o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard- ն առաջարկում են վճարել անհպում քարտերով մինչև 20.000 ՀՀ դրամ ՝ առանց PIN կոդ մուտքագրելու

08.05.2020 12:28 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard- ն առաջարկում են վճարել անհպում քարտերով մինչև 20.000 ՀՀ դրամ ՝ առանց PIN կոդ մուտքագրելու

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգն ավելացրել են անհպում քարտերի վճարումների առավելագույն չափը` 10.000 ՀՀ դրամից մինչև 20.000 ՀՀ դրամ` առանց PIN կոդի մուտքագրման անհրաժեշտության:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է անվտանգության բոլոր կանոններին և հոգ է տանում իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին:

ՀՀ-ում Արտակարգ դրության պայմաններում ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին գնումներ կատարել և վճարումներ իրականացնել անկանխիկ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերն աշխատում են PayPass տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս վճարել քարտով մինչև 20.000 ՀՀ  դրամ` ակնթարթորեն, POS տերմինալին մեկ հպումով և առանց PIN  կոդի մուտքագրման:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը հարմար են օգտագործման մեջ և ունեն մի շարք առավելություններ՝

  • Բազմարժութային են՝ միաժամանակ ներառում են հաշիվներ 4 հիմնական արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի,
  • Բացարձակապես անվտանգ և պաշտպանված` աշխատում են չիպային կրիչներով, այլ ոչ թե ժապավենային. դրանք ավելի դժվար է կեղծել, նաև քարտերը միացված են Secure Code ծառայությանը, որն առցանց գնումների իրականացման պահին պահանջում է հաստատում` SMS հաղորդագրության միջոցով:

Ինչպես նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կարելի է՝

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակներում
  • Ստանալ դրամական փոխանցումներ արտերկրից՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգ կատարելով ու նշելով Ձեր անձնական տվյալները, փոխանցման կոդը և գումարը;
  • Կատարել քարտային հաշիվների առցանց համալրում TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով;
  • Կատարել քարտային հաշիվների համալրում cash in բանկոմատների միջոցով՝ մեկ գործարքով տարբեր արժողության թղթադրամներ մուտքագրելով:

Mastercard Gold քարտերով կարելի է կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկոմատներում՝ 0% միջնորդավճարով: Mastercard քարտերը կարելի է օգտագործել աշխարհի ավելի քան 1 մլն բանկոմատներում և կանխիկ վճարումներ կատարել ավելի քան 32 մլն առևտրի և սպասարկման կետերում:

Դոլարի, եվրոյի, ֆունտի փոխարժեքները նվազել են․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Մանրամասն տեղեկատվություն Բանկի քարտերի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/card-view/mastercard կամ՝ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА