o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻՉԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՓՈԽՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

08.05.2020 10:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻՉԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՓՈԽՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Նախօրեին ԱԺ-ում Փաշինյանը վերջապես անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանն ու մասնավորապես՝ Լավրովի հայտնի հայտարարություններին: Իհարկե, Արցախի հետ կապված, չնայած համառ հարցադրումներին, այդպես էլ հստակ խոսք չասաց: Չնայած դրան, Նիկոլի հայտարարությունների տողատակերում մի շարք չակերտների բացում կարելի է նկատել, որոնք էլ ավելի են սրում եղած մտավախությունները: Չնայած, օրվա ընթացքում Նիկոլն այնքան անգամ ինքն իրեն հակասեց, որ իսկական «բաժակ նայելու» հարց դարձավ, թե, ի վերջո, ի՞նչ էր ուզում ասել: Ամեն դեպքում, փորձենք գլուխ հանել:

Անցած տարի հունիսի մեկի դրությամբ այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարի՝ 1062 մարդ.Նիկոլ Փաշինյան

ՈՒ ՏԵՍՆԵՍ Ո՞ՐՆ Է ԱՅԴ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Այսպես, նախօրեին ԱԺ-ում Նիկոլն արտաքին քաղաքականությանը վերաբերող իր մի քանի ելույթները ցանկը սկսեց մի մտքով, որը լուրջ մտածմունքների տեղիք տալիս է: Հայաստանը բոլորովին նոր արտաքին քաղաքականության հայեցակարգ է կառուցում, հայտարարեց Նիկոլը: Եվ այստեղ մեկ պարզ հարց է ծագում՝ իսկ ո՞րն էր հին հայեցագարգը, ինչո՞վ այն չէր բավարարում, որ ուզում է նորը կառուցել:
Այստեղ մեկ պարզ հարց է ծագում՝ իսկ ո՞րն էր հին հայեցակարգը, ինչո՞վ այն չէր բավարարում, որ ուզում է նորը կառուցել: Դեռ մինչ իշխանափոխությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգն ուղղված էր առաջին հերթին՝ ՌԴ-ի հետ հարաբերություններին, այդ թվում՝ ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում համատեղ անդամակցության միջոցով: Դրանից զատ, նախատեսում էր բարիդրացիական հարաբերություններ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի եւ մեր անմիջական հարեւաններ Իրանի ու Վրաստանի հետ: Հիմնական հարցերից էր նաեւ Արցախը եւ Ցեղասպանությունը՝ «ճանաչում եւ պահանջում ենք» մոտեցմամբ: Իսկ ահա Նիկոլը, իշխանության գալով, խոստացել էր պահպանել այն մոտեցումները: Այդ թվում, 2018թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. «Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր: Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի եւ հուսալի գործընկեր է: Մեր միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման...»: Ու այսքանից հետո՝ նոր հայեցակա՞րգ: Ուրեմն հիշատակված հիմնադրույթներից այդ ո՞ր մեկն է ուզում փոխել: Սեփական շրջապատի համար «սրբության սրբոց» ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների՞ց է պատրաստվում հրաժարվել. գրեթե անհնար է: Չինաստանի՞ց. չնայած չինացիների հետ լավ հարաբերությունների մասին պարբերական հայտարարությունենրին, իրականում կապերն այնքան թույլ են, որ այստեղ փոխելու բան էլ չկա: Իրանի՞ց. այստեղ մտածելու բան կա, ի վերջո Բոլթոնը ժամանակին դա էր պահանջում, իսկ Նիկոլն էլ չէր բացառում, որ մի օր կարող է Իրանի սահմանն էլ փակվել: Վրաստանի՞ց, սա էլ է անհավանական. այդ դեպքում պարզապես արտաքին աշխարհի ելք չի մնա:
Մնաց ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցը, եւ չմոռանանք, որ իշխանության գալուց առաջ հենց դա էր ուզում Նիկոլը փոխել, այդ թվում՝ դուրս գալ ԵՏՄ-ից: Վարչապետական ժամանակներում, ճիշտ է, մի գլուխ հակառակն է ասում, եւ նույն նիստում եւս մեկ անգամ չզլացավ ընդգծել, թե՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ եւ բարձր մակարդակի վրա են գտնվում: Բայց մյուս կողմից, չէ որ այլեւս փոխելու բան չմնաց. եթե ուզում է նոր հայեցակարգ, ապա միակ խելքին մոտ բացատությունը կարող է լինել, որ ցանկանում է հին «մինչհեղափոխական» մոտեցումներին վերադառնալ:
Առավել եւս, որ ՌԴ-ի հետ Նիկոլի այդքան գովաբանած հայտարարությունները սովորական «փուչիկից» այն կողմ չեն անցնում: Հիշեցնենք միայն Լավրովի վերջին հայտարարությունը, որն արդեն բավական է՝ հասկանալու համար, թե հարաբերություններն ուր են հասել: Այսինքն` տրամաբանական կլիներ, որ այդքան հարվածներից հետո Նիկոլն ուզենար ՌԴ-ի հետ զրոյից նոր հարաբերություններ սկսել...

ԵԿԵԼ ԵՆ ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Բայց ուզելը մի բան է, Լավրովի ասածները՝ այլ բան եւ միանգամայն ռեալ: Նախ դրան է պետք պատասխանել, այսինքն՝ Արցախի հարցից գլուխ հանել: Ու հենց այս հարցի հետ կապված էր, որ ԱԺ-ում Նիկոլի ասածները սկսեցին արագորեն մեկը մյուսին հակասել: Այսպես, կապված Տիգրան Ուրիխանյանի պարզ հարցի հետ, թե՝ բանակցային սեղանին կա՞ Լավրովի ասած փաստաթուղթը եւ բանակցվե՞լ է նման փաստաթուղթ, թե՝ ոչ, Նիկոլն այդպես էլ հարց տվողի ակնկալած հստակ «այո»-ն կամ «ոչ»-ը չհնչեցրեց: Բայց պատասխանում «ցնցող» մտքերի պակաս չեղավ. «Կարող եք իմ նախորդ շրջանում արած բոլոր հայտարարություն կամ ձեր ճաշակով որեւէ հայտարարություն վերցնել եւ այնտեղ կգտնեք իմ ասածի հաստատումը... Սա մեր դիրքորոշումն է, որը գոյություն ունի` անկախ երկրագնդի վրա գոյություն ունեցող մյուս դիրքորոշումներից...»: Այսինքն, եթե կարելի է վերցնել Նիկոլի ցանկացած հայտարարություն, ապա վերցնենք «Արցախը Հայաստան է, եւ վերջ»-ը:
Գեթե միաժամանակ նա այլ միտք հնչեցրեց. «Մենք հենց խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին...»: Եթե «Արցախը Հայաստանն է, եւ վերջ», ուրեմն էլ ի՞նչ «ինքնորոշման իրավունք»: Էլ չասած, որ դա հակասում է նաեւ Արցախի պաշտոնական տեսակետին. Ստեփանակերտը քանիցս հայտարարել է, որ իր խնդիրը ոչ թե ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է, այլ՝ ինքնորոշման ճանաչումը, որ այդ իրավունքն ինքն առանց այդ էլ ուներ, դրանից վաղուց է օգտվել:
Իսկ ո՞ւմ էր ուղղված Նիկոլի հաջորդ միտքը. «Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու ձեռներներս դողա, որ վայ, հանկարծ, սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն... Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը...»: Հիմա՝ «ինքնորոշման իրավո՞ւնք» են բանակցում, թե՝ «թող ոչ ոք մեզ չասի»: Բայց չէ՞ որ այդ ոչ ոք-ի մեջ են մտնում համանախագահ երեք առաջատար երկրները, որոնք ասում են, թե պետք է բանակցել հայտնի երեք հիմնական սկզբունքների շուրջ, իսկ Լավրովն էլ օրերս հիշեցրեց, որ դա պարտադիր է. կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք պարտադիր կատարման ենթակա են: Վերջապես, չէ՞ որ հիմա ողջ ժողովուրդն է պատասխան պահանջում, թե այ Փաշինյան, ի՞նչ եք բանակցում, հստակ պատասխանի:
Այնուամենայնիվ, մտքերի նման խառնիճաղանջության տակ մեկ փաստ կարելի է ֆիքսել. Նիկոլն օգտագործում է «բանակցություններ» տերմինը, ինչպես որ նրանից առաջ օգտագործեց Մնացականյանը: Սա միայն մեկ բան կարող է նշանակել, որ բանակցություններ գոյություն ունեն, այսինքն, որ հետայսու գոնե չեն կարող օգտագործել «քննարկումներ», «կոնսուլտացիաներ» եւ նման մյուս բոլոր արդեն ծիծաղելի դարձած արդարացումները: Իսկ երբ խոսում են բանակցություններից, ապա դա նշանակում է, որ եկել է այն պահը, երբ արդեն սկսելու են խաղաթղթերը բացել:

Անցած տարի հունիսի մեկի դրությամբ այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարի՝ 1062 մարդ.Նիկոլ Փաշինյան

GAME OVER

Բայց եթե բանակցելու են, իսկ ահա Նիկոլը մյուս բոլոր հայտարարություններով նորից մտավ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հարթություն, ապա հասկանալի է, որ դա չէր կարող առաջ չբերել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՌԴ-ի անհանգստությունը: Բաքվի ռեակցիան կայծակնային էր. Նիկոլի ելույթից արդեն ժամեր անց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաեւան նման աղմուկ բարձրացրեց. «Այս հայտարարությամբ Հայաստանի վարչապետը խոստովանել է, որ ոչ այլ ինչ է, քան Հայաստանը խոչընդոտում է հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը... Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այդ հայտարարություններն ամենեւին չեն ծառայում հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով, եւ գիտակցի, որ ի վերջո, Ադրբեջանն իր Սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Ինչ-որ լարվածության համար պատասխանատվությունը, որը կարող է առաջանալ հակամարտության կարգավորման շրջանակներում, ընկնում է հայկական կողմի վրա»:
Իհարկե, եթե հանկարծ Բաքուն, սպառնալիքի համաձայն, անցներ հարձակման եւ ժամանակին, Նիկոլի ասած, «պայմանավորված պատերազմի» սցենարով (որում նա, ինչպես միշտ, անհասկանալիորեն մեղադրում էր նախկիններին, իսկ 2016թ. պատերազմի մասին խոսելիս, նաեւ ռուսներին), ապա միգուցե հենց նույն Նիկոլին մի մեծ գլխացավանքից ազատեր. էլ ոչ մի պայմանագիր, ամեն ինչ «բնական» ճանապարհով կգար Լավրովի հիշատակած տարածքները հանձնելու եւ խաղաղարարներ տեղակայելու տարբերակին: Բայց ամբողջ հարցն այն է, որ պատերազմը, լինի պայմանավորված, թե սովորական, միշտ էլ ունի այն վտանգը, որ կարող է տեղափոխվել անկանխատեսելի հուն: Այսինքն, քանի դեռ Բաքուն հույս ունի, որ կարող է ուզածին հասնել, համանախագահների ճնշումները Նիկոլի ուղղությամբ խորացնելու հաշվին, հազիվ թե գնա նման քայլի: Ինչքան էլ որ Նիկոլից գան ազդակներ, թե չնայած «ինչ պետք է, դա էլ բանակցում ենք», բայց մեկ է՝ «Տեսնո՞ւմ եք, որջ երկիրը դեմ է փուլայինին, ի՞նչ կարող եմ անել»:
Ավելի ճիշտ, Բաքվի արձագանքը կարծես Մոսկվային էր ուղղված. «Մենք կռիվ չենք սկսում, բայց Նիկոլն այս ինչե՞ր է խոսում»: Եվ այն, որ գրեթե անմիջապես էլ Լավրովը զանգահարեց Մնացականյանին, եւ, ըստ որոշ խոսակցությունների, իր հերթին միանգամայն ծանր երանգներով նույն մտահոգությունները փոխանցեց նրան, հենց դա է ակնարկում:
Սրան զուգեհեռ սկսեցին նկատվել նոր տարրեր, որ Նիկոլին ուղղված ռուսական ճնշումները շարունակվում են: Օրինակ` մայիսի 9-ի շեմին ռուսական մի շարք աղբյուրներ նորից սկսեցին խոսել Նժդեհի թեմայով, որը, իհարկե, պատահական չէր կարող լինել: Դրան զուգահեռ այսօր հանգուցալուծվելու է նաեւ Քոչարյանին ազատ արձակել-չարձակելու հարցը, եւ բացասական ընթացքի դեպքում նոր ճնշումների եւս պետք է սպասել:
Այս ամենով հանդերձ, Արցախի հետ կապված Նիկոլն ունի հին խնդիրը՝ այդպես էլ ներքին դիմադրությունը չի կարողանում հաղթահարել, արցախյան ընտրությունների միջոցով չստացավ բանակցային փաստաթուղթը ստորագրելու դեպքում պատասխանատվության կիսող: Ուստիեւ մնում է սպառնալ, թե կգնա արտաքին քաղաքական հայեցակարգի փոփոխության: Բայց ինչպե՞ս է դրան հասնելու, երբ անգամ կորոնավիրուսի ենթարկված ժողովրդին կերակրել չի կարողանում: Մի խոսքով, այսքան այս ու այն կողմ ընկնելուց հետո երեւի, ինչպես Մնացականյանն էր ասում, կգնան բանակցելու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА