o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոգեվարքի մեջ գտնվող լակոտապետությունը հարձակվում է մամուլի վրա

08.05.2020 13:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Հոգեվարքի մեջ գտնվող լակոտապետությունը հարձակվում է մամուլի վրա

Այն, որ  այսօրվա լակոտապետությունը հոգեվարքի մեջ է հայտնի է արդեն բոլորին։ Եվ հենց այդպիսի վիճակում է, որ սրանք վտանգավոր են եւ ընդունակ են ամեն ինչի։ Իրենց աչքի առաջ քանդվում է իրենց իշխանությունը եւ սրանք լավ գիտեն, որ իշխանությունից հեռացվելուց հետո սրանցից յուրաքանչյուրը պատասխան է տալու օրենքի եւ ժողովրդի առաջ եւ հարձակումները արդեն դարձել են իրենց  բնազդի դրսեւորումը։ Հարձակվում  են նաեւ ԶԼՄ-ների վրա։

Պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը

Հաջորդ պարբրությունը առաջարկում ենք ոստիկանությանը դիտել որպես  հայտարարություն հանցագործության մասին։ Այսօր, ոմն Սերգեյ  Բարսեղյան (հեռ․՝ 077445599), որը զանգահարելով խմբագրություն, սկսել է սպառնալ լրագրողներին  ֆիզիկական հաշվեհարդարով, այնուհետեւ սեռական բնույթի հայհոյանքներ տալ եւ այլն։ Սույն քրեկան ենթամշակույթը կրողին դուր չէր եկել, որ օգնականին բնորոշել էինք որպես սորսական։ Մեր առաջարկին, որ պետք է վարվել օրենքով սահմանված կարգով, գրավոր հերքման նամակ գրել կամ դիմել դատարան, սույն  քրեական տարրը պատասխանեց կրկին հայհոյանքներով եւ սպառնալիքներով։ Այսպես կրկնվեց մի քանի զանգի դեպքում։

Առաջարկում ենք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին պարզել , թե իր օգնականներից ով ունի  առնչություն վերոհիշյալ անձնավորության հետ, տալ կատարվածին գնահատական, իսկ օգնականին, որպես քրեական ենթամշակույթ կրողի հարազատներ ունեցողի ենթարկել համապատասխան պատասխանատվության աշխատանքից հեռացումով։

Երկրորդ՝ ոստիկանությանը ընդունել սույն հաղորդագրությունը, որպես հայտարարություն հանցագործության մասին։

Երրորդ՝ «Իրավունքի» հետ շփվել բացառապես օրենքով սհամանված կարգով եւ հեռու մնալ։ Սա էլ բարի խորհուրդի կարգով լակոտապետության բոլոր ներկայացուցիչներին։

«Իրավունքի» խմբագրություն

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА