ բանալի այդ դրույթի խորքում ծվարված է Հայաստանի Հանրապետությունը հակամարտության անմիջական կողմ դարձնելու մեզ համար աննպաստ հնարավորություն: Այդ բովանդակությամբ այն կարող է օրակարգում հայտնվել դիվանագիտության մեջ ընդունված մեկնաբանական աննկատ կերպափոխությունների շարքով, քանի որ այն ունի այդպիսի  կերպափոխությունների ներքին հնարավորությունՄինչդեռ հակամարտության այն ըմբռնումը, որը Հայաստանի Հանրապետությունը  չի ներառում որպես նրա անմիջական կողմ, ունի սկզբունքային նշանակություն: Մեր անվտանգության տեսակետից ցանկալի չեն այնպիսի բանաձեւեր, որոնցում Հայաստանի Հանրապետությունը ներկայացվում է որպես հակամարտության անմիջական կողմ: Դրա մասին երազել է հայր Ալիեւը, դրա մասին երազում է Բաքվի ներկայիս ղեկավարությունը: Այս մասին է փաստում նաեւ այն, որ Բաքուն հրաժարվում է բանակցային սեղանի շուրջ դեմ առ դեմ նստել Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ եւ ցանկանում է հակամարտությունը  ներկայացնել որպես հակամարտություն Ադրբեջանական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ է: Այդպես հեշտ է Հայաստանը դարձնել ագրեսիվ կողմ եւ Ադրբեջանի ապագա ոտնձգություններն ուղղել Հայաստանի դեմ:

Փաշինյանը հասկանում է, որ իշխանությունը կորցնելուն պես ենթարկվելու է քրեական պատասխանատվության. Մենուա Հարությունյան

Ըստ Ձեզ, երկրի նախկին ղեկավարների օրոք նման ընկալման խնդիր չկա՞ր:

Այդ գծից տարբերվող դրույթներ են առաջ քաշվել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների կողմից: Ռոբերտ Քոչարյանը եվրոպական ամբիոններից հնչեցրել է այն հիմնարար դրույթը, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ընդհանրապես կապ չունի Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության հետ: Իսկ Սերժ Սարգսյանն ասել է, որ բանակցային սեղանի շուրջ Հայաստանի Հանրապետությունը նստում է Արցախի փոխարեն: Շեշտում եմ՝ ասվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բանակցություններում խոսում է ոչ թե իր, այլ Արցախի անունից: Այդ դեպքում անիմաստ է դառնում Արցախի ներկայացուցիչների հետ դեմ առ դեմ հանդիպելու ադրբեջանցիների մարտավարությունըՀիմա ժամանակն է, որպեսզի մեր քաղաքական միտքը գտնի «բոլոր կողմերի համար ընդունելի»  բանաձեւի խորքային իմաստները: Ըստ իս, այն անբացահայտ ձեւով ունի դեպի այն հանգրվանը տանելու վտանգըորը ցանկալի է Բաքվի համար: Ուստի՝ այդ հայտարարությանը պետք է տրվի սկզբունքային գնահատական:

Մեր պրոբլեմն ամենևին առողջապահական համակարգում չէ, այն առողջապահական համակարգից դուրս է. Նիկոլ Փաշինյան

Այսինքն՝ ստացվում է, որ այսօր պաշտոնական Բաքվի եւ Երեւանի տեսակետները համընկնո՞ւմ են:

Դա կլինի հապճեպ եզրակացություն: Բանն այն է, որ մյուս կողմից այդ հայտարարությունը կարելի է մեկնաբանել այնպես, թե այն մեզ ձեռնտու է, քանի որ  չի կարող գտնվել այնպիսի մի լուծում, որը երեք կողմին էլ բավարարի: Այսինքն՝ կգնանք, կբանակցենք, ինչ կուզենք` կասենք, բայց խնդիրը լուծում չունի: Այս առումով շատ կարեւոր են ժամանակ առ ժամանակ Արցախից հնչեցվող այն պաշտոնական հայտարարությունները, թե Երեւանի եւ Բաքվի հանդիպումներում Մինսկի խմբի հավանությանն արժանացած կամ բանակցային սեղանի շուրջ ձեռք բերած նրանց ցանկացած համաձայնություն, եթե անընդունելի լինի Արցախի համար, ապա այն  չի կարող դրվել գործողության մեջ եւ կհանվի օրակարգից: Այս հայտարարությունները նույն նպատակն են հետապնդում, այսինքն՝ Արցախն ասում է, որ ինքը, ի հեճուկս Բաքվի քմահաճույքների, հակամարտության անմիջական կողմ է: «Բոլոր կողմերի համար ընդունելի»՝ 1992-ից հետո մոռացված եւ վարչապետի կողմից նորից շրջանառության մեջ դրված բանաձեւի մյուս թաքնված իմաստն այն է, որ միջազգային հանրությունը այն պետք է ընկալի իբրեւ հումանիստականխաղաղասիրական, Հայաստանի Հանրապետության միջազգային իմիջի համար նպաստավոր մոտեցում, մտքում ունենալով նաեւ չբարձրաձայնվող այն գաղափարը, որ եթե Արցախը չհամաձայնի խնդրի լուծման այս կամ կոնկրետ նախագծի հետ, այն չի ընդունվի: Այնպես որ, մենք հայտարարության տողատակում ունենք երկու իրար հակակշռող պատկերացումներ: Ահա թե ինչու կարիք կա քաղաքական նժարների վրա նախորդ մեր հայտարարությունների ու դիրքորոշումների համեմատության մեջ դիտարկել ու գնահատել «բոլոր կողմերի համար ընդումնելի» բանաձեւը: Ինքս հակված եմ այն կարծիքին, որ մենք պետք չէ որդեգրենք այնպիսի մոտեցումներ, որոնք մեզ համար աննպաստ մեկնաբանությունների հնարավորություններ ունեն՝ մանվանդ, որ մեր տրամադրության տակ կան այդ նման կերպափոխությունների հնարավորությունները բացառող բանաձեւերի մի ամբողջ փաթեթ

Նիկոլի հերթական զավեշտը.

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА